EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Նյմ 28, 2022

Մեր ժամանակի կարման. ապրել ու ստեղծել պատերազմի հետ

Անի Գևորգյան

Պատերազմի մեջ և դրա հետևանքների հետ ապրելը մեծ ուժ և հոգեկան ջանքեր է պահանջում: Ամեն մարդ իր ապրումներն ու վախերը հաղթահարելու համար իր ուղիներն է գտնում: Նույն կերպ են վարվում նաև արվեստով ապրողներն ու  արվեստ ստեղծողները, ովքեր վստահ են` անհրաժեշտ է ոչ թե փախչել իրականությունից, այլ ապրել պատերազմի հետ: 

Կարեն Օհանյան.

ինչքան արվեստի մեջ լինես, ավելի շատ ես մտնում պատերազմի մեջ

Նկարիչ Կարեն Օհանյանը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո բազմաթիվ աշխատանքներ է ստեղծել: Նա ասում է, սակայն, որ աշխատանքներ ստեղծելու գործում պատերազմն իրեն չի օգնել:

«Եթե պատերազմն օգնում է ստեղծագործել, ուրեմն դու վատ արվեստագետ ես: Եթե կան մարդիկ, ովքեր պատերազմով ոգեշնչվում են, պետք է հասկանան, որ դա սխալ է: Արվեստն աստվածային է, դրա մեջ ամեն ինչ կա, բայց եթե մեջը թողում են պատերազմը, դա այլ բան է դառնում: Եթե արվեստագետ է, ուրեմն ստեղծագործ է, անկախ որևէ բանից: Այս աշխարհը ոգեշնչման տեղ չէ, արվեստագետը ուրիշ աշխարհ ունի, դա արվեստի աշխարհն է, որտեղ ոչինչ տեղ չունի: Արվեստն այդպիսի բան է»:

«Ես փորձել եմ խիզախություն ստեղծեմ ինձ համար: Մի գործում ես ԱԹՍ եմ դառնում: Փորձել եմ ինձ պատերազմի դաշտում տեղադրեմ: Պատերազմի ժամանակ ազգային մարդ ես դառնում, անգամ եթե անարխիստ լինես, ձախ լինես, միևնույն է ուզում ես ազգիդ փրկես, ազգային հոգով ես լցվում: Իմ նկարներում փորձել եմ այն վիշապը դառնամ, որը կարողանում է ինչ-որ բան փոխել, փրկել: Անընդհատ լուրերի հետ ես, պատերազմի հետ ես անընդհատ, դրա մեջ ես, կարծես դու կռվես: Այդպիսի զգացողություն է անդադար: Նույնն էլ նկարելուց: Նկարելու ժամանակ էլ ես քեզ պատերազմում զգում, դու դառնում ես ԱԹՍ կամ այնտեղի որևէ բան, անընդհատ պատերազմի մաս ես»: 

«Ինչպե՞ս հաղթահարել պատերազմը և սկսել ապրել: Հաղթահարելու մասին չեմ մտածում: Ես ընդունել եմ, որ դա անել չի լինի: Ընդունել եմ, որ ամբողջությամբ դաժան իրականության մեջ ենք գտնվում ու պետք է փորձենք պատերազմի հետ ապրել: Ցավալի է, բայց դա է այս աշխարհը: Ինչ էլ անես, չես կարողանա փախնել: Մարդիկ կան՝ փորձում են արվեստով փախնել, բայց հակառակը` ինչքան արվեստի մեջ լինես, ավելի շատ ես մտնում պատերազմի մեջ»: 

Սիրանույշ Աղաջանյան. 

սեր, հավերժություն և վերածնունդ

Պատերազմի ավարտից հետո Երևանի և Ստեփանակերտի մի շարք շենքերի պատերին սկսեցին հայտնվել հսկա խճանկարներ` թիթեռնիկներ: Դրանց հեղինակը Սիրանույշ Աղաջանյանն էր: 

«Պատերազմի ժամանակ ամեն ինչ շատ գորշացավ, ամեն տեղ ամեն ինչ վատ էր: Ու որպես արվեստագետ սկսեցի մտածել, թե ես ինչ կարող եմ անել: Եթե դեռ ապրում ես, պետք է ինչ-որ բան անես, պետք է կենդանության նշաններ ցույց տաս: Դա պետք է լինի կամ քո խոսքով, կամ գործողություններով: Այդ ժամանակ սիրահարված էի և ցանկացա համատարած մոխրագույն վիճակը կոտրել»: 

«Պատերազմի ժամանակ և հետո շատերն անում են դեպրեսիվ, պեսեմիստական գործեր, իսկ իմ թիթեռնիկները պատերազմն անցնելու, պատերազմը հաղթահարելու մասին էին: Հետո շենքերի պատերին սկսեցին զոհված տղաների նկարները հայտնվել: Դա էլ շատ նուրբ թեմա է: Նման հուշապատկերները շատ ծանր էին: Ես էլ առաջարկներ ստացա նման նկարներ անելու, սակայն հրաժարվեցի: Չէի կարող թեմայի հետ նման կերպ առնչվել: Ու արեցի իմ թիթեռներին, որոնք այս պահին վեցն են»:

«Հիմա, երբ հետ եմ նայում, թիթեռները շատ սյուռ են թվում: Շատերից եմ լսել դրանց ազդեցության մասին: Կոնցեպտը շատ պարզ էր: Թիթեռները խորհրդանշում են սեր, հավերժություն և վերածնունդ: Այս երեք բառերը գուցե շատ պարզ թվան, սակայն այն են, ինչի կարիքը մենք բոլորս ունեինք: Ես չեմ խոսում պատերազմի ավարտի և խաղաղության մեկնարկի մասին: Այսինքն սա ինչ-որ բան չի սահմանում: Հիմա էլ, երբ պարբերաբար սահմանից վատ լուրեր ենք ստանում, շատերս լուծում չենք տեսնում, սակայն մեզ մնում է, որ ամեն մեկս կարողանանք մեզ ղեկավարել, աշխատել, մեր սխալների վրա սովորել»:

«Սպասում եմ, որ ինչ-որ մի օր կկարողանանք այս ամենին լուծում տանք, ոչ թե մարդկային զոհերի գնով: Հիմա ես փակուղային տրամադրություն եմ տեսնում մարդկանց մոտ: Նման դեպքում ինչ-որ բան հաղթահարելու մասին խոսելը դժվար է: Մեզ երկրորդ շնչառություն է պետք»:

Հովիկ Աֆյան.

մեր ժամանակների կարման է` ապրել պատերազմի հետ

44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց լույս է տեսել Հովիկ Աֆյանի ` Ղարաբաղյան առաջին պատերազմի մասին պատմող գիրքը` «Կարմիրը»:

«Ես գիրքն ավարտեցի և հրատարակչին հանձնեցի 2020-ի հունվարին: Շատ լավ հիշում եմ իմ և խմբագրիս խոսակցությունը: Նա ասաց` կարծում ես պատերազմի մասին հիմա հետաքրքիր կլինի՞: Գրքում էլ գրել եմ, նրան էլ ասացի` պատերազմը երբեք չի ավարտվում: Այնպես ստացվեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով հրատարակումը ձգձգվեց, և մինչ գիրքը կտպվեր, սկսվեց 44- օրյա պատերազմը: Բայց այն չպետք է կանգնացնի մեզ, ոչ միայն չպետք է կանգնացնի մեր կյանքի ընթացքը, այլև մեր աշխատանքը: Ոչ միայն չպետք է կանգնենք, այլ պետք է առաջ գնանք, ինչ-որ բան ստեղծենք, փոխենք»: 

«Առհասարակ պատերազմը մի միջավայր է, որտեղ մարդը լավագույնս է իրեն դրսևորում, իր ուժը, ունակությունները, կարողությունները, որքանով կարող է մարդ մնալ, որքանով կարող է գազան դառնալ: Իսկ արվեստը մարդուն է փնտրում: Ես այն հեղինակներից եմ, ով պատերազմի օրերին գրել է: Ես գրելուն, գուցե սխալամբ, վերաբերվում եմ որպես աշխատանք: Երբ ես գիտակցում եմ, որ այսօր բան չեմ գրել, հասկանում եմ, որ դա ճիշտ չէ»: 

«Մեր ժամանակների կարման է` ապրել պատերազմի հետ: Պետք չէ մտածել կատարյալ խաղաղության մասին: Մեզ մոտ չի փոխվում այն, որ պատերազմը միշտ լինում է անսպասելի: Մենք պետք է արդեն թրծված և փորձառու լինեինք այդ հարցում: Միշտ պետք է իմանանք, որ մեր տանը պատերազմի ուրվական կա: Մենք կարող է այն տեսնենք կամ չտեսնենք, բայց այն կա: Երբ մենք գանք այդ գիտակցությանը, ավելի հեշտ կլինի: Իսկ երբ իսկապես պատրաստ լինենք, գուցե այն այլևս չլինի»: 

«Ամեն մարդ ընտրում է դիմանալու իր տարբերակը: Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր այս նեգատիվին չեն կարողանում այլևս դիմանալ: Եվ դա նորմալ է: Մարդը պետք է ապրի: Նույնիսկ այն ընտանիքներում, որտեղ զոհեր կան, ինչ-որ պահի ինչ-որ տեղից ուժ են ստանում առաջ գնալու: Նկարչի համար նկարելը, գրողի համար գրելը, երգչի համար պատերազմի մասին երգելը, դա էլ է դիմանալու ձև»: 

«Չես կարող ասել, թե երբ պատերազմ է, պատերազմն այսպես են տանում, բոլորը պետք է այսպես լինեն: Հասարակությունը մի մարմին չէ, որ մի ձև որոշի և այդպես անի»: 

«Հիմա ես հակված եմ նրան, որ պետք է գրել բաներ, որոնք ցավի մասին չլինեն: Գուցե մի քիչ պետք է շունչ քաշել: Շատ են ասում` ժողովուրդը պետք է զարթնի: Հակառակը, գուցե մեզ հանգստանալ է պետք»:

Մեկնաբանել

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ