EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր ԵՎ այլն
Ապր 30, 2022

Սպասելով գարնանը…

Սոնա Կարապողոսյան
Պատկերազարդումը՝ 


Your browser does not support the
audio element.

Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով

Պատերազմը թողնում է անթիվ չպատմված պատմություններ ու չամոքված վերքեր, որոնք իրենց արտահայտումը պետք է գտնեն արվեստում` գրականությունում, կերպարվեստում, կինոյում` ազատելու միտքն ու հոգին այդ հիշողություններն անվերջ կրելու ծանր բեռից: Շատ ռեժիսորներ, վերցնելով տեսախցիկները մեկնել էին Արցախ` վավերագրելու, վերապատմելու այն սարսափը, որ կատարվում էր Ստեփանակերտում կամ ռազմաճակատում: Նրանցից շատերը շարունակում են աշխատել իրենց ֆիլմերի վրա` խոստանալով կիսել իրենց պատմությունները մոտ ապագայում: Զուգահեռ նկարահանվում են նաև խաղարկային ֆիլմեր, որոնց արտադրությունը պահանջում է ավելի երկար ժամանակ ու ֆինանսական ներդրում: 

«Գարուն ա…»-ն արցախյան հակամարտությանը նվիրված ֆիլմերի շարքում առաջիններից է, որը պատմում է 2016 թվականի քառօրյա պատերազմի մասին: Ֆիլմի հանդիսավոր առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ մարտի 1-ին Մոսկվա կինոթատրոնում, իսկ այժմ այն ցուցադրվում է երկրի բոլոր կինոթատրոններում: Ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, ով հայտնի է իր հեռուստատեսային աշխատանքներով. Ռոմանը հեղինակել է «Որոգայթ», «Վերվարածները» հեռուստասերիալները, աշխատել մի շարք այլ նախագծերի վրա:

«Գարուն ա…»-ն երևանյան մի ընտանիքի երեք տղամարդկանց պատմությունն է: Ընտանիքի ավագը` Արամը նախկին զինվորական է, ով մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին և անվերապահորեն նվիրված է հայրենիքին. Հայաստանի Հանրապետությանը ծառայելը նրա հիմնական գաղափարախոսությունն է: Ֆիլմի ողջ ընթացքում Արամն աշխատում է իր մենագրության վրա, որը կոչվում է «Հոգու պարտքը»: Նրան հակադրվելու է գալիս որդին` Գնելը, ով ապահովված ձեռնարկատեր է, ընտանիքի և հայրենիքի միջև ընտրություն անելիս նախընտրում է ընտանիքն ու պատրաստ է ամեն գնով ազատել որդուն գալիք զինվորական ծառայությունից: Երրորդ տղամարդը Լևոնն է` երիտասարդ Պագանինին, ով պետք է ընտրություն կատարի, թե ում երազանքներին հետևել` հոր, ու մեկնի երաժշտություն ուսանելու Լոնդոնի թագավորական ակադեմիայում, թե՞ պապի, ու գնա ծառայության: 

Բնականաբար, պապի հայրենասիրական ռոմանտիզմն ավելի ոգեշնչող է թվում երիտասարդ երաժշտին: Երեք տղամարդկանց կողքին էլ կան սիրող կանայք, որոնք, կանխատեսելիորեն, շատ մակերեսային կերպարներ են: Նրանք իդեալական տեսք ունեն, բարձրակրունկներ հագած ձվածեղ ու թեյ են պատրաստում իրենց տղամարդկանց համար ու միշտ պատրաստ են իրենց ապագան ու կյանքը զոհել հանուն սիրելի տղամարդու: Որոշ դեպքերում նրանք նաև սաստում են իրենց` չափազանց բարձր տոնով խոսող ամուսիններին: Հատկապես վատ են դասավորվում Արամի ու նրա տիկնանց հարաբերությունները` նա միշտ ժամանում է վերջիններիս մահվանից հինգ րոպե առաջ` լսելու, որ նրանք իրեն չեն մեղադրում, ներել են ու միշտ կսիրեն: Այս խոսքերը, իհարկե, չեն ազատում Արամին խորը մեղքի զգացողությունից:

Կին հերոսների «անպետքությունը» ֆիլմի բազում խնդիրներից ընդամենը մեկն է: «Գարուն ա…»- ի գլխավոր թույլ կողմերից մեկը սցենարն է, որը ձանձրալիության աստիճան կանխատեսելի է ու միևնույն ժամանակ` սարսափելի անտրամաբանական: Ֆիլմի թրեյլերը նայելուց անգամ կարելի է գուշակել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, սակայն երբեմն անհնար է հասկանալ, թե ինչ երևանյան միջավայր է պատկերացրել հեղինակը սցենարը գրելիս: Օրինակ` պապի և Լևոնի հարսնացուի ծանոթությունը տեղի է ունենում քաղաքի ամենաաղմկոտ ակումբներից մեկում, սիրահարները երբեք չեն համբուրվում և այլն: Ֆիլմի բոլոր հայերը իդեալականացված դրական կերպարներ են. նրանց խոսքը գրեթե ակադեմիական հայերեն է անգամ միմյանց վրա գոռալիս: Զորամասում զինվորները գրական հայերեն են խոսում, իսկ ազատ ժամերին լսում են Լևոնի ջութակի սոլոները: Ավելի ուշ, երբ արդեն սկսում է թշնամու հարձակումը,  ադրբեջանցիները խրամատում ջութակ են գտնում ու «միանգամից հասկանում», որ այն պատկանում է Լևոնին: Դրան զուգահեռ Արամը, լսելով, որ սահմանին պատերազմ է սկսել, մոռանում է հայրենիքի համար «մաքառելու» ու մահանալու տեսլականը և շտապում է Արցախ  «Լևոնին բերելու»: Այս ամենն ազդում է առանց այդ էլ վատ դերասանական խաղի վրա. չափազանցված միմիկան, թատերական առոգանությունն ու արհեստական խոսքն ավելի են հեռացնում ֆիլմն իրական թվալու հնարավորությունից: 

Բացի հերոսներից, բացարձակ իդեալականացված է նաև պատկերը: Խոհանոցի սեղանի ավոկադոյի ու կրուասանների նատյուրմորտային դասավորությանը զուգակցվում են վարդագույն մայրամուտների, Հայկական լեռնաշխարհի` դրոնով արված տեսարաններն ու Արարատի անթիվ ու անպատեհ պատկերները: Երբեմն անգամ նկատելի է, որ Արարատը ճաշասենյակի պատուհանից այն կողմ է հայտնվել համակարգչի միջամտությամբ: Հավանաբար, այս տեսարանների միջոցով ռեժիսորը ցանկացել է ցույց տալ հայկական լանդշաֆթի վեհությունը, բայց քանի որ դրանք կազմում են ֆիլմի մեկ քառորդ մասը, ռեժիսորին միայն հաջողվում է Արարատը վերածել լոկ ձանձրալի տաֆտալոգիայի։ Հեղինակներին չի հաջողվում նաև հայկական ֆոլկլորը ներկայացնելու փորձը: Գյուղական հարսանիքի տեսարանը, հյուրերի քոչարին գրեթե նացիոնալիստական ծաղրանկար են ստեղծում, իսկ տեսախցիկի աշխատանքն ասես իրավիճակի գրոտեսկայնությունն ընդգծելու համար լինի: 

Շատ դժվար կլիներ գտնել ավելի ծեծված ու կլիշեավորված սիմվոլներ, քան այս ֆիլմում: Կայծակները միշտ նախորդում են Արամի անցյալի հիշողություններին, իսկ անձրևն արտահայտում է նրա հոգու կսկիծն ու անամոք ցավը: Կանոնը տարածվում է նաև ֆիլմում օգտագործված երաժշտության վրա` պաթետիկ երաժշտություն ռազմական արարողությունների համար, Կոմիտասի «Գարուն ա…»-ն` մնացած բոլոր դեպքերում:  

Տպավորություն է, որ «Գարուն ա…»- ն նկարահանված է բացարձակապես հայ հանդիսատեսի համար, որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր հասկանալ, թե ով և ինչ հարձակում է սկսում ֆիլմի վերջին հատվածում: Բացառությամբ հեռուստացույցից հնչող հայոց ցեղասպանության մասին հաղորդման, հանդիսատեսն անտեղյակ է համատեքստից, որում ապրում են հերոսները: Ու թեև ֆիլմի ստեղծողները պնդում են, որ սա հատուկ է արված, որպեսզի ֆիլմին տա համամարդկային նշանակություն, հարց է առաջանում` այդ դեպքում ինչո՞ւ է թշնամին դուրս համամարդկայնության սահմաններից, ինչո՞ւ է ֆիլմն այդչափ միակողմանի: Թշնամին ներկայացվում է որպես անմիտ գիշատիչների ոհմակ, որը պատրաստ է սպանել իր ազգակիցներին մեկ հայի սպանելու համար:

Թերևս ֆիլմի բոլոր տեխնիկական և գեղարվեստական խնդիրները մատնանշում են ավելի մեծ ճգնաժամ, քան այն, որ ապրում է հայկական կինոն վերջին տասնամյակների ընթացքում: «Գարուն ա…»-ում տեսնում ենք ազգային գաղափարախոսության ու ինքնության այն անիրական պատկերը, որով ապրել ու հպարտացել է մեր հասարակությունը վերջին երեսուն տարիների ընթացքում: Իդեալականացված կերպարները, որոնք ապրում ու մահանում են հանուն վեհ գաղափարների, պատրաստ են ներել, փրկել և անգամ դաստիարակել թշնամու երեխաներին, էկրաններին են հայտնվում բավարարելու մեր ազգային ինքնագնահատականը, որը, բացարձակապես զուրկ է ինքնաքննադատությունից: 

Ֆիլմի միայն մի դրվագում է Արամը փորձ անում խոսել հայկական բանակի խնդիրների մասին, սակայն խոսքն ավարտում է «մենք լավ ազգ ենք, բայց վատ հասարակություն» նախադասությամբ: Մինչդեռ բանակի խնդիրների մասին կարելի էր խոսել հենց ֆիլմի սկզբից ու բացատրել, թե, օրինակ, ինչու է Գնելը դեմ, որ իր որդին ծառայի բանակում: Մի՞թե այս բոլոր տարիներին իրենց որդիներին բանակից ազատող ծնողների միակ անհանգստությունը թշնամու հարձակումն է եղել:  Վստահաբար` ոչ: Մինչդեռ ռեժիսորը նախընտրում է խոսել միայն անանուն թշնամու մասին և հակադրելով իր հերոսներին բացարձակ չարիքի այս մարմավորմանը` շարունակում է սնել մեր սիրելի ազգային միֆը: Սակայն այս կույր իդեալականացումը կարող է կործանարար լինել յուրաքանչյուր հասարակության համար: Այն կանգնեցնում է զարգացումը, թույլ չի տալիս տեսնել, գնահատել իրականությունը, սխալներն ուղղակի գոյություն չունեն, չկա դրանք ուղղելու կարիք: Չկա աճելու անհրաժեշտություն:

Այս նույն տրամաբանությամբ պետք է հարցադրել նաև հայկական կինոյի ներկա իրավիճակն ու սեփական խեղումները և թերությունները համառորեն չտեսնելու տալու դիրքորոշումը։ Ինչու՞ հնարավոր չի դառնում հայկական էկրանից պատմել պատմություններ, որոնք կլինեն գեղարվեստականորեն համոզիչ և գաղափարապես հավաստի ու հատկապես այսօր՝ ետպատերազմյան համատեքստում, երբ դա դառնում է առաջնային անհրաժեշտություն։ Ասել, որ սա լոկ կրթության ու ֆինանսավորման պակասի խնդիրներ են, նշանակում է ասել ոչինչ։ Թերևս պետք է խոստովանել, որ մեր հասարակությունը դեռևս չի ձևավորել կինոյի հանդեպ նոր իմացաբանական մոտեցում, անգիտակցաբար շարունակելով բանացնել ԽՍՀՄ-ից ժառանգած բանաձևը, ըստ որի՝ կինոն առաջին հերթին ծառայում էր հավաքական գաղափարախոսությունների վերարտադրմանն ու իրականության միֆիկականացմանը, այլ ոչ թե վերջինիս բացահայտմանը։ Վաղուց արդեն ժամանակն է, որ հայ հանդիսատեսն ու ստեղծագործողը սկսեն ընդունել, որ կինոն աշխարհը քննադատորեն բացահայտող ու մեկնաբանող գործիք է, և ոչ թե մեր հավաքական կոմպլեքսներն ու վախերը կոծկելու սպեղանի։ Ու այդ ժամ, թերևս, Գարունը իրոք կգա նաև մեր էկրաններին։ 

ԵՎ այլն

Ուժը` ճշմարտություն(ն) է

Կարեն Ավետիսյան
Ապր 19, 2022

2022-ի պատմական մարտ ամսվա հայ–ռուս–ուկրաինական մեր այս պայմանական նշանաբանական եռանկյունու արանքում Վիտրուվյան մարդու պես ջղաձիգ է Խոսքը՝ ոչ միայն այլաբանական, այլ հենց ամենուղիղ մարմնավորմամբ։

Read more
Գյումրի. տեքստիլի մեկ դարը

Գյումրի. տեքստիլի մեկ դարը

Կարին Գրիգորյան
Փտր 14, 2022

Հայաստանի տեքստիլ արդյունաբերության երբեմնի կենտրոն Գյումրին այսօր փորձում է վերականգնել տեքստիլագործության ավանդույթները: Մշակութային հետազոտող Կարին Գրիգորյանն անդրադառնում է, թե ինչպես թալանված ու գաղթականներով լցված քաղաքը ձեռք բերեց այս համբավն ու հիմա ինչ քայլեր են ձեռնարկվում տեքստիլ արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ:

Read more
Behind the Magic: Rudolf Vatinyan’s On-Set Photographs From “Khatabala”

Կախարդանքի հետևում․ Ռուդոլֆ Վաթինյանի՝ «Խաթաբալայի» խաղահարթակի լուսանկարները

Վիգեն Գալստյան
Հնվ 11, 2022

Երբ 2021-ին կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացավ նկարահանող (օպերատոր) Ռուդոլֆ Վաթինյանը, մարդիկ հիմնականում խոսեցին այս խստապահանջ մասնագետի հեղինակած իկոնային ֆիլմերի մասին։ Սակայն ոչ ոք չէր հիշում, որ Վաթինյանը ուներ նաև մեկ այլ ստեղծագործական կիրք` լուսանկարչությունը։

Read more
Meghri: A Fuselage of Memory

Մեղրի։ Հիշողության ֆյուզելյաժ

Տիգրան Ամիրյան
Հլս 26, 2021

Անկախության տարիներից ի վեր Հայաստանի համայնքներից քչերն են զգուշությամբ ու սրտի թրթիռով վերաբերվում նրան, ինչ հետազոտողներն անվանում են լոկալ ինքնություն։ Մեղրեցիներին սակայն հաջողվել է ստեղծել այլընտրանքային մի տարածք որտեղ պահպանվում է անցյալը իր թաղերով, մարդկանցով, ապրումներով ու փորձառություններով:

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ