Համար 6

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ, EVN Report-ի «Սփիւռք» խորագրով ապրիլյան թողարկումն անդրադառնում է հայկական սփյուռքի իրականությանը և փորձում հասկանալ մշտապես փոփոխվող և բազմաշերտ հայկական սփյուռքը։ Այսօր` հետպատերազմյան իրականությունում, կարևոր է վերաիմաստավորել հարաբերությունները Հայաստանի և սփյուռքի միջև։

Այս ամսվա հյուր խմբագիր Վարագ Գեթսեմանեան , ով Փրինսթոնի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների գիտությունների թեկնածու է, գրում է. «Նախորդող տարին ոչ միայն աննախադեպ սպառնալիքներ բերեց հայկական պետությանը և սփյուռքին որպես կենդանի և դինամիկ միավորների, այլ նաև բացեց Պանդորայի արկղը` սանձազերծելով նոր խնդիրների ալիք, որոնց երկու կողմերը պատրաստ չէին առերեսվելու։ Ռազմական պարտությունը, որին մենք ականատես եղանք, ազդարարեց նաև Հայաստանի և սփյուռքի միջև հարաբերությունների վաղուց հաստատված օրինաչափությունների պարտությունը: Այս հատուկ թողարկման հոդվածները կանդրադառնան նշված խնդիրներին»:

Սփյուռքի կոնցեպտուալացումն ու հայկական սփյուռքի իրողությունները. նախնական դիտարկումներ

«Այնտեղ, որտեղ ժամանակին ցրոնքներ էին, այժմ սփյուռքն է» [1]։ «Սփյուռքը պետք է...», «Սփյուռքը պարտավոր է...» ընդհանրական արտահայտությունները, որոնք որպես կանոն լրացվում են գործողություն ցույց տվող բայերով, ասենք՝ «անել», «ընդունել», «(չ)միջամտել», «(չ)մասնակցել» և այլն, բավական տարածված են պաշտոնյաների, պետական մարմինների ու սփյուռքյան կազմակերպությունների ղեկավարների, խմբագիրների, լրագրողների, հրապարակախոսների կամ պատահական մեկնաբանների դատողություններում, և ոչ միայն հայերի շրջանում: [...]

Որոշիչ պահ հայկական սփյուռքի համա՞ր. որոշ նախնական մտորումներ

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ճգնաժամերն ակտիվացնում են սփյուռքը՝ շրջադարձային ժամանակներում այն համախմբելով կոնկրետ խնդիրների շուրջ: Երբ խնդիրը կորցնում է հրատապությունը, մարդկանց մեծ մասը վերադառնում է իր առօրյային՝ թողնելով, որ ակտիվիստները կամ հաստատությունները շարունակեն պայքարը: Ճգնաժամերը միավորող և համախմբող գործոն են հայկական բազմաշերտ սփյուռքի համար, որը հայտնի է նաև իր տարասեռությամբ: Հավաքական նման համախմբման իմ առաջին հիշողությունը [...]

Հետպատերազմական մտորումներ սփյուռքից

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Հրաժեշտի նամակ Շուշի քաղաքին Սիրելի՛ Շուշի, Այս ամենն ասես մղձավանջ լինի: Շատ եմ ցավում, որ կորցրինք քեզ: Ամիսներ են անցել այդ օրվանից: Հիմա քո հինավուրց ամրոցի պատերին օտար դրոշ է ծածանվում: Մարդիկ, որ սիրել, փայփայել, կառուցել են քեզ ու հոգ տարել քո եկեղեցիների մասին, կա՛մ վիրավորվել են, կա՛մ զոհվել առաջնագծում, կա՛մ էլ [...]

Արեւմտահայ ապրող գրականութեան միջավայրը

Այս վերնագրի իւրաքանչիւր բառը կը պահանջէ կարճ բացատրութիւն մը, որպէսզի աւելի ըմբռնելի դառնայ վերլուծման մեկնակէտը։ «Արեւմտահայ» հասկացութիւնը, ի հարկէ, միայն կարելի է հասկնալ լեզուական իմաստով։ Մեծ Եղեռնի հետեւանքով յառաջացած աղէտալի խզումը եւ ցրուումը ենթադրեց «Արեւմտեան Հայաստան» (մերթ՝ Թրքահայաստան) հասկացութեան շիջումը որպէս մշակութային երեւոյթ եւ ծնունդը «Սփիւռք» հասկացութեան, որ իր վերջնական ձեւաւորումը սկսաւ ստանալ յատկապէս 1960ական [...]

Զրոյական կէտ. Սփիւռքեան խնդիրին վերադարձը

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Քառասունչորսօրեայ պատերազմը Սփիւռքին համար պիտի հանդիսանա՞յ դարձակէտ ինքնիր մասին մտածելու և Սփիւռքեան oրակարգ կամ նախագիծ ճշդելու համար: Պատերազմէն առաջ/յետոյ բաժանման գիծ մը պիտի զարգանա՞յ սփիւռքեան մտածողութեան մէջ ե՛ւ տեսական բանաձևումներու բանավէճի զարգացման համար ի խնդիր իր գոյավիճակի ընկալման յստակացման, ե՛ւ մարդուժի և ֆինանսներու սահմանափակումներու և աշխարհասփռուածութեան պայմաններու մէջ գործնական նախաձեռնութիւններու առաջնահերթութեանց ճշդումին [...]