Նոր Տարին 1990-ականներին կամ միշտ չէ, որ մութը մութ է, իսկ լույսը՝ լույս
Իսկ Դուք գիտե՞ք կամ հիշու՞մ եք, թե ինչպիսին էր Նոր Տարվա անցուդարձը 1990-ականների մութ, ցուրտ, բայց մարդկային անսպառ ջերմությամբ լի Հայաստանում։ Մեր ամանորյա հատուկ փոդքասթը նորանկախ Հայաստանի անլույս, անգազ ու անջուր առօրյայի, ամանորյա պատրաստությունների, Ֆուջիկա վառարանների, մայրաքաղաքային աղցանի, դրսից եկած նվերվերի, և իհարկե մանդարինի մասին։