EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և օրենք
Ապր 17, 2024

Փարիզյան համաձայնագիրը՝ ի նպաստ Հայաստանում անտառծածկույթի ընդլայնմանը

Գայանե Մկրտչյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանը պարտավորվել է ավելացնել անտառածածկույթը, մինչդեռ բնապահպաններն անտառները համարում են երկրի ամենավտանգված էկոհամակարգը՝ արձանագրելով անգամ անապատացման խնդիրներ։ 

2017-ին Հայաստանը վավերացրել է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագիրը՝ ստանձնելով միջնաժամկետ պարտավորություն՝ մինչև 2030-ը երկրի անտառածածկ մակերեսն ավելացնել 50.000 հա, իսկ մինչև 2050-ը՝ անտառածածկը հասցնել երկրի ամբողջ տարածքի 20,1 տոկոսի, որի համար անհրաժեշտ կլինի անտառապատել մոտ ևս 265.000 հա, այսպիսով երկրի անտառածածկ տարածքը հասցնելով 600.000 հա։ 

1980-ականներին Հայաստանի հողային ծածկույթի 13,9 տոկոսն է օգտագործվել անտառտնտեսության համար։ Անտառների վերջին գույքագրումը տեղի է ունեցել 1993-ին, երբ պարզվել է, որ անտառային հողերը կազմում են շուրջ 460.000 հա, որից շուրջ 335.000 հա անտառածածկ տարածքներ են։ Սա ամբողջ երկրի տարածքի 11,2 տոկոսն է, ինչը, սակայն, խիստ կասկածելի են համարում բնապահպաներն ու փորձագետները՝ նշելով, որ վերջին 30 տարիներին տարբեր գործոնների ազդեցությամբ Հայաստանի կանաչ ծածկույթը սկսել է նվազել։

Բնապահպան, իրավաբան, «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանն ասում է, որ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) 2001-ի տվյալներով՝ Հայաստանի տարածքում անտառը զբաղեցնում է 246,099 հա, այսինքն անտառածածկ է երկրի 7-8 տոկոսը: Իսկ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 2008-ի հաշվետվության համաձայն՝ 6,8 տոկոս է կազմում անտառածածկը։ 

«Մենք այսօր հստակ չգիտենք, թե որքան է անտառածածկ տարածքների մակերեսը,- ասում է Վարդանյանը՝ հավելելով, որ անտառների գույքագրումը պետք է կատարվի անհապաղ, հակառակ դեպքում ոլորտում իրականացվող ծրագրերն ու միջոցառումներն արդյունք չեն տա,- Դա ոնց որ չիմանաս պահեստում ինչ ունես, պահակին ասես պահի, բայց ինչը՞ պահի, ի՞նչ գողացան, ի՞նչ թողեցին, ի՞նչ ես իմանալու, պետք է ինչ-որ իքս թիվ հանձնես, որ այդ պահակը պահի։ Եթե կառավարման պլան չունես, դու չգիտես, որքան տարածքներ ունես, որտեղ պետք ա տնկես, ինչ նոսրացնես, որտեղ սանիտարական հատում անես և այլն»։ 

Հայաստանի անտառածածկ տարածքներից 54.454 հա պատկանում է անտառտնտեսվարման կառույցին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, որի տնօրեն Սևակ Մարկոսյանն ասում է, որ անգամ «Հայանտառ»-ի բոլոր 17 անտառտնտեսությունների անտառկառավարման պլանների տասնամյա ժամկետները լրացրել են 2017-ին և միայն 2023-ից են մեկնարկել նոր պլանների պատվիրակումները։ Մինչդեռ, ըստ Մարկոսյանի, սա փաստաթուղթ-ուղեցույց է հետագա տասը տարիներին այդ անտառների աշխատանքների կազմակերպման, հատումների տեսակների որոշման, օգտագործման, տնկման, վերականգնման համար։ 2022-ին տնօրեն նշանակված Մարկոսյանը չգիտի, թե ինչու երեք տասնամյակ չի արվել հաշվառման գործընթաց, սակայն նույնպես կարևորում է «զրոյական կետի առկայությունը, որպեսզի դրանից հետո հնարավոր լինի դիտարկել փոփոխությունները»։

Անտառների կառավարման խնդիրներին զուգահեռ, ըստ մասնագետների, վատացել են նաև անտառների որակական հատկանիշները. փոխվել է անտառների տեսակային կազմը՝ բարձրատեսակ հաճարենու և կաղնու անտառները վերածվել են ցածրատեսակ բոխուտների և ղաժուտների, որոշ տեղերում անտառները դարձել են նոսրուտներ։ Անտառների նոսրացման և անտառածածկ տարածքների նվազման գլխավոր պատճառներից մեկը, ըստ Մարկոսյանի, անօրինական ծառահատումներն են։ 2016-ից հետո անտառահատումների ռեկորդային թիվ եղել է 2017-ին՝ 30.720 ծառ, 2019-ին  գրանցվել է ծառահատումների 7228 դեպք, 2021-ին՝ 12.000, 2023-ին՝ 13.600։ 

Մարկոսյանը նշում է, որ 2018-ից խիստ պայքար է գնում անտառահատումների դեմ, ընդունվել է նաև Էկոպարեկային ծառայության մասին նոր օրենք, ըստ որի՝ բնության հատուկ տարածքների պահպանությունը կիրականացվի շուրջօրյա։ 

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասում է, թե Հայաստանի կառավարությունը կարևորում ու տարբեր միջոցառումներ է իրականացնում անտառների պահպանության և նոր անտառածածկ տարածքների հիմնման համար՝ մատնանշելով նաև անտառների գույքագրման անհրաժեշտությունը։

«2024-ին և հաջորդող տարիների համար պետական միջոցների հաշվին նոր անտառածածկ տարածքների հիմնման չափաբաժինը մեծացնում ենք: Բայց միայն պետական միջոցներով տեմպը չի բավարարի: Փորձում ենք տեմպը ոչ թե կրկնապատկել, այլ՝ քառապատկել: Դրա համար մենք հիմա համագործակցում ենք միջազգային գործընկերների ու տեղական հասարակական կազմակերպությունների հետ: Նպատակ ունենք անտառածածկ տարածքների հիմնման աշխատանքներում ներգրավել նաև բիզնեսին»,- ասել է Սիմիդյանը:

 

Հողի խնդիր

«Հայանտառ»-ի տնօրենը ևս վստահեցնում է, որ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվում են ծառատնկման, անտառների վերանորոգման, վերատնկման աշխատանքներ, որոնք նպաստում են երկրում անտառաշերտի հզորացմանը։ 2024-ից 1000 հա անտառապատման ծրագիր են իրականացնելու, ևս 130 հա էլ կատարել են 2019-ից։ Այնուամենայնիվ, միայն «Հայանտառ»-ի հողերը պահանջվող անտառածածակն ապահովելուն չեն բավականացնելու։ Ըստ Մարկոսյանի՝ դիմել են համայնքներին՝ անտառպատման ենթակա հողերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ 

«Տրամադրեցին տեղեկատվությունը, իհարկե, ոչ ամբողջական, թողել էինք համայքների հայեցողությանը։ Մենք դրանք կրկնակի ուսումնասիրեցինք, պարզվեց, որ դրանց մեծ մասն անտառպատման ենթական չեն և միայն ջրովի պայմաններում կարող են վերածվել անտառների, ինչը, սակայն, ահռելի ֆինանսական միջոցներ կպահանջի»,- ասում է Մարկոսյանը՝ նշելով, թե կա նախնական քննարկում, ըստ որի՝ չօգտագործվող համայնքային հողերը, որոնք կարող են պիտանի լինել անտառտնկման աշխատանքների համար, համայնքը դիտարկի հետագա անտառպատման աշխատանքներում։

Սակայն բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը համոզված է, որ անգամ համայնքները չեն կարողանալու տրամադրել այդքան հողեր։  

«Ոչ բոլոր համայնքներն են կարող տարածք տալ, արոտավայրերի մի մասը սեփականաշնորհված է, չնայած իրավունք չունեին, կեսն իրենց գյուղատնտեսական հողերն են, որոնք իրավունք չունեն տալու։ Ու եթե դու պարտավորություն ես վերցրել, պետք է այդ պարտավորությունը վերցնես քո ունեցած անտառային ֆոնդի հողերի վրա, ոչ թե այլոց սեփականությունների…»,- ասում է Վարդանյանը։

Նա ահազանգում է նաև տնկարանների ու տնկանյութի պակասի մասին, որը նույնպես խանգարելու է համաձայնագրի կատարման աշխատանքներին։ 

«Պետք է տնկիներ ներկրեն, ինչն այդքան էլ էժան չէ, և հեշտ չէ նաև այդ բույսերին վարժեցնել մեր կլիմային։ Անգամ Հայաստանում, եթե տնկարանը Լոռիում է, ապա պետք է տնկես նույն տարածաշրջանում, որպեսզի կպչողունակությունը հեշտ լինի։ Բացի դրանից կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք կարող են տնկիների հետ Հայաստան բերել ու ամբողջ անտառը «վարի տալ»,- ասում է Վարդանյանը՝ նշելով, որ անտառագիտությունը մեծ գիտություն է ու անտառ տնկելիս պետք է շարժվել այդ գիտությամբ։ 

Սևակ Մարկոսյանը հաստատում է, որ «Հայանտառ»-ի տարբեր մասնաճյուղերում առկա տնկարանների տնկանյութերն էլ չեն բավականացնի։

 

Օգնության փորձ

Անտառների պաշտպանության, վերականգնման և անտառապատման նպատակով «Էյ Թի Փի» (Արմենիա Թրի Փրոջեքթ) բարեգործական հիմնադրամը, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական ՀԿ-ն, «Շեն» բարեգործական ՀԿ-ն, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը միավորվել ու 2022-ին հիմնադրել են Հայաստանի անտառային դաշինքը։

«Էյ Թի Փի»-ի անտառվերականգնման բաժնի ղեկավար Վահե Մացակյանի դիտարկմամբ՝ ծառ աճեցնելը, սերմնային բազա ու աշխատուժ ունենալը երկրորդական խնդիրներ են, ամենամեծ ու բարդ խնդիրը կապված է հողերի վերհանման աշխատանքների հետ։ 

«Այսօր մասնատված է երկրի հողային բալանսը, «Հայանտառ»-ի հողային բալանսը հստակ է, այն ունի իր հստակ սահմանները։ Բայց մեզ պարտավորության համար պետք է ևս 265.000 հա, միայն «Հայանտառ»-ով հարց չի կարող լուծվել,- ասում է Մացակյանը՝ բացատրելով, թե բոլոր հողերն ունեն սեփականատերեր, մի մասը պետական նշանակության հողեր են, մի մասը համայնքային, մի մասը մասնավոր, դրա մեջ մտնում են և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձինք,- Այս դեպքում որոշիչ են լինելու համայնքային սեփականության հողերը և պետական պահուստային ֆոնդերը»։

Մացակյանը նշում է, որ պետությունն ունի պետական սեփականության պահուստային ֆոնդեր, սակայն գյուղատնտեսական նշանակության, այլ ոչ թե անտառային։ Ինչ վերաբերում է չօգտագործվող համայնքային սեփականության հողերին, որոնք գյուղատնտեսության համար դարձել են ոչ պիտանի, այլևս չեն ծառայելու որպես արոտավայր կամ խոտհարք, երբևիցե այլևս չեն ունենալու իրենց նախնական գործառույթը, դաշինքն առաջարկում է գտնել այդ հողերը, հիմնավորել դրանց ապագա տեսլականը և անտառապատել։

«Հողերի վեր հանումը պետության խնդիրն է, բայց քանի որ պետությունն այս պահին զբաղված է բազմաբնույթ, ազգային անվտանգության, այլ հարցերով, ուզում ենք աջակից լինենք նրան։ Մենք ասում ենք՝ ունենք ներուժ, մեր մասնագետները կաշխատեն անվճար, վեր հանենք այդ հողերը, հասկանանք մենք ունենք 260, թե՞ 265 հազար հա, թե՞ ոչ։ Եթե պարզում ենք, օրինակ, որ ունենք ավելի քիչ, գնանք միջազգային հարթակներում ասենք, կներեք մեր թիվը պետք է վերանայվի»,- ասում է Մացակյանը։  

«Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը վստահեցնում է, որ Հայաստանի անտառային դաշինքն ունի փորձառություն առողջ ծառեր աճեցնելու, խնամելու, մշտադիտարկում անցկացնելու, բարձր կպչողունակություն ապահովելու.

«Մեր դաշինքը միայն մեկ բան է ուզում կառավարությունից՝ որտեղ կարող է տնկել այդ ծառերը։ Առաջարկում ենք մեր օգնությունը, որպեսզի մինչև 2050 թվականը Հայաստանը կարողանա իրականացնել իր պարտավորությունը»։

Փափելյանը հիշում է 1994-ի դժվարին տարիները, երբ կազմակերպությունը սկսեց իր աշխատանքները Հայաստանում։ Այսօր արդեն ունեն չորս տնկարան, բնապահպանական կրթական ու համայնքային ծառատունկ ծրագրերը, իրականացնում են անտառվերականգնում ու անտառատնկում։ 

«Մինչ այժմ տնկել ենք ութ միլիոն ծառ։ Տնկել ենք անտառներ 1500 հա տարածքի վրա, 2024-ին տնկելու ենք մոտ 170 հա` Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի և  Շիրակի մարզերում։ Մարգահովիտում է գտնվում մեր ամենամեծ տնկարանը, որն ունի ավելի քանի մեկ միլիոն ծառ տնկելու հնարավորություն»,- ասում է Փափելյանը՝ նշելով, որ Փարիզյան կոնվենցիան ահռելի հանձնառություն է և նշված թվին հասնելու համար հարկավոր է տնկել շուրջ ութ միլիարդ ծառ։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի անտառավարման ծրագրի ղեկավար Սոնա Քալանթարյան էլ դիտարկում է՝ արդեն 2024-ն է, ակնհայտ ժամանակը չի հերիքում, քանի որ ցանկացած տնկարկ ծրագրելու համար, առնվազն երկու տարի առաջ պետք է այն սկսել։ 

«Պլանավորումն ամենակարևորն է, որ մեզ մոտ բացակայում է։ Պետք է հստակ կառավարում լինի տարածքների ու պետք է հասկանալ որն է մեր առաջնահերթությունը որպես երկիր»,- ասում է Քալանթարյանը, նույնպես նշելով, թե ունեն համայնքների հետ աշխատելու փորձ ու կարող են ներդնել իրենց ներուժը։

Փարիզյան համաձայնագիրը մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության կառավարության առջև և փրկօղակ Հայաստանի անատառածածկույթի վերականգնման ու ավելացման համար, հակառակ դեպքում որքան քիչ անտառ, այնքան ավելի կեղտոտ օդ, ջուր, հողերի դեգրադացիա, համաճարակային բռնկումներ, կլիմայական հետագա փոփոխություններ, որոնք իրենց հետ կբերեն բազմաթիվ խնդիրներ։ Անատառային քաղաքականությունը առաջնահերթության կարիք ունի։

Մարդ և օրենք

No Mercy: The State’s Approach to Punitive Justice

Վերականգնելի. պետական մոտեցումը պատժողական արդարադատությանը

Լիլիթ Ավագյան
Ապր 4, 2024

Հայաստանի արդարադատության համակարգը պատժողական ավանդական գաղափարախոսությունից փորձում է անցնել դեպի վերասոցիալականացման և վերականգնողականի, որի շրջանակներում էլ ներդրվել է պրոբացիոն ծառայությունը։ Ի՞նչ խնդիրներ է լուծում այս ծառայությունը, ինչ գործառույթներ ունի և ովքեր են դրա շահառուները, բացատրում է Լիլիթ Ավագյանը:

Read more
Վտանգավոր քիմիական նյութերը քաղաքում՝ աչքից հեռու, մտքից հեռու

Վտանգավոր քիմիական նյութերը քաղաքում՝ աչքից հեռու, մտքից հեռու

Մարիամ Տաշչյան
Ապր 3, 2024

Հայաստանում քիմիական նյութերի խոշոր պահեստները չեն համապատասխանում որևէ չափորոշչի. եղել են գործարաններ, փակվել են ու լքվել, մինչդեռ այնտեղ շարունակում են մնալ մեծ քանակությամբ քիմիական նյութեր։ Վտանգավոր նյութերի պահման պայմաններին, դրանց վնասազերծման խնդիրներին ու պետության պարտավորություններին է անդրադառնում Մարիամ Տաշչյանը։

Read more
Քարսիթներ. օրենքը կա, իրագործումը՝ ոչ

Քարսիթներ. օրենքը կա, իրագործումը՝ ոչ

Մարգարիտա Ղազարյան
Մրտ 21, 2024

Տրանսպորտային միջոցներում մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործումը Հայաստանում թեև պարտադիր է, սակայն այնքան էլ մեծ տարածում չունի։ Մարգարիտա Ղազարյանն անդրադառնում է երեխաների անվտանգությունն ապահովող այս համակարգերի կիրառման հայաստանյան փորձին։

Read more
Էլեկտրոնային արդարադատություն․ ռիսկեր և հնարավորություններ

Էլեկտրոնային արդարադատություն․ ռիսկեր և հնարավորություններ

Աստղիկ Կարապետյան
Մրտ 19, 2024

Քաղաքացիական նոր գործերով դատավարական բոլոր փաստաթղթերն այսուհետ պետք է ներկայացվեն էլեկտրոնային համակարգով։ Ո՞րն է էլեկտրոնային արդարադատության համակարգի նպատակը, ի՞նչ խնդիրներ ու հնարավորություններ է այն ընձեռում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։

Read more
Who Will Opt for Paid Exemption From Military Service?”

Ովքե՞ր կօգտվեն բանակից փողով ազատվելու հնարավորությունից

Արփինե Սիմոնյան
Մրտ 6, 2024

Զինվորական ծառայությունից խուսափածների ազատազրկմանն ի՞նչ այլընտրանքեր են առաջարկում, սոցիալական ու իրավական ի՞նչ խնդիրներ են առաջացնում և ի՞նչ տեսլական ունեն զինծառայությանը վերաբերող օրենքի վերջերս ուժի մեջ մտած փոփոխությունները։

Read more

Մեդիա փառատոն

Լրագրության մասին մտորումների տեղիք տվող քննարկումներից մինչև լրատվամիջոցների և մշակույթի հատման կետերի բացահայտումներ, անվտանգության և դիմակայության հարցեր, EVN մեդիա փառատոնի պանելային քննարկումները եզակի հնարավորություն են՝ ձեռք բերելու արժեքավոր պատկերացումներ և ընդլայնելու ձեր ընկալումները՝ անընդհատ զարգացող մեդիա դաշտի մասին: Միացե՛ք մեր զրույցներին, որոնք ոգեշնչող են և տեղեկատվական:
Մտապահե՛ք օրերը՝ մայիսի 30 — հունիսի 2
Հարգանքներով՝ Ձեր
EVN Report 
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ