Arshaluys Barseghyan

Արշալույս Բարսեղյան

Արշալույս Բարսեղյանն ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական ​​լեզվահասարակագիտական ​​համալսարանը (ԵՊԼՀ)։ Որպես լրագրող աշխատել է CivilNet.am-ում, «Շողակաթ» հեռուստաընկերությունում։ Բարսեղյանը OC Media տարածաշրջանային լրատվամիջոցի թղթակից է: Նա նաև հետևում է Հայաստանի մեդիադաշտին, ինչպես նաև փաստերի ստուգման և մեդիագրագիտության ջատագով է։

Armenia as a Refuge: Who's Seeking Asylum?, Arshalouys Barseghyan

Հանգրվանը՝ Հայաստան. ովքե՞ր են ապաստան հայցում

Վերջին տարիներին Հայաստանում ապաստան հայցողների թվի աճ է նկատվում, ավելացել է նաև երկրների թիվը, որոնց քաղաքացիները նման դիմում են ներկայացնում Հայաստանում։ Ինչո՞վ է պայմանավորված այս միտումը, ո՞ր երկրների քաղաքացիներից է Հայաստանը ստանում ամենաշատ դիմումներն ու արդյոք բավարարում է դրանք, անդրադառնում է Արշալույս Բարսեղյանը։

Irrigating Efficiently

Ինչպես է ոռոգվում Հայաստանը

Հայաստանի գյուղատնտեսներին անհրաժեշտ է ոռոգման ջուր՝ հողը սնուցելու համար, սակայն մի շարք խոչընդոտներ խանգարում են: Ջրամատակարարման համակարգի վատ վիճակի պատճառով ոռոգման ջրի 40-50 տոկոսը կորչում է մինչև վերջնակետին հասնելը:

Azerbaijan’s Mirror Propaganda Operation

Հայելային կրկնություններ. Ադրբեջանի քարոզչական օպերացիան

Արցախյան պատերազմի ընթացքում՝ մինչ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները կժամանեին հակամարտության գոտի, Ադրբեջանն օգտագործում էր հայելային քարոզչություն՝ փորձելով երկու կողմերին պահել բարոյական հավասար պայմաններում՝ տեղեկատվական մշուշի միջոցով։

Exotic Tavush, Where They Raise Black Angus, Grow Olives and Make Drinks From Honey

Էկզոտիկ Տավուշ․ սև անգուս, ձիթապտուղ ու մեղրածոր խմիչքներ

Հայաստանյան մարզերի շարքում Տավուշը կարծես թե ընտրել է սոցիալական ձեռներեցության ու նորարարությունների հանգույցի վերածվելու ուղին։ Սա պատմություն է տավուշյան անտառների բարիքներն ու մեղրը Վանքի անուշի վերածելու, արևմտահայ բաղադրատոմսերին նոր շունչ հաղորդելու, մոխրացած այգում ձիթապտուղ աճեցնելու, հայրերի ու պապերի ավանդույթով մսամթերք ծխեցնելու ու տավուշցիների համառության մասին։

Կհավատա՞ս

Սա հիմնված է իրական փաստերի վրա, բայց ինչ կկարդաս, դեռ չի նշանակում, որ ճշմարտություն է, թեև բացառված չէ դրա իրական լինելը: Տեսած կա՞ս, որ մարդիկ ապրեն լճի ափին, լինեն ոչ շատ հարուստ, փոխարենը ձկներով հարուստ լինի լիճն ու մարդիկ խնայեն ձկներին։ Չէ, բուսակեր չեն։ Սա պարզապես չգրված համաձայնությունն է Ջողազի երկու ափին ապրող հարևանների միջև: Ձկներն այստեղ գիտե՞ս ինչքան մեծ են... Սա ձկների դրախտն է: Իմ ոտքն էս կողմերն ընկավ աշնան կեսերին։ Ցամաքի հարևան Զառնիվերում և Բերքատեղում մի քիչ պտտվեցի... Հրաշք աշուն էր. անտառի գույները, Բերքատեղի լիճը, Զառնիվերի զառիվերները, մի քիչ ցեխոտ փողոցները... Պատահական մեքենայով էս կողմերով հանգիստ չես պտտվի։ Սա ամենագնացների տարածք է։ Մի գաղտնիք էլ ասեմ. էս մեր Բերքատեղը մի քիչ պատմական գյուղ է։ Աշոտ Երկաթ Բագրատունի թագավորին կհիշե՞ս, նա 920 թվին էս գյուղում ծառ է տնկել ու մինչև հիմա էդ ծառը կա։ Գյուղում ոսկու ծառ էլ կա՝ կառալյոկինը։ Թե որ տերևները թափվում են ու պտուղն էլ ծառին է կախ մնում՝ լավ հասունացած, ասես ոսկի կախված լինի: Բերքատեղցիք ինձ մի բան էլ պատմեցին. էստեղ տան կնանիք լուսամուտին մուգ վարագույր են կախում՝ թե բա տան լույսը խալխին չերևա։ Մի առավոտ էլ տներից մեկում, ծերերը մուգ վարագույրը քաշեցին ու դրսի լույսը ներս չեկավ։ Պարզվեց պատ կա՝ ճիշտ պատուհանի տեղը։ Դավադրությունն էլ համարյա հարսի ու տղի ձեռի գործն էր։ Էս կողմերում Էդ ապահով-չապահովին չեն նայում է, մի կաֆե են սարքել, անունն էլ «Էքստրիմ» դրել։ Սրա նման էլ ուրիշը չկա: Թե ավտո գտնես, մի կես ժամ գնաս, մի տեղ կճարես, բայց դե դա հո «Էքստրիմը» չի: Գյուղի էն վերջի դքերին են շենքը սարքել,