—Ի՞նչ է դիմակայությունը (resilience)։
—Ինչպե՞ս կարող է երկիրը դիմակայել տարատեսակ ճգնաժամերի։
—Ո՞րն է հանրության դերը դիմակայության ճարտարապետության մեջ։
—Որո՞նք են երկրի դիմակայությունն ամրապնդելու գերակա գործոնները։
—Որո՞նք են պատերազմում պարտվելու հետևանքները, երբ երկիրը չունի դիմակայության կարողություններ։
EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը և քաղաքագետ Դոկտոր Ներսես Կոպալյանը զրուցում են Հայաստանում անվտանգային խնդիրների և անվտանգային քաղաքականությունների մասին, վերլուծում երկրում և տարածաշրջանում ընթացիկ անվտանգային իրավիճակը:
Հաղորդաշարը պատրաստվել է Բուն TV-ի հետ համագործակցությամբ:
Թողարկումը նկարահանվել է 2023 թվականի հունիսին: