EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը արվեստագետ, արվեստաբան, Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Գոհար Սմոյանի հետ զրուցում է համաճարակի և արվեստագետների գործունեության, նոր գաղափարների, սոցիալական խնդիրներն արվեստով արտահայտնելու և այլնի մասին։
Իսկ Դուք գիտե՞ք կամ հիշու՞մ եք, թե ինչպիսին էր Նոր Տարվա անցուդարձը 1990-ականների մութ, ցուրտ, բայց մարդկային անսպառ ջերմությամբ լի Հայաստանում։ Մեր ամանորյա հատուկ փոդքասթը նորանկախ Հայաստանի անլույս, անգազ ու անջուր առօրյայի, ամանորյա պատրաստությունների, Ֆուջիկա վառարանների, մայրաքաղաքային աղցանի, դրսից եկած նվերվերի, և իհարկե մանդարինի մասին։
EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանի հետ զրուցում է արտակարգ դրության ժամանակ հայաստանյան թանգարանների գործունեության, խնդիրների, նորարարությունների կարևորության, թանգարանների աշխատակիցների վերապատրաստման և այլնի մասին։
EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը լրագրող Արշալույս Բարսեղյանի հետ զրուցում է ներկայիս մեդիադաշտի, կեղծ և մանիպուլացնող լուրերի, համաճարակային իրականությունում լրատվության և այլնի մասին։
EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆիլմերի հանձնակատար Մելիք Կարապետյանի հետ զրուցում է Կաննի փառատոնի ծրագրում ընդգրկված հայկական ֆիլմի, այլ երկրների հետ համատեղ արտադրության կարևորության, հայկական կինոլորտի դժվարությունների և այլնի մասին։
EVN Report-ի խորհրդի անդամ, երաժիշտ և պոետ Արթո Վաունը սփյուռքահայ գրող Գրիգոր Պըլտեանի հետ զրուցում է հայ արդի գրականության, երիտասարդ հայ գրողների, հայկական գրական աշխարհի դժվարությունների, Պըլտյանի գրական ուղու և այլնի մասին։
EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը «Ուրբանիստա» հարթակի համահիմնադիրներ Գայանե Միրզոյանի և Անահիտ Մինասյանի հետ զրուցում է նախագծի, Հայաստանի հետարդյունաբերական քաղաքների, դրանց խնդիրների, հնարավորությունների և այլնի մասին։
EVN Report-ի փոդքասթում մի խումբ մայրիկների խնդրեցինք պատմել, թե կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի ընթացքում ինչպե՞ս են կարողանում համակարգել տնից աշխատանքը, երեխաների խնամքը, նրանց դասերը, զբաղմունքը և կենցաղային հարցերը։ Շնորհակալություն Անի Ավագյանին, Արմինե Ավանեսյանին, Հերմինե Տոնոյանին, Մարիա Մարտիրոսյանին, Թալին Թորոսյանին և Լիլիթ Իգիթխանյանին։
EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանի հետ զրուցում է Գուլագի և դրա հայալեզու գեղարվեստական վերարտադրության,Գուլագում անհատի փորձառության, աշխատանքի գաղափարի, մեր առօրյայում ճամբարային կյանքի արտացոլման և այլնի մասին։
EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը մատենագետ, ազգագրագետ, Հայ մատենագրութեան թուանշանային գրադարանի ծրագրերի ղեկավար Մերուժան Կարապետեանի հետ զրուցում է հայոց լեզվի ուղղագրության, հայ գրականության ժառանգության, դրա արդիականության, թվայնացման կարևորության և այլնի մասին։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ