Tag: ղարաբաղ

14 Օգոստոսի, 2022

Բաքվի կողմից եռակողմ հայտարարության կոպիտ խախտումները

Ադրբեջանի մանիպուլյացիաները, դրդապատճառները, ռազմավարությունը և Արցախի դեմ իր յուրաքանչյուր ռազմական ագրեսիան օրինականացնելու փորձերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումներ են։

7 Մայիսի, 2021

Հետպատերազմական մտորումներ սփյուռքից

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Հրաժեշտի նամակ Շուշի քաղաքին Սիրելի՛ Շուշի, Այս ամենն ասես մղձավանջ լինի: Շատ եմ ցավում, որ կորցրինք քեզ: Ամիսներ են անցել այդ օրվանից: Հիմա քո հինավուրց ամրոցի պատերին օտար դրոշ է ծածանվում: Մարդիկ, որ սիրել, փայփայել, կառուցել են քեզ ու հոգ տարել քո եկեղեցիների մասին, կա՛մ վիրավորվել են, կա՛մ զոհվել առաջնագծում, կա՛մ էլ լքել իրենց հայրական տունը: Երբեմնի ջերմ կացարաններն այժմ կողոպտված են ու սառը, դատարկ, չոր պատերի վրա աղոտ հիշողություններ, ծիծաղ, լաց ու ճաքեր են մնացել: read in English Post-War Reflections From the Diaspora Այսօր՝ 2021 թվականին, երբ լսում եմ Շուշիի և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի հայ բնակչության մահվան ու տեղահանության մասին, այդ պատկերներն ու ձայները կարծես արթնացնում են հին վերքերս, թե ինչպես պապս՝ Խաչեր Մենակյանը, ժամանակին ստիպված եղավ հեռանալ իր հայրենի քաղաքից՝ Կեսարիայից (այսօր՝ Անատոլիա), 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ. երբեք այլևս չվերադարձավ ու չտեսավ իր ընտանիքի կորած անդամներին, քրոջը՝ Զիֆլիին, եղբորը՝ Ավագին, ծնողներին՝ Տիրուհուն ու Ալեքսանին:   Ահա ես նրա բռնի տեղահանման ու աքսորի հետևանքով լողում եմ սփյուռքում՝ ամեն կերպ ջանալով արմատավորվել այս հողի վրա, որն էլ ժամանակին խլել են բնիկ Մոհոք ցեղերից, և որը այլևս կոչվում է ոչ թե Կանիեն'կեհակա, այլ Մոնրեալ: Նույն պատումը կրկնվում է, տրավման՝ խորանում: Այն հատում է ժամանակի ու կամայականության սահմանները, քանի որ բազմաթիվ մարդկանց տրավմաները միահյուսվում են հողի այս վերացական (մինչդեռ այնքան կոնկրետ) գաղափարում: Ասում եմ կամայական, որովհետև Արցախի դեպքում, 1920-ականներին Իոսիֆ Ստալինն այս հողը (որն այն ժամանակ բնակեցված էր հիմնականում հայերով) նվիրեց Ադրբեջանին, երբ կամայականորեն բաժանում էր տարածքը՝ ձևավորելով Խորհրդային Միությունը։ Երբ

14 Դեկտեմբերի, 2020
Yet Beyond the Mountains, There Was War…

Իսկ սարերի հետևում պատերազմ էր…

Արցախյան պատերազմում եզդիների մասնակցության մասին մեզանից շատերն իմացան միայն Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ նահատակվեց Քյարամ Սլոյանը: Հայոց նորագույն պատմության ամենաառանցքային իրադարձությունների ժամանակ եզդիները միշտ եղել են հայերի կողքին, 2020 ի 44 օրյա պատերազմը բացառություն չէր: