Tag: Անի

22 Փետրվարի, 2021

Միջերկրականի մարգարիտը․ Կիլիկյան Հայաստանը Արևելք-Արևմուտք առևտրային խաչմերուկում

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ինչպես սկսվեց կամ լեռներից դեպի ծով 1045 թվականին Բագրատունյաց հայկական պետությունը դադարեց գոյություն ունենալ։ Աշխարհիկ իշխանությունը ծանրության այն կենտրոնն էր, որն իր շուրջն էր խմբում հայ ժողովրդին՝ ձևավորելով կենտրոնաձիգ պետականամետ շարժում։ Պետական համակարգի փլուզումը հանգեցրեց ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու մշակութային խորքային ճգնաժամերի, որոնք այդ շարժումը վերածեցին կենտրոնախույսի։ Հայկական լեռնաշխարհից սկսվեց զանգվածային արտագաղթի ալիք, հիմնականում երկու ուղղությամբ՝ դեպի Կիլիկիա և դեպի Ղրիմ։ read in English The Pearl of the Mediterranean: Cilician Armenia at the Crossroads of East-West Trade Շնորհիվ Անիի և հայկական այլ քաղաքների, որոնք Բագրատունյաց շրջանում դարձել էին միջազգային առևտրի խոշոր կենտրոններ, Հայաստանում ձևավորվել էր վաճառականների, արհեստավորների մեծաքանակ մի խավ, որը թագավորության անկման հետևանքով կանգնել էր ճգնաժամը հաղթահարելու մարտահրավերի առջև։ Հենց այս հանգամանքով էր պայմանավորված, որ մեծ թափ ստացող արտագաղթի հիմնական տարրը, բացի իշխանական, ազնվատոհմիկ դասից՝ առաջին հերթին վաճառականներն ու արհեստավորները դարձան, որոնք նոր երկրներ կամ նոր շուկաներ էին փնտրում իրենց տնտեսական գործունեությունը շարունակելու և զարգացնելու համար։ Կիլիկիան այս առումով բացառիկ պայմաններ ուներ: Հայերն այստեղ թափանցել էին դեռևս Տիգրան II Մեծի (Ք․ ա․ 95-55) ժամանակներից։ Կիլիկիայի տարածքը մինչև հիմա էլ համարվում է երկրագնդի ամենաբերրի վայրերից մեկը, որի դաշտային հատվածում տարեկան երկու բերք են հավաքում, իսկ լեռնային Կիլիկիայում հիանալի պայմաններ են անասնապահությունը զարգացնելու համար։ Միջերկրականի ձգվող ափը Կիլիկիան բազմապատիկ հրապուրիչ է դարձնում։ Ավելին, մինչև 11-րդ դարը արաբա-բյուզանդական պատերազմները գրեթե ամայացրել էին Կիլիկիայի շատ շրջաններ, լքվել էին բնակավայրերը, բերդերը, հետևաբար այստեղ հայտնվող հայերը արագորեն զբաղեցնում էին այդ տարածքները։ Արդեն 1070-ականներին Կիլիկիայում ձևավորվում են առաջին հայկական իշխանական պետական կազմավորումները, որոնցից