EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Արվեստ և մշակույթ
Հնս 6, 2021

Հոբիթի տունը

Նարինե Աբգարյան
Պատկերազարդում Հարութ Թումաղյանի
Թարգմ․՝ Արմեն (Օհանյան) Հայաստանցի

Էս տան անունը դրել ենք Հոբիթի կացարան։ Անասելի, անպատմելի չքնաղ է՝ պուճուր-մուճուր,  ծուռ կցված պատշգամբով ու կարկատան կտուրով, գեղատեսիլ բլրակի պես բետոնե սանդուղքի մոտ կուտակված հնոտիքի կույտով, բարձիթողի փարթամացած այգով (բայց) և կայտառ կչկչացող հավաբնով՝ ութ խատուտ թխսկան ու մի արծաթավուն խորոզ՝ իսկական սարեցի, դեղնաչ ու կեռկտուց։ Մեզ տեսնելուն պես երկու թևաբախյունով թռչում է ցանկապատի ծերին, էնտեղից հաղթական ու հաստատուն կանչում, էնպես, որ առարկել չի լինի. ծուղ-րու-ղո՜ւ, ծուղ-րու-ղուո՜ւ։

-Պա՛հ,- ի պատասխան լեզվիս ուրիշ բառ չի գալիս։

 

Քանի օր է՝ ուշքումիտքս Հոբիթի կացարանն է։ Հորս հարցախեղդ եմ անում։

— Պապ, իմացիր, էլի, մեկ էլ տեսար՝ ծախում են։

-Այ բալա, ի՜նչ ծախել, ի՜նչ բան։ Մեր ու տղա մեջն ապրում են, մերը հարյուրին մոտ կլինի, տղեն՝ ութսունի, բայց դե դրանք մեռնող պտուղը չեն։ Մի ասող լինի՝ էդ տունն ինչի՞դ է պետք, գիժ անտերներ են էնտեղ։

— Ես ի՞նչ պակաս եմ որ։

-Դմբո։

 

Հին շուկայի մոտերքում բարձր շուշաբանդով մի տուն է տեղավորվել՝ ամեն լուսամուտը երկնի պատկերով ու նմանությամբ։ Միառժամանակ զմայլված նայում ենք՝ լուսանկարելու գայթակղությանը դիմադրելով․ մեկ է, էս գեղեցկությունը չես փոխանցի, ուրեմն ի՞նչ իմաստ ունի անճարությունը բազմապատկել, հետո հանձնվում ենք, հեռախոսներս հանում։

— Էդ ի՞նձ եք նկարում,- ձեն է տալիս մի կլորիկ, մեծաչք պառավ։

— Չէ, պատուհանները։

— Հլա մի վայրկյան սպասեք,- մինչև գոտկատեղ դուրս է ցցվում, իրեն կոտորելով դեպի  ներքև ձեն տալիս. — Օլի՛նկա, ա՛յ Օլինկա։ Էստե՛ղ արի, ավերակդ են նկարում։ Ով գիտի փլվում է՝ դրա համա՛ր։

— Լավ կանեին՝ սարքելու փո՛ղ տային, — դժգոհ մռթմռթոց է լսվում մառանից։

— Սրանց փող որտեղի՞ց։ էնքան նիհար են, ոնց որ Բաղդադի որբ։ Ով գիտի հացի կարո՜տ են,- պառավը մեզ աչքով է անում, ինքն իր կատակից գոհ մնում:- Ումոնցի՞ց եք։

— Փաշոյաններից։

— Յուրիկինն ե՞ք, թե՞ Լյովիկինը։

— Յուրիկինը։

—  Այ էսքան եմ հիշում,- կոնքի վրայով տանում է ափը՝ պատուհանից գրեթե բոյով մեկ դուրս ընկած։

— Կընկնե՛ք,- անհանգստանում ենք։

— Կընկնի, բա չէ՛,-  մառանից վրա է հասնում դժգոհ մռմռթոցը։

Լրիվ Դանելիայի «Մի՛ վշտանա»-ն է։

 

Ճամփեզրին դարպաս է ցցված։ Պարիսպ չկա։ Շրջանցում ենք՝ ծիծաղներս հազիվ զսպելով։ Կամ փողն է պրծել, կամ էլ զահլա չեն արել․ թե դարպաս է դրած, հիմարն էլ գլխի կընկնի, որ էստեղից էն կողմ ուրիշի տարածք է։ Բադիկներն ուրախ կռկռոցով շորորում են ընդառաջ։ Նրանց ման ածող կինը պատմում է, թե ոնց են ամբողջ երամով լցվել պստլիկ ջրափոսը։

— Քիչ էր մնում իրար վերջը տայի՛ն,- ձեռքերն է տարածում։- Աչքիս գետ տանելու վախտն է։

Դարպասից երեք աղջիկ են դուրս թռչում։ Ոտքներում ինչքան ուժ կա, վազում են մեր կողմը։

— Նունիկ տոտա, բադիկներդ մեծացել ե՞ն,- ձեն է տալիս հետ մնացողը։

Նունիկ տոտան բռունցքները դնում է կոնքերին։

— Այ աղչի, քանի՞ անգամ կարելի է նույն հարցը տալ։ Վերջին անգամ ե՞րբ ես հարցրել, մի ժամ անցած կլինի՞։

— Ահա,- խմբովին:

— Ու ի՞նչ։ Ձեր արևին մի ժամվա մեջ հասցնելու էի՞ն մեծանան։

Աղջիկները լուռ շոյում են բադիկներին։ Ամենափոքրն իր ձեռքն ընկածին փորձում է գրպանում պահել։

— Դիր տեղը,-  Նունիկ տոտան բարյացակամ հետ է քաշում աղջկան, շրջվում դեպի մեզ:- Սրանց կարճ խելքով մենք երեխա չենք եղել, իրենց անցած ճամփեքով չենք անցել։

 

Հիշեցի, մեր տան հետնաբակի ջրափոսում շերեփուկներ էին վխտում։ Մեծ տատս մեզ բացատրում էր, որ օրերից մի օր գորտ են դառնալու ու ցատկոտեն դեպի գետը։ «Եթե մեկնումեկը չբռնի ու ժամանակից շուտ էն աշխարհ չուղարկի»,- ասում էր գործից հասկացողի պես՝  խոժոռ հայացքով փոքր քույրերիս քթարմատները  շամփրելով։ Իմը չէր շամփրում, ես մի օր առաջ պատշգամբում թրթուրի հետ բանակցություններ էի վարել։

— Մեր Նարինեն շատ ուրիշ աղջիկ է,-  մտահոգված ինքն իրեն խոսում էր մեծ տատս ու  այլայլուն աչքերը հառում ինձ։

 

Տուն եմ ուզում՝ Հոբիթի կացարանի պես տուն։ Որ խաղողի վազերով պատված պատշգամբ ունենա, անսվաղ քարից պատեր, ափաչափ բոստան՝ երեք խղճուկ մարգ ամեն տեսակ կանաչիով, մեկ էլ մորու թփով, որ մինչև դեկտեմբերի վերջին շունչը պտուղ տա, մի բուռ քաղես, սուրճդ եփես, մի կտոր գաթա կտրես, նստարանին հարմար տեղավորվես՝ տաք շալով փաթաթված․․․  Կապուտակ գետակն է աղմկում ձորի հատակին, քամին խաղում է ճռճռան պատուհանի փեղկի հետ,  բացուխուփ անում, շուշաբանդում արտացոլվում է հազար անգամ լվացված բիբլիական երկնի փեշը, կարկատելու ժամանակն է, բայց հերթը դրան չի հասնում։

— Էդ տեսակ տուն կսարքեմ,  իմ հաճույքի համար կաշխատեմ, կյանք կքաշեմ, — հայտարարում եմ քրոջս։

— Երևելի պառավ կլինես, — գնահատող հայացքով չափում է ինձ,- լողլող, մեծաքիթ, երկարափեշ, բրդի գուլպաներով։ Առավոտը վեր կկենաս, հեռախոսդ կքչփորես՝ գրածիդ արձագանքները կարդալու,- էստեղ արդեն անցնում է դռդռացնելուն՝ հինավուրց հոգուս հետ խաղալով, — վուո՜ւյ, տես, է՛, ինչ քոմենթ է էդ անպետքը թողել, հողերս գլուխդ, անամո՛թ։ Ըհը՛, էս մեկն էլ գովքս է տալիս, շնորհակալություն ասեմ։

Ծիծաղից թուլանում ենք։ Բերդն է՝ մի օրհնյալ տեղ, ուր մեզ թույլ է տրված երջանիկ լինել՝ անզուսպ ու ընդմիշտ։

Ոչ թե իսկական, այլ իրական պատմություններ

Chez moi

Chez moi

Լուսինե Հովհաննիսյան
Հնվ 10, 2021

Դու հեռանում ես տնից, որ քեզ փրկես ու հետ գաս՝ վստահ լինելով, որ տունը կմնա։ Քեզ փրկում ես, տունը՝ չէ։ Ավելի ճիշտ՝ քեզ տան մեջ չես փրկում, այլ տնից դուրս. chez moi-ն չի փրկվում։ Դու արդեն որտեղ էլ ապրես՝ chez moi չէ։ Մենակ մնացած տներում թշնամու զինվորներ են։ Մենակ մնացած տները սպանել, տանջամահ անել չի լինում։ Մենակ մնացած տները հետևում են անթրաշ զինվորների խրախճանքին:

Read more
The Peephole

Գլազոկը

Կարեն Ավետիսյան
Օգս 30, 2020

Պատմություն ուրիշների կյանքի կալիդոսկոպիկ աղավաղումների մասին, որտեղ մարդկային փոխհարաբերությունները ձեզ համար օտար են և ձեզանից հեռու՝ չնայած որ պատմությունը ձեր քաղաքից է, իսկ «հերոսը»՝ ձեր ընկերը: Ոչ թե իսկական, այլ իրական պատմություն Իններորդ թաղամասի 9ա շենքի իններորդ հարկից՝ առանց դիտանցքի տան դռան այն կողմից:

Read more
Zarmanazan

Զարմանազան

Գևորգ Տեր-Գաբրիելյան
Հլս 29, 2020

Սա ո՛չ իսկական պատմություն է, ո՛չ էլ իրական պատմություն: Բայց եթե ճակատագիրը հանկարծ որոշեր թունավոր առնականության մասին դաս սովորեցնել, միգուցե պատմությունը հենց այսպես էլ ընթանար:

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ