EVN Report

EVN Report

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող հարթակ է: Մենք առաջարկում ենք քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքաստներ և մուլտիմեդիա պատմություններ։

Մշակութային ինքնաներկայացման խաղադաշտը

Բայց և սակայն, այնուամենայնիվ․․․ Վերջին երկու տարիներին Հայաստանի ժամանակակից արվեստը ներկայացվել է Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների խոշոր կենտրոններում։ Այս աննախադեպ միջազգային տեսանելիությունը կառուցողական քաղաքականություն գործարկելու շառժառիթ է։ Միաժամանակ, այս հագեցած մշակութային «արտահանումները» ի հայտ են բերում մի շարք խնդիրներ. ինչպե՞ս ինքնաներկայացնել հայության ներկա իրավիճակը, պե՞տք է արդյոք մշակել միասնական ռազմավարություն և ո՞վ ընդհանրապես ունի իրավունք ներկայացնելու «հայկական» օրակարգը միջազգային մշակույթի ականապատ խաղադաշտում։ Այս և այլ հարցերի շուրջ Վիգեն Գալստյանը զրուցում է համադրող, «Ահա կոլեկտիվի» տնօրեն Նաիրի Խաչատուրեանի հետ։

Ձայնագիր․ Երիտասարդ աշխատողներն առցանց շահումով խաղերի ոլորտում․ հնարավորություններ և էթիկական հարցադրումներ

Հայաստանում աննախադեպ աճ գրանցած առցանց խաղերի ոլորտին, երիտասարդ մասնագետների համար ստեղծված հնարավորություններին ու աշխատաշուկայի վրա ազդեցությանն անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։

Ձայնագիր. Ի՞նչ կարող է տալ 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ԱԲ գործարանը Հայաստանին

Հայաստանում 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «արհեստական բանականության գործարան» կառուցելու ներդրումային նախագիծ կիրականացվի «ՆՎԻԴԻԱ»-ի, «Ֆայրբրդ»-ի և Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։ Անի Թորոյանը ներկայացնում է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ կենտրոնը երկրի տեխնոլոգիական էկոհամակարգի, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի՝ ԱԲ նորարարությունների տարածաշրջանային հանգույց դառնալու գործընթացում։

ձայնագիր audio article Constitutional Lessons from the Prespa Agreement

Ձայնագիր. Սահմանադրական փոփոխությունները և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Հունաստանի և Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության միջև տասնամյակներ տևած վեճը լուծվեց Պրեսպայի համաձայնագրով, որը պահանջում էր սահմանադրական հոդվածների և նախաբանի փոփոխություններ։ Ադրբեջանը ևս Հայաստանից պահանջում է սահմանադրական փոփոխություններ, սակայն արդյոք հնարավոր է հարցը լուծել Պրեսպայի օրինակով՝ մեկնաբանում է Ջորջ Մենեշեանը։

Page 5 of 46 1 2 3 4 5 6 7 8 9 43 44 45 46