EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Կարծիք
Դկտ 12, 2024

Սիրիայի հայերի մութ ապագան

Տիգրան Եկաւեան
A Dark Future for the Armenians of Syria, Tigran Yegavian

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

Թուրքիայի աջակցությունն ունեցող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ապստամբների սրընթաց առաջխաղացումը Հալեպում, Համայում, Հոմսում և Դամասկոսում ընդամենը 12 օրվա ընթացքում տապալեց Ասադի իշխանությունը Սիրիայում՝ վերջ դնելով 1970 թվականից երկաթե բռունցքով ղեկավարող վարչակարգին։

Սիրիայի քաղաքական համայնապատկերը փոխվում է մեծ արագությամբ։ Թեև ավանդական ընդդիմադիր խմբերը և անթիվ փախստականները ողջունում են այս զարգացումը, սիրիական պատերազմը դեռևս հեռու է հանգուցալուծումից։ Ալավի, քրիստոնյա, իսմայիլ և ինչ-որ չափով դրուզական փոքրամասնությունները զգուշավորությամբ են հետևում իրադարձություններին։

Իր ռուս և իրանցի դաշնակիցների կողմից լքված Բաշար ալ-Ասադը դարձավ ուկրաինական պատերազմի և Իսրայելի հակամարտության 2023-ի հոկտեմբերի 7-ի արյունահեղության հետևանքների զոհ։ Նրա բանակը, որը հյուծվել էր 13 տարվա քաղաքացիական պատերազմից և թաղված էր կոռուպցիայի մեջ, ցույց տվեց, որ ի վիճակի չէ պահել դիրքերն առանց Հեզբոլլահի, շիա աշխարհազորայինների և Ռուսաստանի վճռական ​​աջակցության:

Շիա դիմադրության առանցքի ամենաթույլ օղակը չկարողացավ վերականգնվել տասնամյա միջազգային տնտեսական պատժամիջոցներից և անցավ «կապտագոն» թմրանյութերի արտադրությանը, որը գործում էր որպես հանցավոր ձեռնարկություն:

Անկարայի բանակցությունների կոչերը մերժելուց հետո Բաշար ալ-Ասադը բախվեց անսպասելի իրողության. նա ստիպված էր ընդունել իր երկրի դաշնայնացումը՝ 2017-ի Ռուսաստանի սահմանադրական առաջարկի ուղին: Ծրագիրը ենթադրում է հյուսիսում ստեղծել ինքնավար գոտիներ Անկարայի կողմից աջակցվող խմբավորումների և քրդական ուժերի ենթակայության տակ և ալավիներին շնորհել հատուկ կարգավիճակով ծովափնյա հենակետ:

Այսօր մեր աչքի առաջ հնարավոր է իրականություն դառնա վատագույն տարբերակը՝ Սիրիայի մասնատումը և հետքադաֆիական Լիբիայում տեղի ունեցած զարգացումների կրկնությունը: Սիրիան մասնատվել է մի քանի ինքնավար խմբերի միջև, որոնք պարբերաբար պատերազմում են պաշարների համար, դրանց ավելանում է նաև սուննի մեծամասնության և ալավի, քուրդ ու դրուզական փոքրամասնությունների միջև անխուսափելի առճակատումը:

Թուրքիայի դերը

Թուրքիան, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջոցով, դժկամորեն խոստովանել է իր մասնակցությունը, մինչդեռ ի սկզբանե առաջ էր մղում այն խոսույթը, թե ապստամբների հարձակման հետ կապ չի ունեցել: 2023-ի հոկտեմբերի 7-ի հետևանքները, Ռուսաստան, որ առավելապես զբաղված է Ուկրաինայով, Իրան, որի հովանավորյալները չեզոքացվում են Իսրայելի կողմից, և Միացյալ Նահանգներ, որ դեմ չէ Սիրիայում Թուրքիայի առաջնորդությանը, հնարավորություն ընձեռեցին փոխել ստատուս-քվոն Թուրքիայի օգտին: Սիրիայի արևելյան և կենտրոնական հատվածներում ռազմական ներկայություն պահպանող Ամերիկայի համար վարչակարգի փոփոխությունը ենթադրում է առնվազն որոշակի երաշխիքներ, որ նոր կառավարությունը ոչ մի վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար: Իսրայելն օգտագործեց վարչակարգի փլուզումն արևելյան Գոլանի բարձունքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար՝ ստեղծելով անվտանգային գոտի:

Հալեպն իր շրջանով, հավանաբար, տնտեսապես և քաղաքականապես կապվելու է Թուրքիային, միգուցե հիբրիդային կարգավիճակով՝ Հյուսիսային Կիպրոսի պես, որը թուրքական զորքերը գրավել են 1974-ից: Այս օրինակն արդեն արդյունավետորեն կիրառվել է սիրիական այն տարածքներում, որոնք գտնվում են Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ։ Թուրքիան օգտագործում է երկու հզոր գործիք՝ պանթուրքիզմը՝ աջակցելով Սիրիայի թուրքմեն զինյալներին, և պանիսլամիզմը՝ աջակցելով Դամասկոսի կառավարությանը, որի վրա, հավանաբար, ներգործություն ունի Սիրիայի «Մահմեդական եղբայրություն»-ը:  Այս զարգացումներն ավելի են խորացրել մտահոգությունը Հալեպի քրիստոնյաների նոսրացող համայնքի և այլ փոքրամասնությունների շրջանում, որոնք վայելում էին Ասադի հարաբերականորեն հանդուրժողական քաղաքականությունը փոքրամասնությունների նկատմամբ:

Ինչու է ամենավատը դեռ առջևում

Հյուսիսային և հարավային ճակատներում ռուս դաշնակիցը միայնակ թողեց Ասադի վարչակարգին, որը կարծես զոհ դարձավ ռուս-թուրքական համաձայնության, այնպես, ինչպես Մոսկվան դավաճանեց Արցախը՝ հայ դաշնակցին զոհաբերելով իր աշխարհառազմավարական շահերին: Թեև Ռուսաստանը կարող է փորձել պահպանել իր հենակետերը ծովափնյա գոտում, որտեղ գերազանցում են ալավիները, սակայն չի կարող միայնակ կայունացնել Սիրիան: Դամասկոս շարժվող ապստամբ տարբեր խմբավորումները միայն մեկ ընդհանուր նպատակ ունեին՝ տապալել Բաշար ալ-Ասադին։

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը՝ Ալ-Քաիդայի սիրիական ճյուղի և նրա ջիհադիստների վերջին վերածնունդը, անխուսափելիորեն բախվելու է «Իսլամական պետության» զինյալների հետ, որոնք կրկին Սիրիայի արևելքում են: Միևնույն ժամանակ, քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» գործուն են մնում անգամ Բաշարի հեռանալուց հետո:

Այս հասունացող խառնաշփոթը հիշեցնում է 2003-ին Իրաքում Սադամ Հուսեյնի տապալումը: Փոքրամասնությունները մնացին առանց որևէ հովանավորի, որը կպաշտպաներ իրենց կյանքն ու ունեցվածքը: Մինչ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի զինյալները հուսադրում են Հալեպի քրիստոնյաներին և հայերին, համայնքները շարունակում են մնալ անորոշության մեջ՝ չսթափվելով ապստամբների արագ առաջխաղացումից և Ասադի վարչակարգի կործանման անսպասելիությունից։

Տեղի հայերի համար, որոնցից շատերը Հայաստանի քաղաքացիություն ունեն, ապակողմնորոշող է Հայաստանի կառավարության՝ համայնքի հետ պատշաճ հաղորդակցության ու համագործակցության խաթարումը, հատկապես Դամասկոսում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների շտապ տարհանումից հետո։ Որոշում, որը կարելի է հեշտությամբ հասկանալ, քանի որ Հայաստանը համարվում է Ասադի վարչակարգի երկու հովանավորների՝ Իրանի և Ռուսաստանի մտերիմը։

Ի հավելումն իրենց մտահոգություններին՝ նրանք նշում են, որ այժմ Հալեպում գտնվող ջիհադիստներից ոմանք նախկինում որպես վարձկաններ են ծառայել Ադրբեջանին՝ «որսալով հայերի»: Սակայն պետք է նշել, որ 2020-ին հայերի դեմ վայրագություններ կատարած վարձկանները Սիրիայի ազգային բանակի շարքերից էին, որը թուրքամետ կազմակերպություն է, մրցակից է «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ին։ Այնուամենայնիվ, Հալեպում պանթուրքիստական ​​գաղափարախոսությամբ տոգորված թուրքմեն զինյալների առկայությունը հիմնավոր մտահոգություններ է առաջացնում:

Արձագանքելով ճգնաժամին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պարենային շտապ օգնություն էր ուղարկել այն ընտանիքներին, որոնք մոլեգնող գնաճի հետևանքով կորցրել են իրենց ապրուստի միջոցը. քայլ, որը թեև անհրաժեշտ է, սակայն բավարար չէ։

Ի՞նչ կլինի 1915-ից հետո հայկական սփյուռքի բնօրրան դարձած Հալեպի հետ  իր արժեքավոր ժառանգությամբ՝ հաստատություններով, եկեղեցիներով և գրադարաններով, եթե նրան սպառնա Օսմանյան տիրապետության նման կարգավիճակ: Ի՞նչ ճակատագրի կարժանանա հայրենիքից դուրս ամենահին հայկական գյուղը՝ Քեսաբը։

Չնայած Հալեպի և Դամասկոսի քրիստոնեական համայնքներին ուղղված նոր իշխանությունների հավաստիացումներին՝ թալանն արդեն սկսվել է։ Դամասկոսում, օրինակ, որոշ թաղամասեր թալանվել են դեկտեմբերի 7-8-ի գիշերը, երբ տարածվեցին վարչակարգի տապալման լուրերը: Անվտանգությունն ու կայունությունը լրջագույն փորձության կենթարկվեն, քանի որ հակառակորդ ապստամբ խմբավորումներն անխուսափելիորեն կպայքարեն իշխանության համար: Սա բավարար մտավախության առիթ է, որ կկրկնվի հետսադամյան Իրաքի իրադրությունը, երբ քրիստոնյաները հաճախակի դառնում էին հարձակումների, փրկագնի դիմաց առևանգումների, կանանց հանդեպ ոտնձգությունների և սպանությունների թիրախ:

Սիրիան հավակնում է դառնալ ջիհադի նոր կենտրոն՝ գրավելով իրենց «հիջրան» իրականացնելու ցանկություն ունեցողներին: Երևանի տեսանկյունից այժմ հրատապ հարց է, թե ինչպես կազմակերպել մեր հայրենակիցների տարհանումը` օգտվելով ՄԱԿ-ում և Սիրիայում գործող դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աջակցությունից:

Վերջերս հրապարակված

Ֆիրդուս. «հիշողության մանեժը»

Ֆիրդուս. «հիշողության մանեժը»

Արսեն ԱբրահամյանևՏիգրան Ամիրյան
Նյմ 28, 2024

Ֆիրդուսի ճարտարապետությունը ոչ միայն ժողովրդական էր, այլև՝ արդյունք էր պայմանավորվածությունների, համակեցության և համաստեղծարարության։ Ֆիրդուսի յուրաքանչյուր տան ավերումը վնասում է ոչ միայն առանձին կետին, այլև՝ Ֆիրդուսի ողջ մարմնին ու հիշողության տարածական ցանցին։

Read more

Պատմամշակութային հուշարձանների ներուժը

Գոհար ԱբրահամյանևՀասմիկ Բալեյան
Նյմ 27, 2024

Կառավարությունն ավելացրել է հուշարձանների վերականգնմանը, պահպանմանը հատկացվող ֆինանսավորումը, ծրագրվում են նաև հանրահռչակմանն ուղղված քայլեր, սակայն, ոլորտում առկա խնդիրներն ավելի բազմազան են։

Read more
The Legacy of Rafael Israelyan, Gohar Abrahamyan

Ռաֆայել Իսրայելյանի ժառանգությունը

Գոհար Աբրահամյան
Նյմ 18, 2024

Մենք փոքր հողատարածք ունենք, բայց պիտի այս հողի վրա էլ կանգնենք հպարտ, արժանավայել ու այնպես կանգնենք, որ ոչ մեկս մյուսի ոտքը չտրորի, ասել էր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը՝ իրեն վստահված շենքերից մեկը նախագծելիս։ Իսրայելյանի ժամանակակիցները բացառիկ են համարում նրան՝ թե՛ աշխատանքում, թե՛ ընտանիքում, թե ընկերական շրջապատում։

Read more
Return of the Ancient Goddess, Lilit Avagyan

Հին աստվածների վերադարձը

Լիլիթ Ավագյան
Նյմ 7, 2024

Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերն առաջիկա ամիսներին ցուցադրվելու են Հայաստանի պատմության թանգարանում։ Որտեղի՞ց ու ինչպե՞ս էին մնացորդները հասել աշխարհի ամենանշանակալի արվեստի և պատմության թանգարաններից մեկն ու ինչպե՞ս են բերվել Երևան, ներկայացնում է Լիլիթ Ավագյանը։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ