ՁայնաԳիր

Թափանցիկ և հանրությանը հաշվետու անվտանգային ոլորտ

«Քաղաքականություն» բաժնում հրապարակված Արմինե Մարգարյանի՝ «Թափանցիկ և հանրությանը հաշվետու անվտանգային ոլորտ» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Հայաստանի ազգային անվտանգության քաղաքականության վերանայումը և զինված ուժերի արդիականացումը պետք է հիմնված լինեն ոչ միայն կառավարության և այլ պետական մարմինների մոտեցումների ու տեսակետների, այլև քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածի վրա:

Տեղահանություն. սկսելով նորից․․․ ու նորից

EVN Report-ը վերսկսում է հոդվածների ձայնային տարբերակների հրապարակումը։ Ներկայացնում ենք 2022 թվականի փետրվարի 28-ին EVN Report կայքի «Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Գոհար Աբրահամյանի «Տեղահանություն. սկսելով նորից․․․ ու նորից» հոդվածը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Հայ փախստականների և տեղահանվածների հարցը կարմիր թելի պես անցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրաքանչյուր էջով՝ հատկապես նրանց համար, ովքեր ստիպված են վերսկսել իրենց կյանքը մի քանի անգամ:

Մարիամ և Երանուհի Ասլամազյաններ.Սովետական միության սիրելի արվեստագետները

Մարիամ և Երանուհի Ասլամազյանները Սովետական Հայաստանի ամենաճանաչված կին արվեստագետներից են։ Իրենց ստեղծագործական ուղու ընթացքում քույրերը արվեստի աշխարհում մի շարք կարծրատիպեր կոտրեցին՝ հետագա սերունդներին թողնելով մեծ ժառանգություն։Մարիամ և Երանուհի Ասլամազյանները Սովետական Հայաստանի ամենաճանաչված կին արվեստագետներից են։ Իրենց ստեղծագործական ուղու ընթացքում քույրերը արվեստի աշխարհում մի շարք կարծրատիպեր կոտրեցին՝ հետագա սերունդներին թողնելով մեծ ժառանգություն։

Սեքսուալ դիսկուրս. խոսել անխոսելիի մասին

Այս շաբաթ առաջարկում ենք լսել Սոնա Մարտիրոսյանի` «Սեքսուալ դիսկուրս. խոսել անխոսելիի մասին» հոդվածի աուդիո տարբերակը։  Հայ հասարակական համերաշխությունը խաթարելու փորձված մեթոդներ կան: Դրանցից մեկը սեքսն է: Հասարակական դիսկուրսում սեքսը հակադրվում է գրեթե ամեն ինչին` կրոնին, սիրուն, ավանդական արժեքներին, անգամ հայրենիքին: Այս համատեքստում ստիպված եմ գուժել՝ Հայաստանում սեքս կա, և դա նորմալ է: Հոդվածը կարդում է Լուսինե Սարգսյանը։

Մառի Պէյլէրեանի կյանքն ու ժամանակները

Արևմտահայ գրող և խմբագիր Մառի Պէյլէրեանը զոհվեց 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ: Մեկ դար առաջ նա ոգեշնչող կերպար էր հազարավոր հայ կանանց համար։Նրա «Արտէմիս» ամսահանդեսը նպատակ ուներ կրթելու աշխարհով մեկ սփռված հայ կանանց ու աղջիկներին և խոսում էր նրանց իրավունքների մասին։ Այսօր քչերը գիտեն Մառի Պէյլէրեանի և «Արտէմիսի» մասին։ Լսեք Արփինե Հարոյանի՝ «Պատմության մոռացված էջերից» հոդվածաշարքի՝ «Մառի Պէյլէրեանի կյանքն ու  ժամանակները» հոդվածի աուդիո տարբերակը։ Հոդվածը կարդում է հեղինակը, մեջբերումները՝ EVN Report-ի խմբագիր Ռուբինա Մարկոսեանը։ 

Հայելու երկու կողմից

Հոգեբույժ Արամ Հովսեփյանի` «Հայելու երկու կողմից» հոդվածի աուդիո տարբերակը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների մասին է։  Հայաստանի սահմանամերձ համայնքներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ և նրանց ընտանիքներիը առնչվում են ծանր խնդիրների։ Այս համայնքներում գլխավորը գոյատևելն է՝ զգացմունքները միշտ էլ կարելի է զսպել, հետաձգել մինչև ավելի լավ ժամանակներ։ Հոդվածը կարդում է Լուսինե Սարգսյանը։ 

Ժողովրդագրական պատկեր

Այս շաբաթ առաջարկում ենք լսել Սոնա Մարտիրոսյանի՝ «Ժողովրդագրական պատկեր. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դեպոպուլիացիա է գրանցվել» հոդվածը Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական պատկերի մասին։Հոդվածը կարդում է Լուսինե Սարգսյանը։  Հայաստանում ծնելիության մակարդակը կազմում է 1.6 ծնունդ մեկ կնոջ համար: Այս տարի հանրապետության հինգ շրջաններ գրանցել են ավելի բարձր մահացության, քան ծնելիության մակարդակ: Ամենաբարձրը Լոռու մարզում էր: Փորձագետների կարծիքով, ժողովրդագրական մակարդակը մտահոգիչ է:

Էլլէն Բիւզանդի ուղին Սարդարապատի ճակատամարտից Չեկայի բանտ

Գրող, դիմադրության մարտիկ, քաղբանտարկյալ Էլլէն Բիւզանդի (Եղիսաբեթ Ստամբոլցյան) կյանքը լեգենդների կծիկ է։ Բիւզանդի՝ Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման և հասարակական ու քաղաքական գործիչների մասին անտիպ օրագրերն ու հուշագրերը դեռեւս սպասում են բացահայտման ու տպագրման իրենց հերթին…

Որքա՞ն գրագետ է Հայաստանը

Հոդվածի հեղինակ՝ Նարեկ Մանուկյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի տվյալներով Հայաստանում գրագիտության մակարդակը 99% է, սակայն հանրապետությունում սովորողների առնվազն 20%-ը վերջին 17 տարիներին դժվարությամբ է համապատասխանել (կամ առհասարակ չի համապատասխանել) ֆունկցիոնալ գրագիտության չափանիշներին:

Page 21 of 21 1 19 20 21