EVN Report

EVN Report

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող հարթակ է: Մենք առաջարկում ենք քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքաստներ և մուլտիմեդիա պատմություններ։

Ռուսական արվեստի թաքնված թանգարանը Երևանի սրտում

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Հայաստանում շատ չեն համաշխարհային նշանակության հավաքածուներով թանգարանները։ Դրանցից մեկն է պրոֆեսոր Աբրահամյանի ռուսական արվեստի հավաքածուն, որն այդքան էլ հայտնի չէ հանրությանը՝ չնայած իր կենտրոնական դիրքին։ Այս թողարկմանը Վիգեն Գալստյանը թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի հետ քննարկում է թանգարանի ընդլայնված գործունեությունը, ինչպես նաև ռուսական արվեստը մերօրյա փոփոխված քաղաքական համայնապատկերում ներկայացնելու խնդիրները։

Անտեսված Մոհիկանը՝ Մարկոս Գրիգորյանի 100-ամյակի շուրջ

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Համաշխարհային արվեստի պատմության մեջ հայազգի արվեստագետների անունները հաճախ չեն շրջանառվում։ Մինչդեռ, միջազգայնորեն հռչակված Մարկոս Գրիգորյանի ժառանգությունը մինչ օրս համապատասխան ճանաչման չի արժանացել հենց Հայաստանում։ Այս էպիզոդում Վիգեն Գալստյանի հյուրն է արվեստաբան Ռուբեն Արևշատյանը։ Նրանք քննարկում են Գրիգորյանի արվեստի հանրահռչակման խնդիրները և նրա երևանյան թանգարանը նոր տարածքում վերաբացելու խնդրահարույց նախագիծը։

Ձայնագիր. Կասկադի տակ

Երևանի հյուսիս-հարավ գլխավոր առանցքը հողին ամրագրող Կասկադին, դրա կառուցման նախադրյալներին ու ներկայիս ճարտարապետության քաղաքականությունը քննող հոդվածի ՁայնաԳիրը։

Քննադատի մերժված սերը

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Թերևս աքսիոմ է այն փաստը, որ առողջ մշակույթի նախապայմաններից մեկը քննադատական խոսքի առկայությունն է։ Սակայն անկախության շրջանի Հայաստանում ականատես ենք լինում մասնագիտացված քննադատների հետզհետե անհետացմանը։ Մասնավորապես, կինոյի ոլորտում կա գործող քննդատատների խիստ սակավություն, հետևաբար, նաև բացակայում են տեղական կինոարտադրության շուրջ խոսույթները։ Այս էպիզոդում ոլորտի հատուկենտ ակտիվ ներկայացուցիչներից մեկի՝ Սոնա Կարապողոսյանի հետ քննարկում ենք Հայաստանում կինոքննադատի գործունեության խոչընդոտները։

Page 7 of 46 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 43 44 45 46