EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Քաղաքականություն
Հլս 13, 2022

Մաս 1. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին

Անվտանգության և մարդու իրավունքների երաշխիքների բացակայությունից բխող անորոշություններ

Սոսի Թաթիկյան
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:


Your browser does not support the
audio element.

Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով:

Ադրբեջանական կողմի Փարուխ գյուղում առաջխաղացումից և 2022 թվականի մարտին Արցախի բնական գազի մատակարարումը խափանելուց հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել։ 2022-ի ապրիլի 6-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները մտադիր են հապճեպ քայլեր կատարել իրենց երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, «որը կլուծի առկա բոլոր  հիմնախնդիրները»: Հայտարարության մեջ որևէ կերպ չի հիշատակվում «Լեռնային Ղարաբաղը». 2020-ի Արցախյան պատերազմից ի վեր Ալիևը փորձում է գրաքննության ենթարկել  տարածքի վերաբերյալ որևէ հիշատակում` հերքելով դրա «գոյությունը»:

2022-ի ապրիլի 13-ին Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ միջազգային հանրությունը Հայաստանին կոչ է անում «իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը», որ միջազգային հանրությունն անվերապահորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ Հայաստանը կճանաչի այն, և լիահույս է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք կներգրավվեն Լեռնային Ղարաբաղի ապագային և կառավարմանը վերաբերող որոշումների կայացմանը: Դրա դիմաց միջազգային հանրությունը խոստանում է «ավելի մեծ միջազգային համախմբում Հայաստանի և Արցախի շուրջ»: Նա նաև նշեց, որ նախկինում Հայաստանը Ղարաբաղի կարգավիճակի հարցը դնում էր բանակցությունների կենտրոնում` դրանից ածանցելով անվտանգային երաշխիքներ և իրավունքներ, մինչդեռ այսուհետ Հայաստանը բանակցությունների հիմքում դնելու է անվտանգության երաշխիքներն ու իրավունքները` դրանցից ածանցելով կարգավիճակի հարցը: Նա նաև հղում արեց 2021-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված դատական հայցին` այն որակելով որպես Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության կարևոր գործոն, որը միջազգային հանրության ընկալումներում կբարձրացնի կարգավիճակի նշաձողի հարցը: Փաշինյանը նաև անդրադարձավ Ադրբեջանի գործողություններին, որոնք արտացոլում են ռասիզմի ու ատելության քաղաքականությունը:

Այս ելույթը լուրջ մտահոգություններ առաջացրեց թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հայության շրջանում: Արցախի իշխանությունները մշտապես հայտարարել են, որ Ադրբեջանի իրավասության ներքո ցանկացած կարգավիճակ անընդունելի է իրենց համար, և Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կիսում է այդ կարծիքը: Առանց խորապես ուսումնասիրելու այդ որոշման պատճառները և դրա արձագանքների մանրամասները, որոնք բխում են զինադադարի վերաբերյալ 2020-ի նոյեմբերի հայտարարությունից ի վեր Հայաստանում ստեղծված բարդ իրողություններից և դրանց վերաբերյալ քաղաքական բանավեճից, եկեք վերլուծենք Լեռնային Ղարաբաղի հարցի առնչվող անորոշություններն ու հնարավոր զարգացումները, եթե Հայաստանի ղեկավարությունը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` առանց այդ որոշումն ուղեկցող վստահելի ու տևական լուծումների:

Հիմնական անորոշությունները հետևյալն են.

  • Նախ և առաջ, ո՞վ է միջազգային հանրությունը, և ի՞նչ է նշանակում «Հայաստանի և Արցախի շուրջ ավելի մեծ միջազգային համախմբման» խոստումը: Միջազգային հանրության ո՞ր խաղացողներն են պահանջում, որ Հայաստանը հետ կանգնի վաղուց սահմանված կարմիր գծից: Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը: Ռուսաստանի նախագահ Պուտինը հատուկ հղում է արել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը 2020-ի զինադադարի մասին հայտարարությունից հետո, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներն անորոշ են արտահայտվել այս հարցի մասին: Եթե Արևմուտք, ապա արդյո՞ք դա Արևմուտքի միասնական դիրքորոշումն է, թե՞ միայն ԵՄ-ի: Արդյո՞ք Ֆրանսիան և ԱՄՆ-ն այլ տեսակետ ունեն տարածքային ամբողջականության խնդրի վերաբերյալ: Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբն իր մանդատը ստացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի և ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշման հիման վրա, այն կարո՞ղ է ընդմիշտ լուծարվել համանախագահող երկրների միջև խորացող բևեռացման պայմաններում: Դերակատարները կարո՞ղ են շարունակել հենվել խմբի սկզբունքների ու առաջարկների վրա:   
  • Արդյո՞ք միջազգային հանրությունը տրամադրում է երաշխիքներ Արցախի հայերի անվտանգությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար` հաշվի առնելով լայնորեն տարածված այն համոզմունքը, որ նրանք կանգնած են էթնիկ զտումների ակնհայտ սպառնալիքի առաջ` անկախ նրանից, թե դա կարվի ռազմական գործողությունների, թե նրանց համար այնպիսի անտանելի կենսապայմաններ ստեղծելու միջոցով, որոնք նրանց կհարկադրեն հեռանալ: Իսկ ու՞ր մնաց ՄԱԿ-ի Պաշտպանելու պարտականության սկզբունքը: Արդյո՞ք այնտեղ կտեղակայվի միջազգային կազմակերպության իրավական մանդատով գործող խաղաղապահ առաքելություն, ինչպես արվել է նմանատիպ հակամարտություններ վերապրած այլ տարածքներում:  
  • Ռուս խաղաղապահները կմնա՞ն Լեռնային Ղարաբաղում: Որքա՞ն ժամանակ, և արդյո՞ք նրանց ներկայությունը բավարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու մարդու իրավունքներն ապահովելու համար: 2021-ի հուլիսին Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևը չի ստորագրել խաղաղապահների մանդատը սահմանող փաստաթուղթը: Միջազգային իրավական մանդատի բացակայության պատճառով ռուս խաղաղապահները չունեն նաև հաշվետվողականության մեխանիզմներ: Նրանք իրենց գործողությունների մասին չեն զեկուցում ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին: Ալիևն ակնարկել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ժամանակավոր է տեղակայվել Լեռնային Ղարաբաղում: Մենք կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանը փորձելու է հասնել ռուս խաղաղապահների դուրսբերմանը 2025-ին` ժամկետի ավարտին, եթե ոչ ավելի շուտ`օգտվելով Ուկրաինայի պատերազմով պայմանավորված Ռուսաստանի հեղինակության անկումից: Ադրբեջանն ու նրա լոբբիստական շրջանակները փորձում են ընդհանրություններ գտնել Լեռնային Ղարաբաղի և Դոնբասի, ինչպես նաև Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի հակամարտությունների միջև: Հնարավոր է, որ Ադրբեջանը նաև փորձի գործարքի գնալ Ռուսաստանի հետ և հասնել ռուս խաղաղապահների դուրսբերմանը` հենվելով իրենց դաշնակցային հարաբերությունների վրա և համաձայն 2022-ի փետրվարի 22-ին Պուտինի և Ալիևի ստորագրած հռչակագրի: Ինչպես միշտ, Ալիևը փորձում է երկդիմի քաղաքականություն վարել` մի կողմից Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները հասցնելով դաշնակցային մակարդակի և միաժամանակ այդ դաշինքը շրջանցելով՝ դիրքավորվել որպես նավթի և գազի այլընտրանքային մատակարար Եվրոպայի համար: Բացի այդ, հստակ չեն ռուսական խաղաղապահ ուժերի ներգրավման կանոնները և այն մեխանիզմները, որոնք կապահովեն Ադրբեջանի հաշվետվողականությունը միջազգային կազմակերպությունների առաջ այն խաղաղապահների ներկայությամբ, որոնք իրավական մանդատ չունեն որևէ միջազգային կազմակերպությունից: 2020-ի զինադադարից հետո` 2020-ի դեկտեմբերին և 2022-ի մարտին, ադրբեջանական ուժերը նոր տարածքներ են գրավել: Վերջապես, ռուս խաղաղապահների ներկայությունը միտված է անվտանգության ապահովմանը, սակայն այն անհրաժեշտ լիարժեք խաղաղապահ ճարտարապետություն չէ՝ Արցախի հայերի քաղաքական և մարդու իրավունքների խնդիրների լուծման և զարգացման կարիքների բավարարման համար: Ու՞ր մնաց «Ոչ մեկին մենակ չթողնել» կարգախոսը, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները որդեգրել էին Կայուն զարգացման 2030-ի օրակարգի շրջանակներում:
  • Ի՞նչ է նշանակում «իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»՝ պարբերաբար հնչող այն հայտարարությունների պայմաններում, որ Ալիևն անում է 2020-ից ի վեր` հերքելով ինքնին «Լեռնային Ղարաբաղի» գոյությունը` որպես միավոր կամ տարածաշրջան, ինչը հետքայլ է նույնիսկ Լեռնային Ղարաբաղի խորհրդային կարգավիճակի համեմատ, որի շրջանակներում ԼՂԻՄ-ն ուներ ինքնավարություն և տեղական ինքնակառավարման մարմիններ: Ի՞նչ կպատահի Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման ինստիտուտներին, որոնք գնահատվել են որպես շատ ավելի ժողովրդավարական, քան ավտորիտար Ադրբեջանի ինստիտուտները, և ինչպե՞ս են դրանք իրացնելու իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքները: Վերջապես, ինչպիսի՞ն կլինի անվտանգության ուժերի և ծառայությունների ճակատագիրը, որոնք անհրաժեշտ են ժողովրդի ինքնապաշտպանությունը, անվտանգությունն ու իրավունքի գերակայությունն ապահովելու համար: 
  • Ինչպե՞ս կարող են պահպանվել Լեռնային Ղարաբաղի հայերի մշակութային և սոցիալական իրավունքների պաշտպանության վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների անորոշ և անհետևողական խոստումները, եթե Ադրբեջանը հայերի դեմ էթնիկ ատելության համակարգված քաղաքականություն է վարում: Ադրբեջանի իշխանությունները մի քանի սերունդ են դաստիարակել այդ մտածելակերպով` նրանց շարունակաբար ներկայացնելով պատմության աղավաղված տարբերակներ և դրանցից հետևող տարածքային նկրտումներ, վնասելով հայկական վանքերը, վերացնելով հայկական ժառանգության վկայությունները, ժխտելով Արցախի մշակութային ժառանգության հայկական ծագումն ու այն վերագրելով կովկասյան ալբանացիներին, ռուսներին կամ ուդիներին, և վերջապես, միտումնավոր կերպով մարդասիրական ճգնաժամ հրահրելով Արցախում` բնակիչներին զրկելով բնականոն կենսական պայմաններից և գոյության հնարավորություններից: Փաշինյանն ինքն էլ իր ելույթում հղում է արել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական հայցին Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ, որը 2021-ին ներկայացվել է Արդարադատության միջազգային դատարան, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ժամանակավոր միջոցների խախտումներին, որոնք սահմանել է դատարանը, որպեսզի պաշտպանի հայերի մի շարք իրավունքներ և կանխի ցանկացած գործողություն, որը կարող է խորացնել կամ երկարաձգել վեճը:
  • Եթե սպասվում է ադրբեջանցի տեղահանվածների վերադարձ Լեռնային Ղարաբաղի հայկական հատված, ապա ինչպիսի՞ն կլինի Հադրութից և Շուշիից տեղահանված հայերի ճակատագիրը, որոնք Խորհրդային Միության շրջանում եղել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մաս, բայց 2020-ի պատերազմի ժամանակ գրավվել են ադրբեջանցիների կողմից, ինչպես նաև այլ շրջանների, օրինակ, Գետաշենի և Շահումյանի ապագան, որոնք Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ընթացքում: Եթե Շուշին պատմականորեն բազմազգ քաղաք է եղել, ապա մյուս շրջանները բնակեցված են եղել գերազանցապես հայերով:
  • Հայաստանը լիազորվա՞ծ է ստորագրել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող համաձայնագիր, եթե մշտապես հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ է, այլ ինքնորոշման, արցախահայերի անվտանգության և իրավունքների խնդիր, իսկ արցախահայերը հայտարարել են, որ երբեք չեն ընդունի Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ: 2020-ի զինադադարի մասին հայտարարությունից հետո Հայաստանն այլևս զինուժ չունի Լեռնային Ղարաբաղում և կորցրել է անվտանգության երաշխավորի իր դերը: Արցախի իշխանությունների միջազգային ճանաչման բացակայության պայմաններում Հայաստանն ուղղակի հանդես է գալիս որպես դիվանագիտական ներկայացուցիչ, որն արցախցիներին աջակցելու բարոյական պատասխանատվություն է կրում, բայց չունի նրա անունից որոշումներ կայացնելու լիազորություն:
  • Եթե խաղաղության պայմանագիրը պարունակում է կետեր, որոնք ներառվել են նոր պատերազմի սպառնալիքի ներքո, ինչպես ակնհայտ է դառնում Ալիևի բազմաթիվ հանրային հայտարարություններում, արդյո՞ք այդ պայմանագիրը կարող է վավեր և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան համարվել` հաշվի առնելով, որ 1969-ի Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդվածը սահմանում է, որ «պայմանագիրն անվավեր է, եթե այն կնքվել է ուժի սպառնալիքով կամ ուժի կիրառմամբ՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված միջազգային իրավունքի սկզբունքների ոտնահարմամբ»: 
  • Վերջապես, հայերի և ադրբեջանցիների միջև վստահության բացակայության դեպքում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն առանց այս բոլոր հարցերի լուծման և առանց վստահության ամրապնդման կարո՞ղ է հանգեցնել կայուն խաղաղության, թե՞ դա հակառակ ազդեցություն կունենա և կհանգեցնի հակամարտության և էթնիկ զտման նոր փուլի։

Այս հոդվածաշարի երկրորդ մասում կուսումնասիրվի նմանատիպ մի շարք հակամարտությունների էվոլյուցիան` դրանցից դասեր քաղելու և լավագույն պրակտիկան որդեգրելու նպատակով: Երրորդ մասում կդիտարկի Արցախում կայուն խաղաղության և հաշտության հասնելու ուղղությամբ կիրառելի հնարավոր մոդել:

Մեր հայերեն էջից

Ինչու է Հայաստանին պետք ռեալպոլիտիկ, հիմա՛

Գևորգ Օսկանեան
Հնս 10, 2022

Ավելի քան 30 տարիների ընթացքում մշտապես խոսվել է Հայաստանի ազգային նպատակների արդարացիության և չափազանց քիչ` այդ նպատակներին հասնելու միջոցների և ընտրված նպատակների իրագործելիության մասին:

Read more
Artsakh — Ukraine: Armenia Between Two Wars

Արցախ-Ուկրաինա. Հայաստանը` երկու պատերազմի արանքում

Կայծ Մինասեան
Մյս 12, 2022

Փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների շուրջ չդադարող լարվածության պայմաններում և 2020 թվականին Արցախում պարտությունից հետո Հայաստանն ինչպե՞ս կարող է դուրս գալ ահագնացող հակամարտությունների այս շղթայից:

Read more

Թափանցիկ և հանրությանը հաշվետու անվտանգային ոլորտ

EVN Report
Մրտ 2, 2022

«Քաղաքականություն» բաժնում հրապարակված Արմինե Մարգարյանի՝ «Թափանցիկ և հանրությանը հաշվետու անվտանգային ոլորտ» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Հայաստանի ազգային անվտանգության քաղաքականության վերանայումը և զինված ուժերի արդիականացումը պետք է հիմնված լինեն ոչ միայն կառավարության և այլ պետական մարմինների մոտեցումների ու տեսակետների, այլև քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածի վրա:

Read more
Armeno-Turkish Dialogue Before 1991

Հայ-թուրքական երկխոսությունը մինչև 1991 թվականը

Կայծ Մինասեան
Փտր 3, 2022

2022 թվականի հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցեցին երկկողմ բանակցությունների առաջին փուլին: Կայծ Մինասյանը հետադարձ հայացք է նետում հայ-թուրքական երկխոսության տարբեր փուլերին՝ 1991 թվականին Հայաստանի անկախությունը վերականգնելու նախընթաց շրջանում:

Read more
The Limitations of Remedial Secession and the Need for Remedial Sovereignty

Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության խնդրի լուծումը

Ներսես Կոպալյան
Դկտ 24, 2021

Դոկտոր Ներսես Կոպալյանի ծրագրային հետազոտությունն ուրվագծում է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի հայեցակարգային քաղաքականության հնարավոր տարբերակը` այդպիսով ձևակերպելով «ինքնիշխանություն հանուն փրկության» գաղափարի ընդհանուր ռազմավարությունը մշակելու համար անհրաժեշտ փորձառական և իրավական հիմքը:

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ