«Կոտրված է». Կիբերմարտադաշտը նույնքան կարևոր է
2020 թվականի ողջ ընթացքում հաքերների ադրբեջանական ֆորումներն ու ալիքները Հայաստանի կարևորագույն պետական հաստատություններից և էլեկտրոնային համակարգերից կորզված տվյալներ և փաստաթղթեր էին հրապարակում՝ ներառյալ Mulberry Groupware էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, պետական կայքերի և տվյալների շտեմարանների սքրինշոթեր, տեսագրություններ Երևանում տեղակայված բարձր հստակության պատկերով անվտանգության տեսախցիկներից և այլն։ Ադրբեջանական այս գրոհների պատճառով երկար ժամանակ չէին աշխատում, կամ խափանվել ու անհասանելի էին պետական մի շարք հաստատությունների կայքեր։ Գրոհների մասշտաբն ու ընդգրկումը վկայում են դրանց մանրակրկիտ ծրագրման ու կենտրոնացված համակարգման մասին։ Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: read in English The Cyber Battlefield is Just as Important: Armenia’s Cybersecurity Հայկական կողմը պատասխան գրոհներ ձեռնարկեց՝ ապացուցելով, որ ունի կարող հաքերներ և ՏՏ մասնագետներ։ Միևնույն ժամանակ հարցադրումներ հնչեցին, թե ինչո՞ւ այդ մասնագետներն ավելի վաղ չեն ներգրավվել՝ համակարգերի թույլ կողմերը հայտնաբերելու և դրանք շտկելու համար, ինչը թույլ կտար կանխել ադրբեջանական գրոհների հաճախ անդառնալի վնասները։ Խոստովանենք, որ կիբերգրոհների կամ հակագրոհների դեպքում հանրությունը շատ հաճախ միայն այսբերգի գագաթն է տեսնում։ Սակայն փաստը, որ ադրբեջանական հաքերները շաբաթներ, երբեմն էլ ամիսներ տևած ընդմիջումներով տվյալների փաթեթներ են հրապարակել հունիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին, իսկ Հայաստանի իշխանությունները բավարար միջոցներ չեն ձեռնարկել դրանք կասեցնելու ուղղությամբ, մեղմ ասած մտահոգիչ է, եթե ոչ հուսահատեցնող։ Ստորև բերված է ադրբեջանական կիբերգրոհների (դրանց մեծ մասը հնարավոր է եղել հաստատել) ոչ ամբողջական ցանկը։ Հունիսի 11-ին ադրբեջանական հաքերային մի խումբ հրապարակեց Հայաստանի Հանրապետության շուրջ 3,000 քաղաքացիների տվյալներ, որոնք կամ դրական պատասխան ունեին COVID-19-ի թեստավորումից, կամ սերտ շփման մեջ էին եղել վերջիններիս հետ։ Տվյալները ներառում էին անուն, հասցե, հեռախոսահամար և անձնագրի համար: Հունիսի 24-ին հրապարակվեց ՀՀ շուրջ 2,000 քաղաքացու անձնական տվյալների մեկ