EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Սպտ 12, 2024

Բարի եկաք․ հայրենադարձության հայկական փորձը

Գոհար Աբրահամյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ:


Your browser does not support the
audio element.

Արտերկրում բնակվող ազգությամբ հայերին Հայաստանում բնակեցնելու՝ հայրենադարձության ծրագրերը բոլոր կառավարությունների քաղաքականության մասն են կազմել։ 

Առհասարակ, ծագման վայր վերադարձի գործընթացը շատ պետություններ համարում են ներգաղթի առավել ընդունելի և խրախուսվող ձևերից: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով հայրենադարձության քաղաքականությունը դիտարկվում է որպես մարդու հիմնարար իրավունքի՝ «վերադարձի իրավունքի» իրացում։ Միգրացիայի միջազգային կազմակերպությունն էլ վերադարձի միգրացիան կամ հայրենադարձությունը սահմանել է որպես միգրանտի ներկայիս բնակության վայրից վերադարձ բնակության նախորդ երկիր կամ միգրանտի հայրենիք: 

Թեև «դարձ» արմատով բառերի կիրառությունը փոքր-ինչ շփոթություն է առաջացնում, քանի որ միշտ չէ, որ մշտական բնակվելու նպատակով Հայաստան են «վերադառնում» հենց Հայաստանից հեռացածները, այնուամենայնիվ, հայաստանյան պարունակում «հայրենադարձություն» նշանակում է այն էթնիկ հայերի վերադարձը, բնակեցումն ու իրավունքների վերականգնումը Հայաստանում, ովքեր ծնվել են արտերկրում և կրում են այլ երկրի քաղաքացիություն[1]։

 

Ե՛վ կամավոր, և՛ պարտադրված

Հայաստանից դուրս՝ սփյուռքում ձևավորված հայկական համայնքներում ապրում է կրկնակի ավելի հայ, քան Հայաստանում։ Հալածանքների, բռնի տեղահանությունների, ցեղասպանության, հետսովետական տնտեսական խնդիրների ու պատերազմական իրավիճակով պայմանավորված ձևավորված սփյուռքի սոցիալ-մշակութային առանձնահատկությունները հասկանալու համար, սովորաբար, այն բաժանում են ավանդական կամ դասական և ժամանակակից կամ նոր սփյուռքի: Ավանդական սփյուռքի հիմքը ցեղասպանությունից փրկվածներն ու նրանց սերունդներն են, ովքեր համալրեցին մինչ այդ գոյություն ունեցող հայկական գաղթօջախները կամ ստեղծեցին նորերը: Ժամանակակից սփյուռքը ձևավորվել է 1990-ական թվականներից հետո Հայաստանից արտագաղթի հետևանքով։ Ավանդական և ժամանակակից սփյուռքի խմբերն էապես տարբերվում են միմյանցից թե՛ հայրենիքի հետ կապերով, թե´ հայրենիքի մասին պատկերացումներով, թե´ մշակութային արժեքներով և թե´ սփյուռքում կազմակերպվածության աստիճանով:

Սփյուռքի հետ կապերն ու տարվող աշխատանքները գործուն բնույթ են ունեցել բոլոր ժամանակներում՝ շեշտադրումները փոփոխելով հայապահպանությանից մինչև սփյուռքի ներուժի օգտագործում, հայրենադարձության խթանում։

Իսկ հայրենադարձության հայկական փորձերը մի քանիսն են ու բաժանվում են հիմնականում երկու տեսակի՝ կամավոր ու իրավիճակային, կամ, այսպես կոչված, պարտադրված։

Դեռևս 1918-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո նորաստեղծ կառավարությունը դիմեց աշխարհասփյուռ հայությանը՝ կոչով, թե «Հայաստանը ողջ հայության հայրենիքն է» [2]։ Այդ փուլում, ըստ որոշ աղբյուրների, նորաստեղծ հայրենիք տեղափոխվեց մի քանի հարյուր հազարից մինչև կես միլիոն հայ [3], որոնք, մազապուրծ լինելով մեծ եղեռնից, գերադասեցին տեղափոխվել հայրենիք՝ թուրքական տիրապետության տակ մնալու փոխարեն։

Արդեն 1920-ական թվականներին խորհրդային կարգերի հաստատումից հետո հանրապետության ղեկավարությունը բոլոր տարագիր հայերին ներգաղթի կոչ արեց, և 1921-1936 թվականների ընթացքում հայրենիք վերադարձավ շուրջ 42.286 մարդ:

Հայրենադարձության երրորդ՝ ամենամեծ շրջանը Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո էր՝ 1946-1948թթ., երբ Հայաստան ներգաղթեց շուրջ 90․000 մարդ: Խորհրդային միության կազմում Հայաստան հայրենադարձության չորրորդ՝ եզրափակիչ փուլը համարվում է 1960-1980-ական թթ., երբ հայրենիք ներգաղթեց 31․920 մարդ։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հայրենադարձությունն աշխուժանում է հիմնականում պատերազմական իրավիճակներում: Այդպես եղավ նաև Հայաստանում 1988-1991-ին, երբ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեց շուրջ 360.000 բռնագաղթած հայ:

Հայրենադարձության վեցերորդ շրջանը սկսվեց 1990-ականներից ու շարունակվում է մինչ օրս։

Այս շրջանում իրավական կարգավորումներ տրվեցին մի շարք հարցերի՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով հայրենիքում ապրել ցանկացողների համար։ 1994-ին ընդունված «Օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքով ամրագրվեց կացության կարգավիճակների կարգերը, որից միայն ծագումով հայերին տրվող հատուկ կարգավիճակն ընձեռում է Հայաստանի քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, բացառությամբ ընտրական իրավունքի և զինված ուժերում ծառայելու պարտականության: 2008-ին էլ հաստատվեց երկքաղաքացիության հնարավորությունը։

Աշխարհի տարբեր անկյուններում պատերազմական իրավիճակները նույնպես շարունակում են հիշեցնել հայրենիքի մասին ու շատերը, երբեմն նույնիսկ պարտադրված, կայացնում են հենց Հայաստանում կյանքը շարունակելու որոշում։ Այսպես էր, երբ Մերձավոր Արևելքում, մասնավորապես 2003-ին Իրաքում, 2011-ին Եգիպտոսում, այնուհետև Սիրիայում սրվեց քաղաքական իրավիճակը։ Հայերի վերադարձի մյուս հոսքը պայմանավորված էր 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմական իրավիճակով: Իհարկե, վերջին 20 տարիների ամենամեծ ներհոսքն արձանագրվեց 2022-ի փետրվարին Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, երբ տասնյակ հազարավոր հայեր եկան Հայաստան։

Հայրենադարձության խթանումը հատկապես առավել համակարգային դարձավ, երբ 2008-ից ստեղծվեց սփյուռքի նախարարությունը՝ համապատասխան վարչությունով ու ծրագրերով։ 2018-ի հեղափոխությունից հետո, երբ այս կառույցին փոխարինելու եկավ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ հայրենադարձությունը կրկին շարունակեց լինել թիրախում։ Ավելին, արդեն 2023-ի ամռանը բացվեց «Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը», որի նպատակն է նպաստել հայրենադարձությանը, հեշտացնել հայրենադարձության գործընթացը և ապահովել հայրենիք տեղափոխվող սփյուռքահայերի սահուն ներառման գործընթացը։ Կենտրոնն առաջարկվում է նաև անհատական ​​խորհրդատվություններ, հայերենի անվճար դասընթացներ, ոլորտային անվճար սեմինար-դասընթացներ, պատրաստվել է նաև հայրենադարձության ուղեցույց։

Հայրենադարձությունն ու դրա շնորհիվ Հայաստանի բնակչության թվի աճը, ի սկզբանե եղել է հեղափոխական կառավարության ուղենիշերից։ Դեռ 2018-ի նախընտրական ծրագրում «Իմ քայլը» դաշինքը նշում էր, թե «առաջիկա 20 տարիներին ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի», իսկ խնդրին լուծում առաջարկում՝ տեսանելի արտագաղթի դադարեցումը, հին և նոր սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի Հայաստանի Հանրապետություն հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը:

Իսկ արդեն 2021-ի հունիսին՝ 2020-ի Արցախյան պատերազմից հետո անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում հայրենադարձությանը նվիրվեցին պարբերություններ։ 

«Կատարել ենք հայրենադարձությանը նպաստող օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում հայրենադարձ ընտանիքներն իրենց պատկանող գույքը Հայաստան տեղափոխելիս ազատվում են մաքսային բոլոր վճարներից: Շուրջ 330 հայրենադարձ ընտանիքներ օգտվել են այս փոփոխոխությունից՝ ազատվելով նախկինում գործող պետական տուրքից»,- ասվում էր ծրագրում։

Այսօր հայրենադարձության գործում պետության հանձնառությունն արտահայտվում է նաև կառավարության ծրագրի «Սփյուռքի հետ կապեր» ենթաբաժնում, որտեղ սահմանված չորս ուղղություններից մեկը հայրենադարձության խթանումն է և սփյուռքահայերի ինտեգրման աջակցությունը։ 

«Հայրենադարձության քաղաքականությունն առանցքային նշանակություն ունի շատ երկրների համար․ հայրենադարձության գործընթացի միջոցով հնարավոր է լինում բարելավել ժողովրդագրական իրավիճակը, հայրենակիցների ներուժի ներգրավման միջոցով ապահովում են առաջընթաց, ինչպես նաև լուծում են անվտանգային, տնտեսական ու ներդրումային խնդիրներ»,- ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը՝ նշելով, որ այսօր գրասենյակի գրեթե բոլոր ծրագրերն ունեն հայրենադարձության բաղադրիչ։

Ըստ Ալեքսանյանի՝ հայրենադարձն ունի այն բոլոր խնդիրները, ինչ Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդ, գումարած՝ իրերի տեղափոխման, կարգավիճակի ձեռքբերման, աշխատանքի ընդունման, և այլ խնդիրներ, որոնց լուծմանն էլ հենց փորձում են աջակցել։ Նա նշում է, որ, բարեբախտաբար, պետությունն այս հարցում միայնակ չէ․ կան գործընկեր կազմակերպություններ, որոնք ևս հայրենադարձների աջակցության տարբեր ծրագրեր են իրականացնում։ 

«Մենք տեսնում ենք՝ փոփոխվել է հայրենադարձության նկատմամբ թե՛ հասարակական, թե՛ պետական վերաբերմունքը, և աստիճանաբար այդ ծրագրերի ֆինանսավորումները կավելացվեն, կլինեն համապատասխան ենթակառուցվածքներ, ինչպես նաև փորձված, թրծված աշխատակազմեր, որպեսզի կարողանանք ավելի մեծ հոսքերին ավելի պատրաստված դիմավորել,- ասում է Ալեքսանյանը՝ հավելելով, թե այսօր էլ Հայաստանում ներդրումների զգալի մասի հետևում կանգնած է կա՛մ հայրենադարձը, կա՛մ նրա գործընկերն ու ազգակիցը,- Պետք է ստեղծել հնարավոր բոլոր նախադրյալները, որպեսզի կարողանան նոր գաղափարներ, նոր տեխնոլոգիաներ ու բիզնեսներ մտնեն Հայաստան»։

Ալեքսանյանը հիշեցնում է, որ անկախությունից ի վեր Հայաստանն ունեցել է արտագաղթի մեծ տեմպեր, իսկ վերջին 2-3 տարիներին կանոնավորապես 45 երկրներից Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման դիմումներ են կատարվում, ինչը մեծ ցուցանիշ է համարում։ 

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար 2015-ին դիմել է 10.189, 2016-ին՝ 7.229, 2017-ին՝ 10.040, 2018-ին՝ 12.449, 2019-ին՝ 14.900, 2020-ին՝ 7869, 2021-ին՝ 8591, 2022-ին՝ 25.515, 2023-ին՝ 19.185, 2024-ի օգոստոսի 31-ի դրությամբ՝ 14.232 մարդ։

Իհարկե, դիմումների աճը պայմանավորված է նաև միջազգային իրավիճակով, սակայն Ալեքսանյանը նշում է, թե այն երկրները, որոնք հայրենադարձությամբ մեծ հաջողություններ են գրանցել, ևս օգտվել են նման իրավիճակներից։ Նա հավելում է՝ թե՛ ռուս-ուկրաինական, թե՛ իսրայելա-պաղեստինյան պատերազմների ժամանակ պետությունը, իր հնարավորությունների սահմաններում, աջակցեց Հայաստան գալու ցանկություն ունեցողներին։

«Շատ հաճախ ակնկալվում է, թե պետությունը պետք է բնակարաններով ապահովի հայրենադարձներին, սակայն Հայաստանի պաշարները այսօր, ցավոք, դեռևս այդքան չկան, բայց կան հիպոտեկային ու վարկային ծրագրեր, որոնք ևս հասանելի են հայրենադարձներին»,- ասում է Ալեքսանյանը։

Ու չնայած հայրենադարձության կազմակերպման ջանքերին, այնուամենայնիվ, այս ոլորտը համակարգող օրենքի ընդունումը հետաձգվում է տարիներ շարունակ։ 

Դեռևս 2011-ին նախորդ կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագիծն այդպես էլ չշրջանառվեց Ազգային ժողովում։ Սակայն Ալեքսանյանը նշում է, որ ներկայումս նույնպես աշխատում են օրենքի մշակման ուղղությամբ։ Իհարկե, օրենքի ընդունումն ինքնին չի կարող հանդիսանալ հայրենադարձության շարժառիթ, խրախուսիչ, գայթակղիչ հանգամանք, սակայն այն կտա որոշակի սահմանումներ, ինչպես օրինակ, թե ով է հայրենադարձը, ով է նրա ընտանիքի անդամը, ինչ է ինտեգրման փաթեթը, որն է իրականացնող մարմինը և այլն ու կլինի իրավական հիմք շատ հարցերի լուծման համար։ 

«Եկել է պահը, որ երրորդ-չորրորդ սերնդի հայերն են հետաքրքրված Հայաստանում ապրելով։ Ես կարծում եմ, որ հայրենադարձության խթանումը, կազմակերպումն այլընտրանք չունի, քանի որ մեր հիմնական ռեսուրսները՝ թե մարդկային, թե՛ ֆինանսական, թե՛ գիտելիքային, գտնվում են դրսում և մենք այդ ռեսուրսները պետք է կարողանանք հնարավորինս արդյունավետ օգտագործենք երկրի համար»,- կարծում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։ 

Ու թեև Հայաստանն այսօր կանգնած է անվտանգային լուրջ հիմնախնդիրների առջև, սակայն, անգամ այս իրավիճակում էլ շատերն են ցանկանում ապրել հայրենիքում, «երեխաներին մեծացնել Հայաստանում»։ Դեռևս 2014-ին «Վերադարձ Հայաստան» կազմակերպության կատարած հետազոտության համաձայն՝ Հայաստան տեղափոխվելու համար որոշիչ դեր է խաղացել «ցանկացած ժամին դրսում զբոսնելու» և անվտանգ լինելու զգացումը, հանցագործության ցածր աստիճանը, ձուլման վտանգի բացակայությունը, ընտանեկան արժեքների գնահատումը և այլն:

Հայրենադարձության բոլոր նախադեպերն իրենց հետ բերել են դրական փոփոխություններ․ բացի մարդկային ներուժից, այն ազդել է նաև խոհանոցի, մշակույթի, լեզվամտածողության վրա։ Հայրենադարձության բոլոր շրջաններում Հայաստան են տեղափոխվել մարդիկ, որոնք դարձել են պետության կառուցման անկյունաքարերից։ Այսօր էլ Հայաստանը կարող է ընտրել բարձր որակավորում ունեցող մասնագետների հայրենադարձության ռազմավարությունը՝ խթանելով որոշակի ոլորտների զարգացմանը:

 

 

Ծանոթագրություններ․

[1]Գևորգյան Լ. Սփյուռքահայության ներգաղթի իրավական կարգավորման խնդիրը: ՎԷՄ համահայկական հանդես, Երևան, N 4/44, 2013:
[2] Հովհանիսյան Ռ., Հայաստանի Հանրապետություն, հ. 1, Առաջին տարին, 1918-1919 թթ., Երևան, 2005, էջ 135:
[3] Ստեփանյան Ա., XX դարի հայրենադարձությունը հայոց ինքնության համատեքստում: 2010

«մարդ ԱՌժամանակ»
անձնական զրույցների շարք

մարդ ԱՌժամանակ. Վասգեն Բրուտյան

մարդ ԱՌժամանակ. Վասգեն Բրուտյան

EVN Report
Սպտ 5, 2024

«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ «Արդեան»-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վասգեն Բրուտյանը, ով 2013-ին երկրորդ անգամ է հայրենադարձվել ու հիմնել արվեստի, դիզայնի և ճարտարապետության կենտրոն, պատմում է իր գործունեության մասին ու վստահեցնում՝ Հայաստանը դիզայնի ոլորտում կարող է առաջնային երկրներից լինել։

Read more

մարդ ԱՌժամանակ. Քրիստին Սիմոն

EVN Report
Մյս 22, 2024

«Մանուկեան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը պատմում է պապի՝ առաջին միձեռանի ծորակի նախագիծը ստեղծած ու մեծ հաջողությունների հասած Ալեք Մանուկյանի հետ հարաբերությունների, առաջին անգամ մոր՝ Լուիզ Սիմոնի հետ Սովետական Հայաստան գալու երկար ճանապարհորդության, իրենից առաջ երկու սերնդներից ստացած ժառանգության «բեռի» և այն շարունակելու նպատակով իրականացվող ծրագրերի մասին։

Read more

մարդ ԱՌժամանակ. Անահիտ Արամունի Քեշիշյան

EVN Report
Մյս 15, 2024

Գրականագետ, դերասանուհի, պրոֆեսոր Անահիտ Արամունի Քեշիշյանը, պատմում է երկու անգամ հայրենադարձվելու իր փորձառության, 1988-ին սփյուռքում Հայաստանի շարժմանը զորակցող շարժում ստեղծելու և հայրենիքի անկախությանը սատարելու դժվարությունների մասին, ինչպես նաև կիսվում իր առաջիկա նախաձեռնությունների գաղափարներով։

Read more

մարդ ԱՌժամանակ. Մանուշակ Տիտանյան

EVN Report
Մյս 8, 2024

«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ ճարտարապետության դոցենտ Մանուշակ Տիտանյանը, կիսվում է Երևանից Արցախ տեղափոխվելու, պատմամշակութային ժառանգության փաստագրման աշխատանքներում ներգրավվելու, ինչպես նաև Արցախից վերջիններից դուրս գալու մասին։

Read more
մարդ ԱՌժամանակ. Միքայել Հովհաննիսյան

մարդ ԱՌժամանակ. Միքայել Հովհաննիսյան

EVN Report
Մյս 1, 2024

«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի մեկնարկային հանդիպման հյուրը՝ Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր, արաբագետ, գիտությունների թեկնածու Միքայել Հովհաննիսյանը, կիսվում է 1988-ի շարժման շրջանի իր հիշողություններով։ Պատմում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանի որդին լինելով՝ անկախության առաջին տարիներին Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկում ապրելու փորձառության մասին, անդրադառնում քաղաքացիական ակտիվությանն ու աշխատանքային գործունեությանը։

Read more

Տեսեք նաեւ

The Forks on the Road to the Academic City

Դեպի ակադեմիական քաղաք

Գոհար Աբրահամյան
Հլս 2, 2024

Ակադեմիական քաղաք ծրագիրը, չնայած բազմաթիվ քննադատություններին ու մտահոգություններին, արդեն ընթացքի մեջ է։ Ի՞նչ տեսլական ունի կառավարությունն ու հնարավոր ի՞նչ ազդեցություն կունենա այս նախագիծը բարձրագույն կրթության ոլորտի խնդիրների լուծման վրա։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ