Շարունակենք խոսել

Իրավունք ու աշխարհակարգ

Մինչ շատերը գուժում են միջազգային իրավունքի մահը կամ անկարությունը, միջազգային իրավունքի մասնագետ Դավիթ Խաչատրյանի հետ զրուցել ենք միջազգային իրավական համակարգի սահմանափակումների, հնարավոր զարգացման ու այդ գործում Հայաստանի կամա, թե ակամա մասնակցության, ինչպես նաև Հայաստանի կողմից ու դեմ տարբեր ատյաններում հարուցված հայցերի մասին։

Սաղ սար ա, մարդ ու երգ

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը Սաղսարա նախագծի պրոդյուսեր Անուշ Քոչարյանի և հաղորդակցության պատասխանատու Անժելա Գրիգորյանի հետ զրուցում է նախագծի, հայկական գյուղերում թաքնված երգերի, մշակույթի, գյուղացիների հետ հարաբերությունների, նախագծի արձագանքի և այլնի մասին։

Փոդքասթ փոդքասթի մասին

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը հայկական առաջին ֆեմինիստական փոդքասթի հիմնադիրներ Գոհար Խաչատրյանի և Անահիտ Ղազարյանի հետ զրուցում է Ականջօղ փոդքասթի, ֆեմինիզմի, լսարանի արձագանքի, փոդքասթերների համագործակցության և այլնի մասին։ 

Հայկական ավանդական հարսանիք. աղվեսները, չխոսկան կանայք ու մեծ տոնախմբությունը

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը մշակութային մարդաբան, պատմական գիտությունների թեկնածու Գայանե Շագոյանի հետ զրուցում է վերջինիս մեծածավալ «Յոթ օր, յոթ գիշեր. հայոց հարսանիքի համայնապատկեր» աշխատության, հայկական ավանդական հարսանիքի, տարբեր ծեսերի և ավանդույթների, ավանդական հայկական ընտանիքներում սեռական դաստիրարակության առկայության և այլնի մասին։ 

Հայկական կինո. Խամրող հիշողությունից վերապրող ժառանգություն

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը Վիգեն Գալստյանի  հետ զրուցում է հայ կինոժառանգության, այն ուսումնասիրելու, հանրայնացնելու և պահպանելու կարևորության, հեղինակային իրավունքների և այլնի մասին։

Հայ ժամանակակից գրականություն կամ շատ մի ատեք, սիրել կա

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը Հասմիկ Հակոբյանի հետ զրուցում է գրականություն առարկայի մեծ աղմուկ բարձացրած նոր չափորոշիչների, ժամանակակից հայ գրողներին ճանաչելու կարևորության, տասնյակ տարիների գրական բացը դասագրքերում լրացնելու, հայ գրականության մասին առկա գրականագիտական ուսումնասիրությունների և այլնի մասին։ 

Սփյուռքի մտավոր ներուժը` Հայաստանի զարգացման գործոն

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը Սառա Անջարգոլյանի հետ զրուցում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության, ընթացիկ ծրագրերի, Հայաստանի զարգացման գործում սփյուռքահայերի ներգրավման, ինտեգրման, հայրենադարձներին աջակցություն ցուցաբերելու և այլնի մասին։ 

Ադրբեջանը ներսից եւ ՀՀ պետական սահմանին

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը Տաթև Հայրապետյանի հետ զրուցում է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության, դրա առանձնահատկության, Ադրբեջանի ներքին խնդիրների և խմորումների, ղեկավարության քայլերի, սպառնալիք հանդիսացող հայտարարությունների և այլնի մասին։ 

Արվեստագետն ու ինքնամեկուսացումը

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը արվեստագետ, արվեստաբան, Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Գոհար Սմոյանի հետ զրուցում է համաճարակի և արվեստագետների գործունեության, նոր գաղափարների, սոցիալական խնդիրներն արվեստով արտահայտնելու և այլնի մասին։ 

Համաճարակն ու հայաստանյան թանգարանները

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանի հետ զրուցում է արտակարգ դրության ժամանակ հայաստանյան թանգարանների գործունեության, խնդիրների, նորարարությունների կարևորության, թանգարանների աշխատակիցների վերապատրաստման և այլնի մասին։

Page 6 of 8 1 … 4 5 6 7 8