Tag: Միքայել Յալանուզյան

26 Ապրիլի, 2022

Ձայնագիր.Գիտությունը խորհուրդների երկրից մինչև հիմա

«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Միքայել Յալանուզյանի «Գիտությունը խորհուրդների երկրից մինչև հիմա» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Միքայել Յալանուզյանը: 1990-ականներին անէացավ հայկական գիտությունը, որի երբեմնի փառքի մասին արդեն 30 տարի է հպարտությամբ, զայրույթով ու կարոտով ենք խոսում: Ի՞նչ առաջնահերթություններ ուներ հայկական գիտությունը ԽՍՀՄ տարիներին, ի՞նչ ներուժ ունի այսօր, արդյոք հնարավո՞ր է վերականգնել երբեմնի համբավը։

11 Ապրիլի, 2022

Ձայնագիր. Աշխատանքը խորհուրդների երկրից մինչև հիմա

«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Միքայել Յալանուզյանի «Աշխատանքը խորհուրդների երկրից մինչև հիմա» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Միքայել Յալանուզյանը: Աշխատասիրության, աշխատանքային հարաբերություններում Խորհրդային Միությունից ժառանգած խնդիրների, աշխատաժամանակի գրագետ տնօրինման, աղքատության ընկալումների ու աշխատաշուկայի ներկայիս մարտահրավերների մասին։

25 Նոյեմբերի, 2021
Social Responsibility and the Limits of Social Norms

Սոցիալական պատասխանատվություն

Վերջին տարիներին «սոցիալական պատասխանատվություն» արտահայտությունն ավելի ու ավելի հաճախ է հայտնվում մեր խոսույթում։ Սակայն կարևոր է հասկանալ, թե որոնք են հանրության համար սոցիալական նորմերի ընդունելի սահմանները, գրում է Միքայել Յալանուզյանը։ Եվ եթե մեկը ծխախոտի մնացորդը նետում է փողոցում, ապա պետք է հասկանալ, թե արդյոք այդ արարքը դատապարտելի է հասարակության մյուս անդամների համար։

26 Հոկտեմբերի, 2021
The Calamitous 1921 Treaty of Kars

Ճակատագրական 1921. Կարսի պայմանագիրը

Կարսի պայմանագիրը կնքվեց աշխարհաքաղաքական բարդ պայմաններում։ Թուրքիան կարողացավ օգտագործել Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու «սպառնալիքը» ռուսական կողմից առավելագույն զիջումներ կորզելու համար՝ հիմնականում Հայաստանի հաշվին։

3 Մայիսի, 2021

Ճակատագրական 1921. Մոսկվայի պայմանագիրը

Մոսկվայի պայմանագիրը, որը կարգավորում էր Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի սահմանային հարցերը, բախտորոշ նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Ռուս-թուրքական համաժողովը, ինչպես 1918-1920 թթ. մի շարք իրադարձություններ, պարուրված է բազում առասպելների թանձր շղարշով, իրական ու կեղծ տեղեկություններով։