Մկրտիչ Արմենի ստեղծագործության երկու տարբեր էկրանավորումներին, դրանց հակադիր մոտեցումներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը՝ հեղինակի ընթերցմամբ և խմբագրմամբ։
Թագի ժառանգորդ Տրդատի ու Հայոց եկեղեցու ապագա հիմնադիր Գրիգորի թշնամանքի ակունքների, Հռիփսիմյանց կույսերի՝ Վաղարշապատում հայտնվելու, նրանց տանջանքների ու քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու շրջանին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
Բայց և սակայն, այնուամենայնիվ… Նախորդ տարի իր 100 ամյակը բոլորած հայկական կինոն փորձում էր տոնել պատկառելի այս նշանակետը, միաժամանակ ցուցաբերելով երիտասարդանալու, հիմնովին վերափոխվելու և նորովի կայանալու ձգտումներ։ Ինչպե՞ս իմաստավորվեց և ի՞նչ արդյունքներ տվեց հայ կինոյի հոբելյանը Հայաստանում և արտասահմանում։ Որո՞նք էին տեղական կինոարտադրության կարևորագույն ձեռքբերումները 2023-ին և ի՞նչ են դրանք հուշում ազգային կինոյի զարգացման ու ձևավորման ուղիների մասին մոտ ապագայում։ Հայկական կինոյին առնչվող այս և այլ խրթին հարցերը քննարկում ենք պրոդյուսեր և կինո ծրագրավորող Մելիք Կարապետյանի հետ։
Ինչպե՞ս էին մեր թվարկության առաջին դարերում Հայաստանում ընտրում, թե ինչ կրոնի հետևել, ինչպե՞ս քրիստոնյա թագուհին հեռացավ Եդեսիայից ու իր զարդերի գնով փրկեց Երուսաղեմի բնակիչների կյանքը, ովքե՞ր էին Ոսկյաններն ու ի՞նչ ազգային ծագում ունեին առաջին քրիստոնեական սրբերը՝ բացահայտում է Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
Զապել Եսայանի ներհայեցողության և ինքնաճանաչման խորքը, հուզականությունն ու լայնախոհությունը բացահայտող, մինչ օրս նամականիներից դուրս մնացած նամակին վերաբերող անդրադարձի ՁայնաԳիրը՝ հեղինակի ընթերցմամբ։
Քրիստոնեական և հեթանոսական դիցարանների տարբերություններին, քրիստոնեության ընդունման նախադրյալներին ու սահմանած նոր վարքականոնին և արժեհամակարգին, դրա տարածողներին անդրադարձող հոդվածի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
Բայց և սակայն, այնուամենայնիվ… 2023-ը նշանակալի էր միջազգային կինոոլորտի համար տարբեր առումներով. հոլիվուդյան դերասանների և գրողների աննախադեպ գործադուլներ, կաթվածահար կինոարտադրություն, արհեստական բանականության ահագնացող սպառնալիքներ, անորոշության մթնոլորտ կինոփառատոններում և միաժամանակ՝ նոր տոմսարկղային ռեկորդներ, ստեղծագործական լրջագույն ձեռքբերումներ ու հիմնային բարեփոխումների ակնկալիքներ։ Հաստատված արժեքների և նորարարությունների անհրաժեշտության արանքում կինոյի աղոտ ու անկանխատեսելիորեն փոփոխվող հեռանկարներն են, որոնց մասին զրուցում ենք կինոքննադատ Սոնա Կարապողոսյանի հետ։
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններին ու Հայաստանի համար դրա հետևանքներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Արդյո՞ք ժողովուրդն այժմ համապատասխանում է իր էպոսին։ Բնորո՞շ է, դիցուք, «Սասնա ծռերի» հերոսների վարքն այսօրվա հայությանը, բացահայտում է Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
Խորհրդային բանտից հետո Արևի աշխատանք ու տուն ունենալու պատմությանն անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը՝ հեղինակի ընթերցմամբ։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ