EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր ԵՎ այլն
Սպտ 3, 2024

Մեր օրերի Սալոմեն. կնատյացությունից կնակենտրոն պատում

Սոնա Կարապողոսյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ:


Your browser does not support the
audio element.

«Հավանաբար Աստվածաշնչում գրի առնված առաջին սեռական հանցագործությունը». այսպես է նկարագրում «Սալոմե»-ն Ատոմ Էգոյանի նոր ֆիլմի` «Յոթ քող»-ի հերոսուհին, ում հրավիրել են բեմադրելու Շտրաուսի հայտնի գործը: Ֆիլմը կանադահայ ռեժիսորի` Սալոմեի պատմության նոր մեկնաբանությունն է` արդիականացված ու համապատասխանեցված ժամանակակից հասարակական ու մշակութային իրողություններին և պարուրված էգոյանական պատումի սարդոստայնի մեջ: 

Սալոմեն առաջին անգամ հիշատակվում է Նոր Կտակարանում. նա Հերովդիայի և Հերովդես Անտիպասի խորթ դուստրն է, ով չափազանց հրապուրված է Յոքանանով (Հովհաննես Մկրտիչով): Մինչդեռ Հերովդեսը հրամայել է բանտարկել Յոքանանին, քանի որ վերջինս անառակության մեջ է մեղադրել թագավորի կնոջը` Հերովդիային: Իր հերթին Հերովդեսն անտարբեր չէ Սալոմեի նկատմամբ և խնդրում է խորթ դստերը պարել իր համար` խոստանալով կատարել նրա ցանկացած խնդրանք: Մոր հետ խորհրդածելուց հետո աղջիկը խնդրում է Յոքանանի գլուխը և ստանում այն արծաթե սկուտեղի վրա: 

Դարեր շարունակ, կրքից կուրացած ճակատագրական կնոջ (femme fatale) կերպարը բորբոքել է հարյուրավոր արվեստագետների` երաժիշտների, գրողների, նկարիչների երևակայությունը, ովքեր յուրովի վերարտադրել են պատումը: Դրա շուրջ ստեղծված ամենահայտնի գործը Օսկար Ուայլդի «Սալոմե» մեկ-գործողությամբ պիեսն է, որն էլ ընկած է Ռիխարդ Շտրաուսի օպերայի հիմքում: Օսկար Ուայլդն է հորինել Սալոմե «Յոթ քողերի» պարը, որը, ենթադրաբար, խորհրդանշում է յոթ մահացու մեղքերը: Հայկական արվեստում Սալոմեի ամենաականավոր մարմնավորումները կերպարվեստում է` Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» կտավը և Հակոբ Գյուրջյանի համանուն քանդակը: 

1996 թվականին առաջին անգամ Էգոյանը բեմադրել է «Սալոմե» օպերան և բազում անգամներ վերաբեմադրել այն հաջորդող տարիներին: Քանի որ օպերայի բեմում ռեժիսորին չտվեցին ցանկալի ստեղծագործական ազատությունը փոխելու և վերաիմաստավորելու պատմության սյուժետային գիծը, Էգոյանը որոշեց տեղափոխել այն կինոյի հարթակ և հորինեց Ջենինի կերպարը (Ամանդա Սեյֆրիդ), ով բեմադրում է Շտրաուսի գործն իր տեսանկյունից` չնայած օպերայի տնօրինության անհանգստությանն ու դժգոհությանը: 

«Յոթ քող»-ի պրեմիերան տեղի ունեցավ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, ապա ցուցադրվեց Բեռլինալեի արտամրցութային ծրագրերից մեկում, իսկ շաբաթներ առաջ բացեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

Թեև մենք չգիտենք, թե օպերայի սյուժեում ինչ փոփոխություններ էր ցանկանում անել Էգոյանը, «Յոթ քող»-ն առաջարկում է որոշ ենթադրություններ թե՛ ֆիլմի կառուցվածքի ու գործողությունների զարգմացման, թե՛ ֆիլմում բեմադրվող օպերայի շնորհիվ: Գլխավոր փոփոխությունը, որ ի հայտ է գալիս այս բոլոր շերտերում, Սալոմեի կերպարի վերաիմաստավորումն է: Բեմում ծավալվող իրադարձություններին զուգահեռ ընթանում է նաև Ջենինի կյանքը, որի համընկնումներն օպերայի սյուժեի հետ ավելի են ընդգծում պատումը, իսկ փոփոխությունները, որ վերջինս կատարում է, բխում են նրա անձնական փորձառությունից և անցյալի տրավմաներից: Ջենինը ևս մի կին է, որ շրջապատված է տղամարդկանցով և հանդիսանում է նրանց բոլորի ցանկության առարկան, սակայն քմահաճ և եսակենտրոն պատկերվելու փոխարեն, Էգոյանը հերոսուհուն տալիս է այս տղամարդկանց կրքից տանջվողի ու տուժողի կերպար:

Ինչպես Սալոմեին, այնպես էլ Ջենինին «չափազանց շատ» է սիրել հայրը` Հարոլդը, ու թեև ֆիլմում չկա սեռական բռնության ուղղակի հիշատակում, առկա են տեսագրություններ` արված հերոսուհու դեռահասության տարիներին, որտեղ հայրը կապում է դստեր աչքերն ու դրդում պարել: Վստահաբար անցյալում պարերից ու մանդարիններ ուտելուց ավել բաներ են տեղի ունեցել, քանի որ Ջենինը չի ցանկանում տուն վերադառնալ, ապա նաև խնդրում է ընտանեկան լուսանկարում մաքրել հոր դեմքը: Հերոսուհու կյանքի մյուս տղամարդը Չարլզն է, ով տարիներ շարունակ բեմադրել է օպերան, իսկ նրա օգնականը եղել է Ջենինը, ում հետ ունեցել է նաև սիրային կապ: Մահից առաջ Չարլզը ցանկացել է, որ օգնականը շարունակի իր գործը և օպերայի տնօրինությունը (օպերայի տնօրենը Չարլզի կինն է) որոշել է կատարել այս պատգամը: 

Օպերայի նախորդ բեմադրություններում Չարլզը լայնորեն օգտագործել է Ջենինի ու հոր մանկական տեսագրությունները` շահագործելով սիրուհու հոգեխոցը «հանուն» արվեստի: Հերոսուհու կյանքի երրորդ տղամարդը վերջինիս ամուսինն է, ով թեթև հոգով դավաճանում է կնոջը և բացի մակերեսային մեկնաբանություններից, հետաքրքրված չէ աջակցել կնոջը: Էգոյանը նորովի է ներկայացնում նաև Սալոմեի /Ջենինի մոր կերպարները, որոնք ըստ ռեժիսորի, հավասարապես մեղավոր են հերոսուհիների առաջ. Ջենինի մայրը չի պաշտպանել դստերը հոր «սիրուց», իսկ օպերայի էգոյանական բեմականացման մեջ անհասկանալի է` արդյո՞ք Հերովդիան մասնակցում է Յոքանանի գլխատմանն` ի հավելումն դստերը դրդելուն խնդրել քահանայի գլուխը: Այս բոլոր մոտեցումների հանգուցալուծումն ամփոփվում է Սալոմեի «Յոթ քողեր» պարում։ Հիմնականում հայտնի որպես էրոտիկ տարրերով գայթակղության պար, օպերայում/ֆիլմում այն վերածվում է Սալոմեի խմբակային բռնաբարության տեսարանի:

Սալոմեական պատումին զուգահեռ ֆիլմում հյուսվում են նաև այլ սյուժետային գծեր, օրինակ` անդրադարձը վերջին տարիներին գլխավորապես արևմտյան մշակութային շրջանակներում աղմուկ բարձրացրած «ես էլ» (#metoo) շարժումին, որը յուրովի լրացնում է Ջենինի/Սալոմեի փորձառությունը: Ֆիլմում օպերայի աշխատակցուհիներից մեկը սեռական ոտնձգության է ենթարկվում գլխավոր դերասանի կողմից, ինչը դժբախտաբար կամ բարեբախտաբար ձայնագրվում է աշխատակցուհու հեռախոսում: Իսկ իրավունքներն ավելի լավ գիտակցող աշխատակցուհին շտապում է տեսանյութը տեղադրել համացանցում` մինչ այդ չվարանելով շանտաժի ենթարկել օպերայի տնօրինությանն ու ներկայացման մեջ դեր խնդրել իր սիրուհու համար: Մյուս գիծը, որն անցկացնում է ռեժիսորը, հետաքրքրասիրության սահմաններ և անձնական տարածքը չճանաչող մամուլն է, որը, սակայն, ֆիլմում առավել քիչ է բացվում: 

Այս բոլոր ենթաշերտերը պարունակող ֆիլմի ընտրությունը որպես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմ հետաքրքիր կերպով համադրվում է փառատոնի պատվավոր հյուրի` Քևին Սփեյսիի հրավերի հետ, ով տարիներ առաջ մեղադրվել է անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգության մեջ, սակայն դատարանը նրան անմեղ է ճանաչել: Չնայած դժգոհության առաջին ալիքին, Երևանում դերասանին ընդունեցին մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ, ինչը փաստում է #metoo շարժման նկատմամբ հայկական հասարակության ավելի քիչ զգայունությունը:

Տասնամյակներ շարունակ տարբեր ուսումնասիրողներ ու գրականագետներ փորձ են արել վերանայել, վերլուծել «Սալոմե»-ն ֆեմինիստական տեսանկյունից: Իր «Յոթ քող» ֆիլմում ռեժիսոր Ատոմ Էգոյանը մեկ քայլ առաջ է տանում այս ուսումնասիրությունը, և Սալոմեին որպես չարագործ պատկերելու փոխարեն ներկայացնում է որպես պատումի հիմնական զոհ: Կնոջ կերպարի այսպիսի արդիականացումը, և դրան զուգահեռ այլատեսակ կին կերպարների պատկերումը փաստում են արևմտյան մշակույթում գենդերային հավասարության և կանանց առավել շատ ներկայացնելու քաղաքականության հաջողությունը, որի ուղղությամբ դժկամորեն, բայց, այնուամենայնիվ, որոշակի քայլեր է անում նաև Հայաստանը:

Կինօն «ԵՎ այլն»ում

Արցախից Գազա, ոչ ոք ազատ չի լինի

Արցախից Գազա, ոչ ոք ազատ չի լինի

Սոնա Կարապողոսյան
Մրտ 12, 2024

Աշխարհում ամենամեծ վավերագրական փառատոնը թեև 2023-ին զուգակցվեց մի շարք վեճերով ու գրեթե ձախողվեց, սակայն փառատոնի հիմնական մրցույթում ներկայացված հայկական ֆիլմը բացառիկ հաջողություններ գրանցեց։

Read more
Two Films From One Fountain

Երկու կինո՝ մեկ աղբյուրից

Ալեքսանդր Մելյան
Փտր 22, 2024

Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը ստեղծագործության գրեթե զուգահեռ երկու տարբեր էկրանավորումները բացառիկ հնարավորություն են ստեղծում խորհրդահայ և սփյուռքահայ հայացքների ուսումնասիրման, ազգային գրականության մեկնաբանման հարցում երկու հակադիր մոտեցումների համեմատման համար։

Read more
Օտարականության փորձառությունը Ատոմ Էգոյանի կինոյում

Օտարականության փորձառությունը Ատոմ Էգոյանի կինոյում

Ալեքսանդր Մելյան
Նյմ 14, 2023

Էգոյանի ֆիլմերում ընդգծվում է օտարականության զգացումը. մարդիկ իրենց տեղում չեն, ամեն ինչ ասես երազում է կատարվում: Իսկ երաժշտությունը՝ համահունչ լինելով խճանկարային ու բազմաբովանդակ պատումին՝ օգնում է սոսնձել սյուժեի բեկորները:

Read more

Կաննի կինոփառատոնի տարածաշրջանային քաղաքականությունը

Սոնա Կարապողոսյան
Հլս 27, 2023

Կաննի կինոփառատոն ընտրվելու համար գործում են մի շարք պայմանական կարգեր: Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է հեղինակավոր կինոփառատոնին, աշխարահագրությանը, ներկայացվելու կարգերին ու այս պարունակում հայ կինոգործիչների աշխատանքներին։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ