Երիտասարդական Ռեպորտ

Հակառակ գրաքննության

Եթե Սովետական Հայատանում ֆիլմերի թեմաները համաձայնեցվում էին պետության քիմքին, ապա Հայաստանի Հանրապետությունում 2003 թվականի օրենքով գրաքննությունն արգելվում է։ Արդյո՞ք օրենքն աշխատում է, թե՞ գրաքննությունը շարունակում է մնալ անհարմար թեմաների ծածկոց։
I Am a Vegetarian

Ես բուսակեր եմ

Ի՞նչ դժվարությունների են հանդիպում բուսակերններն ու վեգանները մի հասարակությունում, որի ազգային խոհանոցի անբաժանելի մասն է միսը։ Չնայած ավանդույթներին, բուսակերային մենյուն Հայաստանում ավելի ու ավելի տարածված է դառնում։

Retro Sounds in a Digital Format

Մշակույթ` փրկված քայքայումից

Շուրջ երկու տարի Արթուր Իսպիրյանը զբաղվում է հայկական ռադիոյի արխիվի թվայնացմամբ` փրկելով ժապավենները քայքայումից: Հոկտեմբերի վերջին թվայնացված երաժշտությունն ու ռադիոհաղորդումները վերջապես հասանելի կլինեն հանրությանը:

#Yerevantropics

Ինչպիսի՞ Երևանում ես ապրում դու։ Հնարավո՞ր է քո Երևանը լինի արմավենու ծառերով, ուր, միգուցե, Չարբախից ոչ հեռու ծովափով էլ կա: Սերգեյի Երևանն այդպիսինն է, ու Կոնդում արդեն արևադարձային տրամադրություն է։

Underground II

Ընդհատակ II

Ընդհատակում արվեստ կա։ Գեղեցիկ է ու ընդհատակ է անցել։ Ծանոթացեք ընդհատակի փախած կերպարների հետ EVN Youth Report- ի միջոցով:

Կհավատա՞ս

Սա հիմնված է իրական փաստերի վրա, բայց ինչ կկարդաս, դեռ չի նշանակում, որ ճշմարտություն է, թեև բացառված չէ դրա իրական լինելը: Տեսած կա՞ս, որ մարդիկ ապրեն լճի ափին, լինեն ոչ շատ հարուստ, փոխարենը ձկներով հարուստ լինի լիճն ու մարդիկ խնայեն ձկներին։ Չէ, բուսակեր չեն։ Սա պարզապես չգրված համաձայնությունն է Ջողազի երկու ափին ապրող հարևանների միջև: Ձկներն այստեղ գիտե՞ս ինչքան մեծ են... Սա ձկների դրախտն է: Իմ ոտքն էս կողմերն ընկավ աշնան կեսերին։ Ցամաքի հարևան Զառնիվերում և Բերքատեղում մի քիչ պտտվեցի... Հրաշք աշուն էր. անտառի գույները, Բերքատեղի լիճը, Զառնիվերի զառիվերները, մի քիչ ցեխոտ փողոցները... Պատահական մեքենայով էս կողմերով հանգիստ չես պտտվի։ Սա ամենագնացների տարածք է։ Մի գաղտնիք էլ ասեմ. էս մեր Բերքատեղը մի քիչ պատմական գյուղ է։ Աշոտ Երկաթ Բագրատունի թագավորին կհիշե՞ս, նա 920 թվին էս գյուղում ծառ է տնկել ու մինչև հիմա էդ ծառը կա։ Գյուղում ոսկու ծառ էլ կա՝ կառալյոկինը։ Թե որ տերևները թափվում են ու պտուղն էլ ծառին է կախ մնում՝ լավ հասունացած, ասես ոսկի կախված լինի: Բերքատեղցիք ինձ մի բան էլ պատմեցին. էստեղ տան կնանիք լուսամուտին մուգ վարագույր են կախում՝ թե բա տան լույսը խալխին չերևա։ Մի առավոտ էլ տներից մեկում, ծերերը մուգ վարագույրը քաշեցին ու դրսի լույսը ներս չեկավ։ Պարզվեց պատ կա՝ ճիշտ պատուհանի տեղը։ Դավադրությունն էլ համարյա հարսի ու տղի ձեռի գործն էր։ Էս կողմերում Էդ ապահով-չապահովին չեն նայում է, մի կաֆե են սարքել, անունն էլ «Էքստրիմ» դրել։ Սրա նման էլ ուրիշը չկա: Թե ավտո գտնես, մի կես ժամ գնաս, մի տեղ կճարես, բայց դե դա հո «Էքստրիմը» չի: Գյուղի էն վերջի դքերին են շենքը սարքել,...

Նստեք, գնանք

Մտքով Սեւան գնալ է անցնում, բայց գրպանում հազիվ ճանապարհի սնիկերսի փող կա, գնացք էլ չկա: Ու չնայած ավտոստոպը Հայաստանում այտքան էլ տարածված չէ, բայց, փաստորեն, լավ էլ հնարավոր է։

Քաղաքական էստետիկա եւ Երեւանի արձանները

Եթե փորձենք ուսումնասիրել, թե քանի հուշարձան է Երևանի տարածքում տեղադրվել, իսկ հետո ապամոնտաժվել, ապա մոտավոր պատկերացում կկազմենք անկախացումից ի վեր երկրում քաղաքական ու գաղափարախոսական փոփոխությունների մասին։ Երևանում անկախացումից հետո տեղադրվել է 51 արձան ու կիսանդրի:

The “Girl Orchestra,” Daughter of the “Dhol Queen”

«Աղջիկ-նվագախումբը»՝ «Դհոլների թագուհու» դուստրը

Անուշիկը, ում անվանում են «աղջիկ-նվագախումբ», կարծես երաժշտական արքայական տոհմից լինի։ Անուշիկի մայրը՝ Լիլիթը, հայտնի է «դհոլների թագուհի» անունով։Սա պատմություն է նրա մասին, թե ինչպես երաժշտական գործիքները սեռ չեն ճանաչում։

Page 1 of 2 1 2