Արևմտահայ գրող և խմբագիր Մառի Պէյլէրեանը զոհվեց 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ: Մեկ դար առաջ նա ոգեշնչող կերպար էր հազարավոր հայ կանանց համար։Նրա «Արտէմիս» ամսահանդեսը նպատակ ուներ կրթելու աշխարհով մեկ սփռված հայ կանանց ու աղջիկներին և խոսում էր նրանց իրավունքների մասին։ Այսօր քչերը գիտեն Մառի Պէյլէրեանի և «Արտէմիսի» մասին։
Լսեք Արփինե Հարոյանի՝ «Պատմության մոռացված էջերից» հոդվածաշարքի՝ «Մառի Պէյլէրեանի կյանքն ու ժամանակները» հոդվածի աուդիո տարբերակը։ Հոդվածը կարդում է հեղինակը, մեջբերումները՝ EVN Report-ի խմբագիր Ռուբինա Մարկոսեանը։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ