Tag: թուրքիան

3 Մայիսի, 2021

Ճակատագրական 1921. Մոսկվայի պայմանագիրը

Մոսկվայի պայմանագիրը, որը կարգավորում էր Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի սահմանային հարցերը, բախտորոշ նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Ռուս-թուրքական համաժողովը, ինչպես 1918-1920 թթ. մի շարք իրադարձություններ, պարուրված է բազում առասպելների թանձր շղարշով, իրական ու կեղծ տեղեկություններով։

27 Փետրվարի, 2021

Ճակատագրական հեղափոխությունից մինչև Պանթյուրքիզմ. Հայոց ցեղասպանություն պատճառները

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Մեկ դար է, ինչ Հայոց ցեղասպանությունը մեր հանրային դիսկուրսի ամենից կարևոր տարրերից է։ Դժվար է անգամ այն պատմական թեմա համարել. այն ներհյուսվել է հասարակական մեր կյանքին ու գրեթե առօրյայի մաս դարձել։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. Հայոց ցեղասպանությունը մեր պատմության ամենամեծ ողբերգությունն է: 1915-1923 թթ. ընթացքում մեկուկես միլիոն հայեր ծրագրված ոչնչացվեցին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից: Նախ Առաջին աշխարհամարտի տարբեր ճակատներում կռվող օսմանյան բանակի հայ զինվորները զինաթափվեցին և սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Սա արվում էր զենք կրելու ունակ երիտասարդ հայերի՝ սեփական ժողովրդի կոտորածի դեմ հնարավոր ընդվզումը կանխելու համար: read in English From a Fateful Revolution to the Dream of Pan-Turkism: Causes of the Armenian Genocide Հաջորդ հարվածը հասցվեց ազգային ընտրանուն։ 1915 թ. ապրիլի 24-ի գիշերն Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկսվեցին ձերբակալություններ, որոնք հետագայում տարածվեցին հայկական գավառներ: Հարյուրավոր հայ մտավորականներ՝ բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, արվեստագետներ, գրողներ, իրավաբաններ և հոգևորականներ, ինչպես նաև մեծահարուստներ ու քաղաքական գործիչներ մեկուսացվեցին բանտերում, իսկ հետո արտաքսվեցին և սպանվեցին: Այս կերպ փորձ էր արվում գլխատել ազգը, լռեցնել նրա բողոքի ձայնն ու բացառել դիմադրության կազմակերպումը: Ապրիլի 24-ն այսօր նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Երրորդ փուլում դեպի սիրիական անապատներ տեղահանվեցին կանայք, երեխաներն ու ծերերը։ Հազարամյակների պատմություն ունեցող իրենց բնակավայրերից նրանց քշում էին դեպի հարավ: Սովյալ, հիվանդություններից և երկար ճանապարհից հյուծված մարդիկ ենթարկվում էին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության հարձակումներին: Հայերի աննշան մասը միայն հասավ Դեր Զոր, Ռաս Ալ Այն, Մեսքենե և սիրիական անապատում ստեղծված ճամբարներ, որոնք դարձան իրենց իսկ գերեզմանոցը: Այս մարդիկ ուղղակի կոտորվեցին

26 Նոյեմբերի, 2020
Armenia to Ban Turkish Products

Ոչ թուրքականին. շուկան մաքրելու Հայաստանի փորձը

Հաշվի առնելով Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Թուրքիայի բացահայտ աջակցությունն Ադրբեջանին, Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել 6 ամսով արգելել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծումը։ Արգելքն ուժի մեջ կմտնի այս տարվա դեկտեմբերի 31-ից: