Փոդքաստ

Ճարտարապետական մտքի նոր կորիզը Երևանում

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Վերջին տարիներին Երևանում սկսել են բազմանալ «գիտակարգային» կամ մասնագիտական գրադարանները։ Դրանց թվում է անցյալ տարի՝ Երևանի մշակութորեն ամենահագեցած կետերից մեկում բացված Ճարտարապետության գրադարանը։ Իր ծավալներով համեստ այս նախաձեռնությունը, այնուամենայնիվ, լուրջ այլընտրանքային միջավայր է ճարտարապետական համայնքի համար, որի առաջնային նպատակը նոր գաղափարների ու հայացքների առաջացումն ու փոխանակումն է։ Թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ նման անկախ և մասնավոր նախաձեռնությունը մասնագիտական դաշտի վրա՝ քննարկում ենք գրադարանի համահիմնադիր, ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ։

Ձայնագիր․ Աշխատանքային միգրացիան ֆեմինիզացվում է. կանանց դերակատարումը ընտանիքում փոփոխվում է

Հայ կանանց արտագնա աշխատանքի մեկնելու դրդապատճառներին, ուղղություններին, հնարավորություններին ու խնդիրներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը` հեղինակի ընթերցմամբ:

ՁայնաՊատում. Աղոթքը, I-XXI դարեր

Ի՞նչ խորք կարող է ունենալ աղոթքը հավատացյալի համար, վերին բարձրագույն արդար զորության հետ կապի միջոցներից մեկին է նվիրված Վահրամ Մարտիրոսյանի «Ինչո՞ւ քրիստոնեություն» շարքի վերջին ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

Page 11 of 43 1 … 9 10 11 12 13 … 43