EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Երիտասարդական Ռեպորտ
Նյմ 24, 2018

Ընդհատակ II

Ani Yavrenc

nderground

Ընդհատակում արվեստ կա։ Գեղեցիկ է ու ընդհատակ է անցել։ Խնդիրը՝ փոքր բնակչություն, լսարանը՝ էլ ավելի փոքր։ Էքսպերիմենտալ երաժշտությունը ապագայի երաժշտություն է, գոնե հայաստանյան իրականության մեջ։ Չնայած այդ «ապագան» հետխորհրդային հանրապետություններից դուրս արդեն անցյալ է։ Ոչ մասսայական լսարան ու հավաքատեղիներ, մարդիկ, գաղափարներ, համերգներ․․․ այս ամենն է ձևավորում ընդհատակի փախած կերպարը։

Underground

Ընդհատակ

Ani Yavrenc
Օգս 16, 2018

Ընդհատակի բեմերը փակ են, բայց գունավոր: Ընդհատակի բոհեմն ստեղծում է սեփականը, գունավորում այն ու ծալապակասի պես նստած՝ շարունակում արվեստը։

Read more

Meline

 «Երաժշտությունս ոնց որ դեղձ լինի, էն որ փշոտ ա, բայց որ մի քիչ կպնում ես, տակից ուրիշ բան ա դուրս գալիս, ու դու կարաս արդեն հանգիստ կծես»։ Մելինե  Բիլբուլյան

 

— Մելի՞ն, ու՞ր ես։
— Սարյան այգի մարդ տեսնես փռված՝ես եմ։ 

Մելինեն ինժեներ է։ Հիմա ապրում ու ստեղծագործում է Լիբանանում։ Նրա երաժշտությունը բարձրաձայնում է խնդիրներ, որոնք պատմում են հասարակության տաբուների, արգելքների ու կարծարտիպերի մասին։ Վառ օրինակ է «Լավ աղջիկ» գործը, որում խոսվում է կնոջ և նրանից ակնալվող կերպարի մասին։ Մելինեն համերգներ չի ունեցել ու ստեղծագործելու միակ շարժառիթը սերն է։

— Ու ո՞նց սկսեցիք։

«Ամեն ինչ սկսվեց, երբ տեսա, որ կան ծրագրեր, որոնք թույլ են տալիս ստեղծել ժամանակակից հնչողությամբ երաժշտություն, առանց երաժշտական կրթություն ունենալու։ Երկար ժամանակ ուզում էի հայկական էքսպերիմենտալ երաժշտություն գտնել, որ գնամ ասեմ՝ տես, հայեր են, լսի ինչ որակյալ բան են արել»։

— Ընդհատակի երաժշտությու՞ն, ի՞նչ է դա։

Այն, ինչ չի հետապնդում կոմերցիոն նպատակ ու արվում է կոնկրետ կոնցեպտի ու գաղափարի համար՝ ընդհատակ է։ Մելինեն ասում է, որ կարևոր է չընտրել այն, ինչ կարող է դառնալ մասսայական, պետք է ընտրել նորը, ժամանակակիցը։ Ու նորությունը հենց ընդհատակում է ձևավորվում, այն ուղիղ համեմատական է ժամանակի հետ, որում ապրում ես։ Հենց ժամանակն է որոշում՝ պահի երաժշտությունը փախած է, թե չէ․ «Եթե դու ջահել ես ու ուզում ես underground artist [ընդհատակի արտիստ] լինել, պետք է ոչ մեկին չլսես ու անկեղծ լինես ինքդ քո ու քո լսարանի հետ»։

Մելինեի համար ընդհատակի արվեստը նոր-նոր է ծնվում, դեռ չի էլ հասցրել մեռնել։ Ասում է, որ նոր սերունդն ավելի լայնախոհ է, քան իրենք էին ու ավելի համարձակ, բաց՝ այլ մշակույթների հետ շփվելու համար։

— Քո երաժշտական ոճը, ինչպիսի՞ն է այն։

«Իմ երաժշտությունը ժանր չունի ու հիմա ժանրեր չկան։ Միգուցե դա լավ է, որովհետև չես սահմանափակում քեզ մենակ էլեկտրոյում կամ ռոքում։ Ունես հնարավորություն՝ աճելու։ Օրվա մեջ կարող է 10 տեսակ երաժշտություն լսես ու նույնն էլ երաժշտի մոտ է, ինչն էլ հենց պրոյեկտվում է իր ստեղծածում»։

D․zu՜k

— Ողջույն, D․zu՜k-ը տանն ա՞, ուզում եմ խոսել։
— Ողջույն, հարևանի տանն եմ ։) Գնանք մեր արհեստանոց, խոսենք։

«Եթե լսել չկարողանայիր, մայրամուտի երանգները ցույց կտայի ու դեմքս էդ ժամանակ՝ էդ կլիներ մեր երաժշտությունը»։ Թամարա Խուբլարյան

Փաստորեն  ձկները երկուսն են՝ Հովհան Սարգսյանն ու Թամարա Խուբլարյանը։ Չէին սիրում երկար խոսել, բայց համաձայնեցին քննարկել Հայաստանում ընդհատակի արտիստի գաղափարը։ Պատմեցին, որ ստեղծագործելուց չեն մտածում՝ ընդհատակ է, թե ոչ։ Հովհանը փոքրուց սիրել է երաժշտություն ու հետո արդեն՝ սովորություն է դարձել։

— Ի՞նչ ոճում է ձեր երաժշտությունը։

Երաժշտության ժանրը՝ էքսպերիմենտալ, գրում են արհեստանոցում, ոտի վրա, քայլելիս, փողոցում կամ մեքենայի մեջ։ «Ստեղծելու ենք նոր ժանր՝ ROOT։ Ամեն տեսակի երաժշտություն լինելու ա ու բոլորը լինելու են անկեղծ ու չեն սահմանափակվելու մի կաղապարում, ժանրում»,- պատմում է Հովհանը։

— Չի՞ խանգարում արդյոք ընդհատակը առաջ շարժվելուն։

Միակ խանգարող բանը Թամարայի համար քննադատության պակասն է, որը կարող է ճիշտ ուղի հուշել։ «Էդ գործը մենք ենք ծնել ու ոնց որ բոլոր մամաների համար՝ մեր երեխեն մեզ համար երբեմն ամենալավն ա։ Իսկ երբ չկա քննադատություն, մենք չենք տեսնում այլ տեսանկյուններ ու այլակարծություն»։ Իսկական արվեստն անկեղծության մեջ է. պետք է անել այն, ինչ քո ներսից է գալիս։

Meruzh 

— Էն տղան ո՞վ ա, շատ եմ լսել իր մասին։
— Մերուժն ա․ մյուզիքով ա զբաղվում։ Չգիտեմ կոնկրետ ինչ, բայց շատ հաճելի բաներ ա անում։

«Տանը երաժշտությունը միշտ եղել ա, ու հիմնականում մեծացել եմ ջազի, դասականի ու ռոքի հետ։ Այսինքն նենց ստացվեց, որ ուզած չուզած երաժշտությունը պիտի լիներ իմ կյանքում»։ Մերուժ Խալաթյան

— Երաժշտությունը մասնագիտություն է, թե՞ հոբբի։

Մերուժը դժվարացավ երաժշտությունը մասնագիտություն կամ հոբբի որակել, բայց մի բան հաստատ գիտեր՝ արվեստի ոլորտում քայլերիդ շարժառիթը գումար վաստակելը չպիտի լինի։ Հակառակ դեպքում սահմաններ կգծվեն, որոնք անընդհատ կնեղացնեն զարգանալու ու աճելու սպեկտրը։

— Ի՞նչն է ընդհատակի երաժշտությունը հետ պահում մասսայական դառնալուց։

Սովետական Միության հետքը շատ մեծ է մենտալիտետի վրա, դա արհեստական խոչընդոտներ է ստեղծում։ Պոստսովետական բոլոր երկրներում դժվար է զարգանալ ու աճել, հատկապես արվեստի մեջ, որովհետև կա համագործակցության, ինֆորմացիայի ու հարթակների պակաս․ չկան վինիլ սթորեր ու երաժշտական նոր տեսանկյուններ, զարգացումներ։

Անդերգրաունդ արվեստի մասին խոսելիս անընդհատ նույն միտքն էր պտտվում՝ ընդհատակում արվեստով զբաղվելը ոչ մի արդյունք չի տա, ու անդերգրաունդ արտիստի համար ամենակարևորը մյուսների հետ կապեր հաստատելն է։ Արվեստում, մեծ հաշվով, անընդհատ ինֆորմացվելու ու զարգանալու միջոցով միայն կարող ես հասնել որակյալ արդյունքի։

«Ես չգիտեմ՝ իմ երաժշտությունը որակով ա, լավն ա, թե չէ, բայց հաստատ գիտեմ, որ մեծ ինֆորմացիայի ու տարիների ուսումնասիրության արդյունք ա»։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ