Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, երբ Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական գործողությունները Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, հազարավոր ընտանիքներ ստիպված եղան անհապաղ լքել իրենց տներն ու տեղափոխվել առավել ապահով բնակավայրեր։ Կրակոցները լսվում էին համարյա ամենուր. Արցախում մնալն այլևս անվտանգ չէր։ Ռազմական գործողությունները սկսվելուն պես, Տող գյուղի բնակիչ 71-ամյա Ժորա Պողոսյանը կնոջ, երկու տղաների ընտանիքների և մի քանի հարևաններին մեծ մեքենայով անհապաղ տեղափոխեց Հայաստան ետևում թողնելով տունը, հարազատ գյուղը և տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքով ստեղծած մեծ տնտեսությունը։Պողոսյանները կորցրեցին ամեն ինչ։ Մեր ամսագրի երկրորդ թողարկման փոդքասթը նվիրված է բոլոր մարդկանց իրավունքներին: Նոյեմբերի 10-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ համաձայնության արդյունքում Հադրութի շրջանի զգալի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ այդ թվում նաև Տող գյուղը։ Փոդքասթում Պողոսյանները խոսում են հարազատ Տող գյուղի ակտիվ առօրյայի, սովետական միության տարիներին հայերի և ադրբեջանցիների համակեցության, Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականության, Արցախյան առաջին և Ապրիլյան պատերազմների, ինչպես նաև հայրենի հող վերադառնալու ցանկության և անորոշ թվացող ապագայի մասին։
EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը արձակագիր, Եվրասիա համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի և դասախոս, գրականագետ և թատերական գործիչ Անահիտ Արամունի Քեշիշյանի հետ զրուցում է ԵՀՀ կազմակերպած ստեղծագործական-խորհրդանշական մրցույթի, բռնադատվածների հիշատկի օրը կարևորելու, սովետի քաղաքացու արժանապատվության, վարքային մշակույթի և այլնի մասին։
Դարեր շարունակ գյուղատնտեսությունը եղել է հայ ժողովրդի կյանքի անբաժան մասը։ Երկրագործությամբ և անասնապահությամբ զբաղվող հայերն իրենց կենցաղը, ավանդույթներն ու ծեսերը հյուսել են գյուղատնտեսական առօրյայի շուրջ՝ սերունդներին փոխանցելով ահռելի ազգագրական ժառանգություն։ Մեր նորաստեղծ ամսագրի առաջին փոդքասթը հայ ժողովրդի կյանքում գյուղատնտեսության կարևորության, ավանդույթների և աշխատանքային երգերի մասին է։
Պէյրութի մէջ Յարութ եւ Պէթի Թէքէլեան եւ անոնց զաւակները՝ Անդօ եւ Ստեփան, Պուրճ Համուտի իրենց տան մէջ ընտանեկան խօսակցութիւն մը կ՚ունենան երկրին եւ համայնքին ներկայի ծանրագոյն կացութեան եւ ընտանիքին ապագայ ընելիքներուն մասին...: Հայաստան երթա՞լ, թէ՞ ոչ. եթէ այո, ուրեմն եր՞բ եւ ինչպէ՞ս:
Իսկ Դուք գիտե՞ք կամ հիշու՞մ եք, թե ինչպիսին էր Նոր Տարվա անցուդարձը 1990-ականների մութ, ցուրտ, բայց մարդկային անսպառ ջերմությամբ լի Հայաստանում։ Մեր ամանորյա հատուկ փոդքասթը նորանկախ Հայաստանի անլույս, անգազ ու անջուր առօրյայի, ամանորյա պատրաստությունների, Ֆուջիկա վառարանների, մայրաքաղաքային աղցանի, դրսից եկած նվերվերի, և իհարկե մանդարինի մասին։
EVN Report-ի փոդքասթում մի խումբ մայրիկների խնդրեցինք պատմել, թե կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի ընթացքում ինչպե՞ս են կարողանում համակարգել տնից աշխատանքը, երեխաների խնամքը, նրանց դասերը, զբաղմունքը և կենցաղային հարցերը։ Շնորհակալություն Անի Ավագյանին, Արմինե Ավանեսյանին, Հերմինե Տոնոյանին, Մարիա Մարտիրոսյանին, Թալին Թորոսյանին և Լիլիթ Իգիթխանյանին։
Մեր փոդքասթները ևս անցել են արտակարգ ռեժիմի ու այս անգամ մենք խնդրել ենք մարդկանց ձայնագրել իրենց ու պատմել, թե ինչո՞վ են զբաղվում տնային ռեժիմում գտնվելու ժամանակ, ի՞նչ են մտածում աշխարհում ու Հայաստանում տիրող իրավիճակի մասին ու ի՞նչն են կարոտում ամենից շատ:
Ժամանակ կար՝ 90-ականների սկզբին, երբ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից երկու կանոնավոր չվերթ էր գործում՝ մեկը դեպի Մոսկվա, մյուսը ռուսական մեկ այլ քաղաք։ Նախորդ դարավերջին սկսված այս գործընթացն արդեն շարունակվում է մոտ երեք տասնամյակ և արդեն աշխարհի բոլոր ուղղություններով։ Մարդիկ հեռանալու տարբեր եղանակներ են որոնել ու գտել և իրենց պատմությունները պատմել օրագրերին։ Եվ, չնայած դրանց երբեմն չափազաց անձնական բնույթին, մեզ հաջողվել է հավաքել մոտ մեկ տասնյակ օրագրեր, որոնք վավերագրում են Հայաստանը լքողների քողարկված զգացմունքները։ Կարդում է հոդվածի հեղինակ ՝ Արեն Մելիքյանը:
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ