Tag: մշակույթ

10 Հունիսի, 2022

Ձայնագիր. Ինչու է Հայաստանին պետք ռեալպոլիտիկ, հիմա՛

«Կարծիք» բաժնում հրապարակված՝ Գևորգ Օսկանյանի «Ինչու է Հայաստանին պետք ռեալպոլիտիկ, հիմա՛» հոդվածի ձայնագիրը։ Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Ավելի քան 30 տարիների ընթացքում մշտապես խոսվել է Հայաստանի ազգային նպատակների արդարացիության և չափազանց քիչ` այդ նպատակներին հասնելու միջոցների և ընտրված նպատակների իրագործելիության մասին:

8 Հունիսի, 2022

Ձայնագիր. Գլոբալ և լոկալ արվեստային պատերազմներ

«ԵՎ այլն» բաժնում հրապարակված՝ Լիլիթ Սարգսյանի «Գլոբալ և լոկալ արվեստային պատերազմներ: Հայ նկարիչները «Պաղ և սառը: ԱՄՆ և ԽՍՀՄ արվեստը» ցուցահանդեսում» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Համաշխարհային ժամանակակից արվեստի պատկառելի հարթակում հակադիր բևեռների հայ արվեստագետների ընդգրկումը բացահայտում է ոչ հեռու անցյալի հայկական գեղարվեստական ​​ժառանգության հիմնովին վերանայման և վերաիմաստավորման անհրաժեշտությունը:

14 Ապրիլի, 2021
“Michael Jackson, Know This Well, I Can’t Bear This Pain”

«Մայքլ Ջեքսոն, լա՛վ իմացիր, էս ցավերին չեմ դիմանա»

Top 10 of Rabiz-ը անվեհեր 90-ականների խելառ մանուկն է։ «Մեր բակի», «Խաթաբալադայի» ու մի քանի այլ must-երի հետ միասին այն անհրաժեշտ է վերբեռնել ի պահ ապագայի թվային թանգարանում՝ ի զարմանս գալիք մշակութաբանների, որոնք դեռ նորովի պետք է բացահայտեն, թե այդ ինչպես է քարտեզի վրա հազիվ նշմարվող դռնփակ Հայաստանում ծնունդով Սպիտակցի Հայկ Ղևոնդյանը իր ցավերը պատմում փոփի արքա Մայքլ Ջեքսոնին:

10 Մարտի, 2021
Listening to Imagine: A Post-Crisis Exhibition Attempting to Reimagine Armenia’s Future

«Լսիր, որ պատկերացնես». հետճգնաժամային ցուցահանդեսը Հայաստանի ապագան վերաիմաստավորելու փորձ

Հետպատերազմյան ճգնաժամը փշրել է ապագայի շուրջ նախկին պատկերացումները՝ դրանք փոխարինելով անորոշ հորիզոններով։ Իրավիճակին փորձում է միջամտել ժամանակակից արվեստը՝ առաջարկելու մի նոր տարածություն, որտեղ կարելի է պատկերացնել ապագան։

25 Օգոստոսի, 2018

Քաղաքական էստետիկա եւ Երեւանի արձանները

Եթե փորձենք ուսումնասիրել, թե քանի հուշարձան է Երևանի տարածքում տեղադրվել, իսկ հետո ապամոնտաժվել, ապա մոտավոր պատկերացում կկազմենք անկախացումից ի վեր երկրում քաղաքական ու գաղափարախոսական փոփոխությունների մասին։ Երևանում անկախացումից հետո տեղադրվել է 51 արձան ու կիսանդրի: