Քաղաքացիական մշակույթ. վերադառնալ երկխոսության կամ անցնել պայքարի
Տարիներ ի վեր, գիտակից և ակտիվ քաղաքացիները փորձում են բարձրաձայնել հասարակության առաջ ծառացած, բայց և անտեսված բազմաթիվ խնդիրներ` առճակատվելով պետական կառույցների անտարբերությանն ու երբեմն նաև ընդվզմանը: Հետպատերազմյան Հայաստանում մեծ մակարդակի խնդիրների կողքին քաղաքացիների շարժումները կարծես թե մղվել են հետին պլան` հարթակը տրամադրելով պետականության կորստի և դրա շուրջ առաջացած մտահոգությունների դիսկուրսին: Քաղաքացիներ Սեդա Գրիգորյանն ու Լևոն Գալստյանը մտորում են այս և այլ հարցերի շուրջ: