EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր ԵՎ այլն
Նյմ 2, 2022

Վերաիմաստավորենք մեր միջնադարյան գերեզմանոցները

Յարութիւն Խաչատուրեան


Your browser does not support the
audio element.

Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով։

Այսօրվա Հայաստանի բոլոր կենսական խնդիրների համեմատ՝ այս թեման գուցե ժամանակավրեպ և անտեղի թվա։ Այնուամենայնիվ, գերեզմանոցներն արտացոլում են հասարակության հավատալիքներն ու արժեհամակարգը և ներազդում են մեր կենսակերպի, ինչպես և ինքնության կազմավորման վրա։ Այնտեղ մենք գտնում ենք մարդկային բոլոր դրսևորումները՝ ամենանուրբից մինչև ամենակոպիտը, լինեն դրանք առանձին գերեզմանների տեսքի, տարածքի դասավորման և կառավարման տեսանկյունից։ Դժվար է խոսել մահվան և գերեզմանոցների կարգի մասին, հատկապես այն ամենից հետո, ինչ հայ ազգը կրել է դարեր ի վեր, մասնավորապես, 20-21-րդ դարերում։ Այնուամենայնիվ, մահվան ծեսը և դրա դրսևորումները կյանքի մաս են կազմում, և դրա մասին խոսելն անհրաժեշտ է։

Ավելի քան երեսուն տարի, խաչքարերի հետազոտական աշխատանքի բերումով, այցելել եմ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի հնագիտական տարբեր հայկական վայրեր՝ վանքեր, եկեղեցիներ, և հատկապես, միջնադարյան գերեզմանոցներ։ Վերոհիշյալ երկրներում (նաև Ադրբեջանում) մեր միջնադարյան գերեզմանոցների վիճակը շատ նման է, նույնիսկ եթե դրդապատճառները տարբեր են. լքվածություն՝ Իրանում (Թավրիզի ու Սպահանի շրջանները), հայկական հետքերի միտումնավոր ոչնչացում՝ Թուրքիայում և Ադրբեջանում, անտեսում՝ Հայաստանում և հայկական այլ գաղթօջախներում։ Ինչո՞ւ են անտեսվում միջնադարյան գերեզմանոցները Հայաստանում՝ հատկապես անկախությունից ի վեր։ 

Նախ սկսենք ժամանակակից գերեզմանոցների վիճակը նկարագրելով։ Դրանք հաճախ բնակավայրի հենց մուտքին են տեղակայված (Գյումրի, Նոր Գեղի, Բջնի, Արգել…) ու այնքան ընդարձակ են, որ տպավորություն է, թե մահը գերակա է կյանքին։ Արդյոք սա հայ ժողովրդի ապրած ցեղասպանության և իրար հաջորդող ջարդերի հետևա՞նքն է։ Քաղաքաշինությա՞ն, թե՞ զուտ անգիտության պատճառներ ունի գերեզմանոցի նման տեղադրությունը։ Ավանդական սովորույթի համաձայն՝ գերեզմանոցները տեղադրվել են բլուրների վրա, իսկ գյուղը տեղակայված է եղել ավելի ներքև։ Այսօր, որոշ գերեզմանոցներ կարծես ավելի ընդարձակ են, քան իրենց հարակից գյուղը (Ալափարս…) կամ բնակավայրն ունի մեկից ավելի գերեզմանոց (Բջնի, Չարենցավան, Ջրվեժ…)։ Պատճառը, մասամբ, այն է, որ նույն ընտանիքի հանգուցյալները թաղված են կողք-կողքի և չեն դրվում «պահոցներում» իրար վրա, ինչպես օրինակ Ֆրանսիայում է արվում: Նաև Ֆրանսիայում, գրեթե բոլոր գերեզմանոցները շրջապատված են պատերով և հստակ սահմանազատված են բնակավայրի այլ հատվածներից: Հայաստանում շատ հազվադեպ է պատահում, օրինակ՝ Ալափարսում, Կարենիսում… Կարելի է գուշակել, որ այս ամենն էկոլոգիական օրհասական խնդիր կդառնա ապագայում, և լրջորեն պետք է մտածել թաղման այլ ձևերի մասին, ինչպես օրինակ՝ դիակիզումը:

Գալով գերեզմաններին, Հայաստանում ակնառու են բազալտե պատերով, չափազանց մեծ գերեզմաններ, որոնք արտահայտում են անհատապաշտությունը, չափազանցությունը, ցուցամոլությունն ու ամենաթողությունը։ Ժամանակակից գերեզմանոցներում միջնադարյան խաչքարերին (հույսը ներշնչող) կամ պատկերազարդ տապանաքարերին փոխարինել են հանգուցյալների դիմանկարները (քարացած անցյալը հիշող), և որոշ դեպքերում շքեղ արձանները (Խորհրդային Միության սովորությունները)։ Իսկ եթե կան ժամանակակից խաչքարեր, դրանք կանգնեցված են պատահականորեն՝ սխալ կողմնորոշմամբ (զարդաքանդակված երեսը դեպի արևելք, մինչդեռ պետք է լինի դեպի արևմուտք), և դրանք ավելի զարդարանքի առարկաներ են, քան հոգևոր խորհուրդ կրող հուշարձաններ։ 

Գյուղերի գերեզմանոցներում երբեմն համեստ գերեզմանները շրջապատված են երկաթե վանդակապատով, որը սահմանազատում է մի հանգուցյալի համար չափազանց մեծ «անհատական» տարածք։ Պատահում է, որ մի քանի տարի անց այդ գերեզմանները ծածկվում են մոլախոտերով, կոտրված ապակիներով (անհեթեթ ավանդույթների հետևանքները) և այլ թափոններով, քանի որ նախատեսված «տոհմական» տարածքն անօգուտ է դառնում ժառանգորդների արտագաղթի պաճառով։ Ինչպե՞ս վարվել այդ պարագայում։ Զարմանալի է տեսնել նաև, որ նոր գերեզմանները գտնվում են բանուկ ճանապարհների կամ փողոցների եզրին, ինչպես օրինակ՝ Գյումրիում, Դիլիջանում, Վանաձորում, Ջրվեժում և այլն։ Ինչպե՞ս կարելի է գերեզման կառուցել բնակավայրի գլխավոր ճանապարհին կամ մայրուղու վրա։ Անհարգալից վերաբերմունք և անհեթեթություն չէ՞։ 

Այս բոլոր խնդիրները, սակայն, հանգեցնում են մեկ այլ կարևոր հիմնահարցի, որին պետք է անդրադառնալ։ Հաճախ ժամանակակից և միջնադարյան գերեզմանոցների տարածքները հստակ սահմանազատված չեն, ինչի պատճառով առաջինները ներխուժում են երկրորդների տարածք։ Նման օրինակներից առավել ցցուն են Առինջի, Օշականի, Գառնիի, Եղվարդի եզակի միջնադարյան գերեզմանոցները, կամ նորագույն գերեզմանոցը Սանահինի վանքում, ինչպես նաև Արտաշատի հնավայրը հետզհետե ոչնչացնող ժամանակակից գերեզմանոցը։ Հնագույն տապանաքարերը տեղահանվում են կամ միախառնվում ժամանակակիցների հետ, իսկ երբեմն նույնիսկ ժողովրդի անտարբեր վերաբերմունքի պատճառով վնասվում են հնագույն խաչքարերը կամ հնագույն գերեզմանատեղիները, ինչպես նաև թաղված դիերի ոսկորները, ինչը սրբապղծություն է։ Արդյոք չի՞ կարելի դրանք ընթացակարգով հավաքել ու տեղափոխել հատուկ դամբարան։ 

Իհարկե, Հայաստանում ժառանգության դիտավորյալ ոչնչացում չկա, ինչպես արվում է Թուրքիայում և Ադրբեջանում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ։ Բայց կա անտարբերություն: Առկա է նաև հին և նոր խաչքարերի սխալ ցուցադրելու-կրկնօրինակելու արդի մշակույթը, որը հանգեցնում է բուն միջնադարյան արվեստի գործի թյուր ճանաչմանն ու արժեվորմանը։ Խաչքարերը զուտ զարդարանքային առարկաներ չեն՝ դասավորված արհեստականորեն շարքերով և սխալ կողմնորոշմամբ, ինչպես շատ հաճախ տեսնում ենք նորաստեղծ տարածքներում (օրինակ՝ Կոնդի եկեղեցու բակում շարքով դրված խաչքարերը, կրկնօրինակված Խաչքարերի պուրակը Վերնիսաժի հարևանությամբ, Տեղերի եկեղեցու և Գեղարդավանքի շարած խաչքարերի ուղին, էջմիածնի խաչքարաշարքը Սբ. Գրիգոր Լուսավորչի դռների մոտ և այլն)։ Անհրաժեշտ է, որ օրենսդրությունը, եկեղեցու հսկողությունն ու ժողովրդի վերաբերմունքն արմատականորեն փոխվեն՝ այս իրավիճակը շտկելու համար։

Հայկական միջնադարյան գերեզմանոցները պետք է վերաիմաստավորել։ Պահպանելով անցյալի հետքերը (խաչքարեր, կոթողներ, տապանաքարեր և այլն), ըստ հնագիտական կարգերի, հարկավոր է սահմանազատել դրանք, արգելել թաղումներն այս պահպանված տարածքներում և կարգավորել դրանք պարզ ու իմաստալի նոր հայեցակարգով. այն է` վերաձևավորել միջնադարյան գերեզմանոցները հատուկ լանդշաֆտի (բնական տարածքի) հիմքի վրա։ 

Հատուկ լանդշաֆտի վերաձևավորումը ոչ թե շինարարական ճարտարապետական լուծումներ կառաջարկի, այլ` բնաշխարհի ճարտարապետություն՝ մեջտեղ բերելով տվյալ տարածքի հիմնական տարրերը (ռելիեֆ, բուսականություն, լույս, ջուր)։ Այդ տարրերի նոր համադրությունը հոգևոր շունչ կտա բնություն-մարդ-արվեստ եռյակի միջև։ Խաչքարը կդադարի ցուցադրական առարկա լինելուց, այլ կհիշեցնի մեր պատմությունը, մշակույթն ու ինքնությունը, և ամենից առաջ կիմաստավորի մեր կյանքն իրենց ճիշտ կողմնորոշման շնորհիվ` մարդը կոթողին նայելիս կնայի արևին, լույսին, ճանաչողությանը և գիտությանը։ Այդպիսով, վերաիմաստավորված միջնադարյան գերեզմանոցները կդառնան ինչպես հոգևոր ճապոնական պարտեզները, խոկման վայրեր, ուր յուրաքանչյուր ոք կշրջի այս նորաշունչ ճեմայգիների, բուրաստանների, ոչ թե մոլորված, այլ` կողմնորոշված ուղիներով։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բայց եւ սակայն, անուամենայնիվ

Փոդքաստ
Ժառանգության մշակույթ՝ առասպելներից դեպի ռազմավարություն

Ժառանգության մշակույթ՝ առասպելներից դեպի ռազմավարություն

EVN Report
Հկտ 20, 2022

EVN Report-ի «ԵՎ այլն» բաժնի խմբագիր, արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանը մեկնարկում է զրույցների շարք։ Նախագծի առաջին զրույցի թեման է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները, համակարգային ու պետական ռազմավարությունների վերանայման օրհասական անհրաժեշտությունը։ Զրուցակից՝ մշակութային մարդաբան Գայանե Շագոյան։

Read more

ԵՎ այլն

Կաֆկան Արցախում

Կաֆկան Արցախում

Սոնա Կարապողոսյան
Օգս 22, 2022

Սոնա Կարապողոսյանն անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի մասին ֆիլմին` նշում է, որ ռեժիսորը փորձել է պատմությունը ներկայացնել բեմականացված-վավերագրական ժանրի պրիզմայով, որը ֆիլմի ընթացքում սկսում է մետամորֆոզ ապրել, դառնալ բարակ ու թափանցիկ` բացահայտելով ռեժիսորի ու նրա տեսախցիկի ներկայությունը:

Read more

Գլոբալ և լոկալ արվեստային պատերազմներ

Լիլիթ Սարգսյան
Հնս 8, 2022

Համաշխարհային ժամանակակից արվեստի պատկառելի հարթակում հակադիր բևեռների հայ արվեստագետների ընդգրկումը բացահայտում է ոչ հեռու անցյալի հայկական գեղարվեստական ​​ժառանգության հիմնովին վերանայման և վերաիմաստավորման անհրաժեշտությունը:

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ