EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Ապր 24, 2022

Վահագնի ու Աստղիկի ծիծեռնակները

Վաղինակ Ղազարյան

Մի տեղ կարդացել եմ, որ տրավմայի մեծության եզրագծերը սահմանում են ապագայի ուրվապատկերը։

1915-ն էլ ուրվագծեց այն պատմությունը, որը սրտագրության պես ձգվում է շատերիս նեղ ընտանեկան կամ ազգային հավաքական հիշողության մեջ։

Ես ապրում եմ Աջափնյակում։ Ծիծեռնակաբերդն ինձ մոտ է, փողոցից կարող ես տեսնել բարձունքը։

Ապրիլի 24-ի մարդաշատ երթն այս տարածքում` մանկությունից ինձ հետ մեծացող ամենամյա իրողություն է։

Ինքս այդ օրը հազվադեպ եմ բարձրանում Ծիծեռնակաբերդ։ Ավելի հաճախ այնտեղ լինում եմ այլ օրերին, երբ Ծիծեռնակաբերդի տարածությունը բաց է, կրակի մոտ` լռություն, ու կարելի է լռել այն անցյալի հետ, որի շուրջ կառուցվել է կոթողը։ 

Մորս «խորթ» հայրը՝ Մուկուչը, իմ ընտանեկան պատմությունը 1915-ին կապող օղակն է։

Պապուս՝ Մուկուչին, հազիվ եմ հիշում. մի քանի դրվագ միայն, թե ինչպես էր խաղողով լի տակառը խառնում ու ոնց էր այգին փորում:

Պապս քչախոս էր։

Մայրս պատմում էր Մուկուչի պատմածը, որ լսել էր փոքր տարիքում։ 

Մուկուչի ընտանիքում, իրենից բացի, ևս 5 երեխա է եղել։ Ավագ քրոջը թուրքերն առևանգել են, մյուսներին սպանել են իր աչքի առաջ, երբ 13 տարեկան է եղել։ Մայրը  երեխաների սպանդը տեսնելով՝ սրտի կաթվածից մահացել է։ Պապս փրկվել է. հարևան թուրքի խորհրդով՝ դիակների մեջ է թաքնվել։ Հետո ձեռքից ձեռք հասել Թեհրան, մեծացել, ամուսնացել։ 1946-ին էլ մորս որդեգրած, եկել են Երևան՝ ավելի լավ կյանքի ակնկալիքով։

3-րդ Մասի «դերմանտինի փոսում» կառուցել է տուն, մշակել այգի, աշխատանքի անցել տպարանում: Ամեն տարի մեկնել է Սուխում՝ հանդիպելու իր գտնված զարմիկներին, այնտեղ էլ մահացել է։

Ցեղասպանության հետ իմ անձնական կապն այս խորթ պապուս պատմությունն է։ Հույսս, որ ընտանեկան ալբոմի իր լուսանկարները կամբողջացնեն իմ հիշողության ֆրագմենտները, ապարդյուն է: 

Ծիծեռնակների բերդը, որտեղից ծիծեռնակներն իբր Վահագնի ու Աստղիկի խոստովանություններ են միմյանց փոխանցել, մի միֆ է, որ խառնվում է իմ մանկության հիշողությանը, ուր Մուկուչը լուռ էր ու իր այգին էր փորում։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

1- Ընտանեկան լուսանկար, Ծիծեռնակաբերդի հուշահամիլուրում 1984 թվական:
2- Իմ ընտանեկան արխիվում հայտնաբերված Վազգեն առաջինի լուսանկարն է Ծիծեռնակաբերդում:
3- Պապիս՝ Մկրտիչի վերջին նամակը, որն ուղարկել է մորս Սուխումից մահվանից առաջ:
4- Պապս՝ Մկրտիչը, կնոջ՝ Լիզայի հետ:
5- Մկրտիչի այգին է, իր հյուրերի հետ:
6- Մկրտիչը՝ ավագ թոռան հետ:
7- Մկրտիչն է, իր տանը:
8- Ծիծեռանկաբերդի անմար կրակի մոտ դրված լուսանկարներ:
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ