Այս տարածքում հավաքվելու համար նախապայմաններ չկան, բացի մեկից՝ վերաբերվիր սեփական տանդ պես։ Վահան Ստեփանյանը պատմում է ինչ է Ռամբալկոշեն, նրա հիմնադրման և մշակութային գործունեության մասին։
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի համահեղինակ Սարգիս Խանդանյանը պատմում է, թե ինչու կարիք կար նախագիծը առաջադրել և ինչին է միտված վերոնշյալ նախագիծը։
2001 թվականից սկսած մի խումբ լրագրողներ սկսել են համագործակցել և Հայաստանում հիմք դրել հետաքննական լրագրությանը, որոնց գործունեությունը նշանակալի փոփոխությունների արդյունք է դարձել: Հետքի խմբագիրներից Լիանա Սայադյանը պատմում է հետքի անցած ճանապարհի մասին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ լայն քննարկումներ ծավալվեցին, Քաղաքացիական Պայմանագիր խմբակցության պատգամավոր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը խոսում է զեկույցի պարունակության և կարևորության մասին։
Ամեն տարի մեկնարկում է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը, որն այս տարի տեղափոխվել էր հոկտեմբերի 3-10ը, փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը պատմում է փառատոնի ծրագրի ընտրության և փառատոնի մասին:
Համավարակի պատճառով ընդհատված ստեղծագործական ընթացքը Սևանա Չագրեանը և Հրայր Քալեմքէրեանը տեղափոխեցին օնլայն հարթակներ։ Նրանք արեւմտահայերենով ստեղծում են «Ակուլ-Տուկուլը»՝ կրթական հաղորդումներ երեխաների համար, ինչպես նաև «Ալնիս-Բալնիսը»՝ պատանիների համար։
Մոտ երկու տարի առաջ մեկնարկած իԳործ ծրագիրի շրջանակներում տարբեր մասնագետներ սփյուռքից ժամանացեին հայաստան, որպեսզի կիսվեն իրենց մասնագիտական փորձով: Շուշան Քեշիշեանը և Սահակ Մահրեջեանը ծրագրի առաջին մասնակիցներից էին։
Նէ, Մայր հայաստան, քաղաքան վերլուծություն. ոմանք գրում են, ոմանք էլ գրավորը լրացնում են նկարազարդումներով և պատկերներով։ Արմինե Շահբազյանն ու Հարութ Թումաղյանը խոսում են մեդիա հարթակների հետ համագործակցելու իրենց փորձառությունից:
Ինչու են ձևավորված միֆերը կառչում մարդկանց և ինչպիսի արտացոլում են գտնում դրանք մեր հասարակությունում, ինչու է կարևոր չնույնականանալ աշխատանքի և ծավալած գործունեության հետ ։ Բանաստեղծ Կարեն Անտաշյանը խոսում է… ամեն ինչից։
Ըստ սկզբնական ուսումնասիրությունների սթոք շուկան վաղուց կորցրել է իր դերը։ Կան մարդիկ, ովքեր այդպես չեն մտածում և ոչ միայն չեն մտածում, այլև շուկան փոխում են։ Տեխնիկական մասով տնօրեն Վլադիմիր Խոեցյանը պամում է Wirestock-ի հիմնադրման, անցած ճանապարհի և կառուցվածքի մասին։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ