EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Երիտասարդական Ռեպորտ
Օգս 21, 2018

«Աղջիկ-նվագախումբը»՝ «Դհոլների թագուհու» դուստրը

Գայանե Ղազարյան

Դասական երաժշտությունը վաղուց կոտրել է գենդերային կարծրատիպերը, թե որ սեռի ներկայացուցիչներն ինչ գործիք պետք է նվագեն: Ազգային նվագարանների դեպքում պատկերն այլ է: Դրանք սերտորեն կապված են ավանդույթների հետ, և ավանդապաշտ հայ հասարակությունում սեռը շարունակում է մեծ դեր խաղալ գործիքների ընտրության հարցում` սահմանելով, թե որ գործիքն է համապատասխանում աղջկան, իսկ որը` տղային: Ըստ ընդունված կարծիքի` քանոնը աղջիկներինն է, իսկ մյուս բոլոր գործիքները` տղաներինը: Անուշիկ Հովսեփյանը և նրա մայրը` Լիլիթ Հովսեփյանը, ապացուցում են, որ երաժշտական ​​տաղանդը ոչ մի առնչություն չունի սեռի կամ ավանդույթների հետ:

 

Տասը տարեկանում Անուշիկը նվագում է 19 գործիք` հարվածային, փողային, լարային, նաև ստեղնաշարային: Երեք տարեկանում Անուշիկն արդեն հմտանում էր մայրիկի գործիքով, իսկ նրա երաժիշտ ընկերները` բոլորը տղաներ, դեռ նվագում էին երեխաների համար նախատեսված փոքրիկ դհոլներով: Անուշիկը վերցրել է իր երկրորդ գործիքը` դուդուկը, երբ ընդամենը հինգ տարեկան էր, մինչդեռ դուդուկի դասերի ընդունելության տարիքը 9-12 է: Ինը տարեկանում հաջողությամբ ավարտելով դհոլի և դուդուկի բաժինները` Անուշիկը սովորեց նվագել նաև թավջութակ, սաքսոֆոն, կլարնետ, թմբուկներ, զուռնա, տմբլակ և շատ այլ գործիքներ:

 

Անուշիկի մայրը` Լիլիթ Սիրանուշ Հովսեփյանը, մեծ դեր է խաղացել աղջկա երաժշտական նախընտրությունների հարցում: Լիլիթը, որն իր երաժշտական գործունեության տարիներին հայտնի էր որպես «Դհոլի թագուհի», խիզախորեն մուտք է գործել «տղամարդկային» երաժշտական գործիքների աշխարհ, երբ 6 տարեկան էր: Լիլիթի մայրը և հասակակիցները չէին ողջունում նրա որոշումը, իսկ նա համառորեն փորձում էր տիրապետել գործիքին: Ի վերջո Լիլիթը լքեց հայրենի Մուսալեռ գյուղը` երաժշտություն ուսանելու Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայում: Ավարտելով դուդուկի և դհոլի բաժինները` նա դարձավ առաջին կինը, որը միաժամանակ 7 դհոլ էր նվագում:

 

Լիլիթը կարծում է, որ երաժշտության մեջ սեռը դեր չունի. կարևորը տաղանդն ու աշխատասիրությունն են: Նա չի ուզում լսել «աղջկա համար լավ է նվագում» արտահայտությունը: «Իմ միակ ցանկությունն էր, որ ինձ լսեին, ոչ թե տեսնեին»,- ասում է Լիլիթը: Այժմ նա ամեն ինչ անում է, որպեսզի համոզվի, որ Անուշիկի սերը դեպի երաժշտություն անարդյունք չէ: Բարի` որպես մայր և չափազանց խիստ` որպես ուսուցիչ, Լիլիթը փորձում է ճնշում չգործադրել Անուշիկի վրա: «Որպես մայր ես փորձում եմ նրա առջև բացել բոլոր հնարավոր դռները, բայց վերջնական որոշումը լինելու է իրենը»,- ասում է Լիլիթը:

 

Թեև հայ հանրությունը պիտակավորում է երաժշտական ​​գործիքները որպես «կանանց» և «տղամարդու», Լիլիթը տարբերություններ է նկատում սերունդների միջև: Չնայած «տղամարդկային» գործիքներ միշտ են հնչում, աղջիկն ավելի բուռն ծափահարությունների է արժանանում: Մյուս կողմից` ավելի շատ աղջիկներ են այսօր պատրաստ «տղամարդկային» գործիքներ ընտրել, ճիշտ այնպես, ինչպես ավելի շատ տղաներ արդեն չեն ամաչում «կանացի» գործիքներ վերցնել: Լիլիթը խրախուսում է երիտասարդ աղջիկների մուտքը երաժշտական մի աշխարհ, որում վաղուց գերակշռում են տղամարդիկ:

 

 Լուսանկարները՝ Գայանե Ղազարյանի
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ