Lilit Hovhannisyan

Լիլիթ Հովհաննիսյան

Լիլիթ Հովհաննիսյանն ավելի քան 15 տարվա փորձով լրագրող է։ 2007-ին ավարտելով Երևանի պետական համալսարանը, համագործակցել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցների հետ՝ լուսաբանելով Հայաստանում մարդու իրավունքներին, սոցիալական ու կրթական խնդիրներին վերաբերող թեմաներ։ Ներկայումս «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիրն է։

Առողջության համապարփակ ապահովագրության հայաստանյան տեսլականը

Առողջության համապարփակ ապահովագրության հայաստանյան տեսլականը

Որակյալ բուժօգնության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքն է, սակայն Հայաստանում շատերի համար այն շարունակում է մնալ անհասանելի շքեղություն: Բուժման չափազանց մեծ ծախսերը հոգալ չկարողանալու պատճառով շատ ընտանիքներ պարզապես աղքատանում են։