Arpine Haroyan

Արփինե Հարոյան

Արփինե Հարոյանը հետազոտող լրագրող է: Ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի անգլերեն և հաղորդակցություն բաժինը, իսկ մագիստրոսական կրթությունը ստացել է Լոնդոնի տնտեսագիտության քաղաքագիտության ինստիտուտում` գենդեր, մեդիա և մշակույթ մասնագիտացմամբ: Արփինեն հետաքրքրված է արխիվային պատմություններով և իր հետազոտական աշխատանքները միտված են 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում կարևոր գործունեություն ծավալած, բայց մոռացված հայ կանանց բացահայտելուն և հանրայնացնելուն: EVN Report-ում հեղինակում է երկլեզու «Պատմության մոռացված էջերից» հոդվածաշարը` նվիրված է հայ կանանց կյանքին ու գործունեությունը:

Պատմության մոռացված էջերից. Շուշանիկ Կուրղինյան` ճնշվածների ձայնը

Շուշանիկ Կուրղինյանը ճնշվածների ձայնն էր։ Նրա՝ սոցիալիստական ոգով գրված պոեզիան և բանվոր դասակարգի պայքարին նվիրված բանաստեղծությունները ծանոթ էին գրեթե յուրաքանչյուր դպրոցականի, մինչդեռ այսօր նա գրեթե մոռացվել է։

Mariam and Eranuhi Aslamazyan: Beloved Artists of the Soviet Union

Մարիամ և Երանուհի Ասլամազյաններ. Սովետական Միության սիրելի արվեստագետները

Մարիամ և Երանուհի Ասլամազյանները Սովետական Հայաստանի ամենաճանաչված կին արվեստագետներից են։ Իրենց ստեղծագործական ուղու ընթացքում քույրերն արվեստի աշխարհում մի շարք կարծրատիպեր կոտրեցին՝ հետագա սերունդներին թողնելով մեծ ժառանգություն։

Պատմության մոռացված էջերից. Լուիզա Ասլանյանի Դիմադրությունը

Թավրիզից Փարիզ, դիմադրությունից նացիստական համակենտրոնացման ճամբար... սա է Լուիզա Ասլանյանի պատմությունը `մի հայ կնոջ, ում համոզմունքները, նվիրվածությունն ու խոսքերը հիմնականում մոռացվել են:

Պատմության մոռացված էջերից. Էլլէն Բիւզանդի ուղին Սարդարապատի ճակատամարտից Չեկայի բանտ

Գրող, դիմադրության մարտիկ, քաղբանտարկյալ Էլլէն Բիւզանդի (Եղիսաբեթ Ստամբոլցյան) կյանքը լեգենդների կծիկ է։ Բիւզանդի՝ Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման և հասարակական ու քաղաքական գործիչների մասին անտիպ օրագրերն ու հուշագրերը դեռեւս սպասում են բացահայտման ու տպագրման իրենց հերթին...

Պատմության մոռացված էջերից. Լէօլա Սասունիի կյանքի ուղին

Արփինե Հարոյանը բացահայտում է Լէօլա Սասունիի կյանքը, ով ծնված լինելով Օսմանյան կայսրության մի փոքր քաղաքում պայքարել է Հայաստանի առաջին Հանրապատության անկախության համար, և անմնացորդ նվիրվել իր ժողովրդին ու հայրենիքին: