Ծածկել հայելիները, երեք անգամ պտտել դագաղը և այսպես շարունակ: Հայ հասարակության մեջ խորապես արմատացած հուղարկավորության և թաղման ծեսերը ժամանակի ընթացքում փոփոխվում են և այսօր ավելի մոդեռնիստական միտում ունեն: Մարդաբան Սմբատ Հակոբյան խոսում է Հայաստանում թաղման և հուղարկավորության ծեսի, սովորույթների և դրանց միջոցով հայ հասարակությունն ընկալելու մասին:
Վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը խոսում է իր` վերջերս հրապարակած «Կարմիր Սև Սպիտակ» ֆոտոպատումի մասին, որը ներկայացնում է ՄԻԱՎ-ով վարակված չորս կանանց պատմությունները: 2021 թ. մարտի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 4217 դեպք, որոնցից 1292` իգական սեռի ներկայացուցիչների մոտ, ովքեր վարակվում են մեծամասամբ իրենց ամուսիններից: Չնայած որ արևմուտքում հիվանդության հանդեպ ընկալումը թերևս վաղուց փոխվել է` Հայաստանյան թեման շարունակում է մանալ տաբու:
Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ հազարավոր արևմտահայ կանայք ենթարկվեցին բռնության, իսկ նրանցից շատերը հայտնվեցին մահմեդական ընտանիքներում: Ցեղասպանությունից որոշ ժամանակ ստեղծված փրկության կոմիտեները սկսեցին գտնել այդ կանանց և վերադարձնել հայ հասարակություն: Որքան էլ որ կարևոր էր ոտքի կանգնեցնել հայ ազգը, ցեղասպանության արհավիրքից դեռևս չապաքնիված կանանից շատերի համար ապագան պարտադրեց ևս մեկ վերապրում: Ցեղասպանագետ, Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակակիր Աննա Ալեքսանյանը խոսում է հայ հասարակություն վերադարձած կանանց, պարտադրված ամուսնությունների և դրանից բխող խնդիրների մասին:
Գրող, ԵՊՀ դասախոս, դոցենտ Թերեզ Ամրյանը խոսում է իր` վերջերս հրատարակված «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի, եզդիների մշակույթի, ինքնության, կրոնի, ինչպես նաև Հայաստանում եզդիական համայնքի մասին:
Արվեստաբան, համադրող, EVN Report-ի նորաստեղծ Եվ այլն բաժնի խմբագիր Վիգեն Գալստյանը խոսում է բաժնի հոդվածների, մշակույթի և առօրեական երևույթների մասին գրելու կարևորության, ինչպես նաև պատկերազարդման արվեստը հայկական մեդիադաշտում նորից արդիական դարձնելու մասին:
Ճարտարապետ Սևադա Պետրոսյանը խոսում է քաղաքաշինության ոլորտի մի շարք թերությունների, հնարավոր լուծումների, Երևանի ներկայիս ճարտարապետական միջավայրի և խնդիների, Կոնդ թաղամասի պատմամշակութային արժեքի ու ապագայի մասին:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը խոսում է վերջերս հրապարակված «Ապատեղեկատվության տարածման օրինաչափությունները հայաստանյան առցանց մեդիայում» զեկույցի, Հայաստանում ապատեղեկատվության հիմնական թեմաների և աղբյուրների, մեդիադաշտում դավադրապաշտության տեսությունների, ինչպես նաև հայ հասարակության ընկալումների մեջ ռուսական մեդիադաշտի ազդեցության մասին:
Գիտուժ նախաձեռնության համահիմնադիրներ Տիգրան Շահվերդյանը և Հրանտ Խաչատրյանը խոսում են նախաձեռնության անհրաժեշտության, Հայաստանում գիտության խնդիրների և գիտության ընկալման, պետական աջակցության կարևորության, գործարար և գիտական համայքների փոխգործակցության, հանրային աջակցության ինչպես նաև գիտական համայնքի ակտիվ համագործակցության մասին:
Ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը խոսում է Խորհրդային միության գենդերային բազմաբնույթ քաղաքականության, խորհրդային կարգերի հաստատումից հետո ավանդական հայկական ընտանիքում հայ կնոջ դերի փոփոխության, խոհանոցի միջոցով կնոջն ազատագրելու և խոհանոցի գաղափարի ընկալման մասին:
Լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյան խոսում է ԶԼՄ-ներին վերաբերվող մի շարք խնդրահարույց օրինագծերի, հայկական մեդիադաշտի խնդիրների, լրագրողների կերպարի ընկալման, ընթերցողների նախասիրությունների փոփոխությունների ինչպես նաև լրատվական դաշտում նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մեթոդների և դրանց ազդեցության մասին:
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ