Tag: Թուրքիա

26 Հոկտեմբերի, 2021
The Calamitous 1921 Treaty of Kars

Ճակատագրական 1921. Կարսի պայմանագիրը

Կարսի պայմանագիրը կնքվեց աշխարհաքաղաքական բարդ պայմաններում։ Թուրքիան կարողացավ օգտագործել Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու «սպառնալիքը» ռուսական կողմից առավելագույն զիջումներ կորզելու համար՝ հիմնականում Հայաստանի հաշվին։

27 Փետրվարի, 2021

Ճակատագրական հեղափոխությունից մինչև Պանթյուրքիզմ. Հայոց ցեղասպանություն պատճառները

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Մեկ դար է, ինչ Հայոց ցեղասպանությունը մեր հանրային դիսկուրսի ամենից կարևոր տարրերից է։ Դժվար է անգամ այն պատմական թեմա համարել. այն ներհյուսվել է հասարակական մեր կյանքին ու գրեթե առօրյայի մաս դարձել։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. Հայոց ցեղասպանությունը մեր պատմության ամենամեծ ողբերգությունն է: 1915-1923 թթ. ընթացքում մեկուկես միլիոն հայեր ծրագրված ոչնչացվեցին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից: Նախ Առաջին աշխարհամարտի տարբեր ճակատներում կռվող օսմանյան բանակի հայ զինվորները զինաթափվեցին և սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Սա արվում էր զենք կրելու ունակ երիտասարդ հայերի՝ սեփական ժողովրդի կոտորածի դեմ հնարավոր ընդվզումը կանխելու համար: read in English From a Fateful Revolution to the Dream of Pan-Turkism: Causes of the Armenian Genocide Հաջորդ հարվածը հասցվեց ազգային ընտրանուն։ 1915 թ. ապրիլի 24-ի գիշերն Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկսվեցին ձերբակալություններ, որոնք հետագայում տարածվեցին հայկական գավառներ: Հարյուրավոր հայ մտավորականներ՝ բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, արվեստագետներ, գրողներ, իրավաբաններ և հոգևորականներ, ինչպես նաև մեծահարուստներ ու քաղաքական գործիչներ մեկուսացվեցին բանտերում, իսկ հետո արտաքսվեցին և սպանվեցին: Այս կերպ փորձ էր արվում գլխատել ազգը, լռեցնել նրա բողոքի ձայնն ու բացառել դիմադրության կազմակերպումը: Ապրիլի 24-ն այսօր նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Երրորդ փուլում դեպի սիրիական անապատներ տեղահանվեցին կանայք, երեխաներն ու ծերերը։ Հազարամյակների պատմություն ունեցող իրենց բնակավայրերից նրանց քշում էին դեպի հարավ: Սովյալ, հիվանդություններից և երկար ճանապարհից հյուծված մարդիկ ենթարկվում էին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության հարձակումներին: Հայերի աննշան մասը միայն հասավ Դեր Զոր, Ռաս Ալ Այն, Մեսքենե և սիրիական անապատում ստեղծված ճամբարներ, որոնք դարձան իրենց իսկ գերեզմանոցը: Այս մարդիկ ուղղակի կոտորվեցին