Շարունակենք խոսել

Հակամարտություն, աշխարհագրություն, հմտություն

Ռուս-ուկրաինական պատերազմը քայլ առ քայլ մոտենում է նաև Հայաստանին։ Նման պարագայում ճիշտ կլինի ասել ինքնաթիռ առ ինքնաթիռ։ Վերջին մեկ շաբաթում Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից հազարավոր մարդիկ ժամանում են հայաստան։ Staff.am և hirebee կազմակերպությունների համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը մեզ հետ զրուցում է ժամանող մասնագետների, աշխատանքային էթիկայի և թեմային առնչվող մի շարք այլ հարցերի մասին։

Սփյուռքի մտավոր ներուժը` Հայաստանի զարգացման գործոն

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը Սառա Անջարգոլյանի հետ զրուցում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության, ընթացիկ ծրագրերի, Հայաստանի զարգացման գործում սփյուռքահայերի ներգրավման, ինտեգրման, հայրենադարձներին աջակցություն ցուցաբերելու և այլնի մասին։ 

Ադրբեջանը ներսից եւ ՀՀ պետական սահմանին

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը Տաթև Հայրապետյանի հետ զրուցում է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության, դրա առանձնահատկության, Ադրբեջանի ներքին խնդիրների և խմորումների, ղեկավարության քայլերի, սպառնալիք հանդիսացող հայտարարությունների և այլնի մասին։ 

Արվեստագետն ու ինքնամեկուսացումը

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը արվեստագետ, արվեստաբան, Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Գոհար Սմոյանի հետ զրուցում է համաճարակի և արվեստագետների գործունեության, նոր գաղափարների, սոցիալական խնդիրներն արվեստով արտահայտնելու և այլնի մասին։ 

Համաճարակն ու հայաստանյան թանգարանները

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանի հետ զրուցում է արտակարգ դրության ժամանակ հայաստանյան թանգարանների գործունեության, խնդիրների, նորարարությունների կարևորության, թանգարանների աշխատակիցների վերապատրաստման և այլնի մասին։

Ստեփանակերտի օդանավակայանից՝ Կաննի կինոփառատոն

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆիլմերի հանձնակատար Մելիք Կարապետյանի հետ զրուցում է Կաննի փառատոնի ծրագրում ընդգրկված հայկական ֆիլմի, այլ երկրների հետ համատեղ արտադրության կարևորության, հայկական կինոլորտի դժվարությունների և այլնի մասին։ 

Հայ արդի գրականության դիմանկարը

EVN Report-ի խորհրդի անդամ, երաժիշտ և պոետ Արթո Վաունը սփյուռքահայ գրող Գրիգոր Պըլտեանի հետ զրուցում է հայ արդի գրականության, երիտասարդ հայ գրողների, հայկական գրական աշխարհի դժվարությունների, Պըլտյանի գրական ուղու և այլնի մասին։ 

Ուրբանիստա. Բացահայտելով Հայաստանի հետարդյունաբերական քաղաքները

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը «Ուրբանիստա» հարթակի համահիմնադիրներ Գայանե Միրզոյանի և Անահիտ Մինասյանի հետ զրուցում է նախագծի, Հայաստանի հետարդյունաբերական քաղաքների, դրանց խնդիրների, հնարավորությունների և այլնի մասին։

Գուլագից անդին. ճամբարային կյանքի արտացոլումը մեր առօրյայում

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանի հետ զրուցում է Գուլագի և դրա հայալեզու գեղարվեստական վերարտադրության,Գուլագում անհատի փորձառության, աշխատանքի գաղափարի, մեր առօրյայում ճամբարային կյանքի արտացոլման և այլնի մասին։

Հայ գրականության ժառանգություն. թվայնացումից՝ արդիականացում

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը մատենագետ, ազգագրագետ, Հայ մատենագրութեան թուանշանային գրադարանի ծրագրերի ղեկավար Մերուժան Կարապետեանի հետ զրուցում է հայոց լեզվի ուղղագրության, հայ գրականության ժառանգության, դրա արդիականության, թվայնացման կարևորության  և այլնի մասին։

Page 6 of 7 1 4 5 6 7