EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Արցախը կիզակետում
Նյմ 16, 2023

Որ վերջում բարին հաղթի չարին …

Անի Գևորգյան

— Ինչի՞ մասին խոսանք:
— Բլոկադայի:
— Ի՞նչ է բլոկադան:
— Բլոկադան էն ա, որ ուտելիք չկա:

Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների խնդիրներին, նշում է` Հայաստանում ապաստան գտած երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, իսկ առանց անհապաղ աջակցության՝ նրանց հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ. 

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչ Հասմիկ Ղուշչյանն ասում է` սա իր և արցախցի փոքրիկների զրույցում ամենահաճախ կրկնվող հատվածներից է:

«Ես ինքս իրավունք չունեմ եղածի մասին ուղիղ հարց տալ, խոսում ենք այն դեպքում, երբ երեխան ինքն է ցանկանում»,- ասում է հոգեբանը: Նրա խոսքով, Արցախից բռնի տեղահանված երեխաները տեսել, ապրել ու զգացել են այնպիսի բաներ, որոնց հետ անգամ մեծ մարդուն է դժվար առնչվել: Ինն ամիս տևած զրկանքների, գրեթե 24 ժամ տևած ռմբակոծության, ոմանց դեպքում կյանքում արդեն երկրորդ տեղահանությունից հետո նրանք ուշադրության ու ծայրահեղ նրբանկատ հոգատարության կարիք ունեն: 

«Տեղահանումները և ռազմական գործողությունները՝ զուգորդված զրկանքներով, խիստ ազդել են նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև հոգեբանական բարեկեցության վրա: Երեխաները երկար տարիներ կտառապեն այս անասելի տագնապալի իրադարձությունների հետևանքներից, եթե չստանան մշտական աջակցություն»:

Կարևոր է հասկանալ` երբվանից

Ալբերտ Գրիգորյանը ՆԳՆ Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչ է: Ասում է` հաճախ կին հոգեբաններին ավելի հեշտ են վստահում, սակայն իրավիճակն այլ է լինում, երբ ծառայության են մեկնում 911-ի մեքենայով, որը տեսնելով՝ երեխաներն անմիջապես սկսում են ժպտալ: 

«Մենք Արցախից տեղահանվածների համար առաջին հոգեբանական աջակցություն ենք ցուցաբերում: Իհարկե, առավել շատ աշխատում ենք երեխաների հետ: Մարդիկ ասում են` ամեն ինչ լավ ա, օգնության կարիք չկա, բայց նույն մարդիկ հարազատների կամ ընկերների հետ կիսվում են ու օգնություն են ակնկալում: Երեխաների դեպքում է՛լ ավելի բարդ է. նրանք չեն հասկանում, թե ինչ է իրենց հետ կատարվում, իսկ այն դեպքերում էլ, երբ հասկանում են, չեն կարողանում ասել, ձևակերպել և օգնություն ուզել: 

«Երբ ասում են` երեխան խնդիր ունի, անմիջապես հարցնում ենք` երբվանից: Ոչինչ հենց այնպես չի լինում, ամեն բան իր հստակ պատճառն է ունենում։ Նախորդ անգամ աշխատել էինք Արտաշատ քաղաքի ամենամեծ կացարանում` մարզադահլիճում գտնվող արցախցի երեխաների հետ: Այս անգամ ևս Արտաշատում ենք աշխատելու, բայց արդեն կացարան դարձած մանկապարտեզում»: 

Առաջին հոգեբանական օգնություն

ՆԳՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչներ Գոհար Մխիթարյանն ու Սոնա Մուրադյանը ևս երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ունեն: 

Սոնա Մուրադյան. «Ճանապարհին մշակում ենք մեր գործողությունների պլանը: Մեկս պետք է ինֆորմացիայի հավաքագրում իրականացնի, մյուսը` առաջնային պահանջների կարիքների գնահատում, մյուսը երեխաների հետ է աշխատում, մյուսը` մեծահասակների:» 

«Ծնողից պետք է թույլատրություն ունենանք երեխայի հետ աշխատելու, հետո պետք է իմանանք, թե ով ինչ խնդիրներ ունի, ինչ հոգեվիճակում է, տեղահանման ընթացքում ինչի միջով են անցել, ինչպես են տարել ճանապարհը: Առաջին հոգեբանական օգնություն է, չի կարող անհատական, խորքային աշխատանք լինի, եթե երեխայի հետ շփվելուց հետո հասկանում ենք, որ խորքային աշխատանքի կարիք կա, ծնողին ենք ասում»: 

Գոհար Մխիթարյան . «Մեր աշխատանքն սկսվում է երեխայի ծնողի հետ զրուցելուց: Երեխաներին նկարչական պարագաներ, ալբոմներ, հեքիաթների գրքեր ենք տանում, որ զբաղվելու բան ունենան: Շատերն անգամ հագուստ չեն հասցրել վերցնել, ուր մնաց իրենց սիրելի խաղալիքները վերցնեին: Կարևոր է, որ երեխաները հետաքրքիր ժամանակ անցկացնեն, մեծահասակների խոսակցություններին շատ ներգրավված չլինեն»:

«Երեխաս ասում էր` մենք ոչ ոքի պետք չենք»

Արտաշատ քաղաքի թիվ 6 մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանը համակարգում է տեղահանված մարդկանց տեղավորելու աշխատանքները: Ասում է` այստեղ 17 ընտանիք կա` 73 անձ, որոնցից 34-ն անչափահասներ են: 

«Օրվա ընթացքում տարբեր խմբեր են գալիս, գեղարվեստի դպրոցներից՝ մաքրամե, գոբելեն, նկարչություն, տարբեր այլ բաներ: Երեխաների առօրյան հագեցած է անցնում»,- ասում է Հարությունյանը: 

3 անչափահաս երեխաների մայր Գոհար Գրիգորյանը, որն Ասկերանի Խրամորթ գյուղից է, պատմում է` Արցախում իր երեխաների հոգեբանական վիճակը շատ ծանր էր, հիմա օր օրի դրական փոփոխություն է զգում. 

«Երբ այնտեղ էինք, երեխաս ասում էր` մենք ոչ ոքի պետք չենք: Բայց հիմա, որ այստեղ ենք, երեխաներն իրենց ուշադրության կենտրոնում են զգում, շեղվում են շատ բաներից ու ես մտածում եմ` երնե՜կ ես էլ իրենց տարիքի լինեի»: 

Ստեփանակերտից տեղահանված Զոյա Եգորյանն էլ կացարանի երեխաներին զբաղեցնելու իր ձևն ունի: Միակ բանը, որ նա վերցրել էր իր տանից, երեք թութակներով վանդակն էր. 

«Ամեն ինչ թողեցի, թութակներիս` չկարողացա: Հիմա նայում, ուրախանում եմ, երեխաներն էլ են նրանց սիրում…»

Նկարում են այն, ինչ սիրում են

Հասմիկ Ղուշչյան . «Երեխաների հետ զբաղվում ենք հեքիաթաթերապիայով: Հեքիաթ ենք հորինում, որի թե՛ հերոսներին, թե՛ սյուժեն երեխաներն են առաջարկում։ Փորձում ենք այնպես զարգացնել պատմությունը, որ վերջում բարին հաղթի չարին: Փոքրիկներին դա շատ է դուրս գալիս: Իսկ վերջում առաջարկում ենք նկարել՝ ով ինչ կցանկանա»:

«Հաճախ նկարներում տարիքին ոչ համապատասխան բաներ են պատկերվում: Նաև դրանից ենք հասկանում, թե հենց այդ պահին երեխան ինչքանով է տագնապած: Քանի որ իրեն ապահով զգացող երեխան նկարում է այն, ինչ սիրում է, կամ այն, ինչ իրեն դուր է գալիս` մուլտհերոսներին, իր ընկերներին և այլն»:

«Ամեն նման հանդիպումից հետո հույս ենք ունենում, որ երեխաները գոնե մի քիչ կտրվեցին իրենց անհանգստություններից: Մեր այսօրվա հանդիպման ավարտին երեխաներից մեկը նկարեց ոչ թե պատերազմ, զինվոր կամ զենք, այլ ապահովություն և հանգստություն զգացող երեխային բնորոշ բան: Մի բան, որ իրեն ուղղակի դուր է եկել` մեր ավտոմեքենան»:

Մեկնաբանել

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ