EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը զրուցում է «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր, գրական գործակալ Արևիկ Աշխարոյանի հետ հայ ժամանակակից գրականության, գրող - գործակալ հարաբերությունների, հայ գրողներին միջազգային ընթերցողին ներկայացնելու և Հայաստանում ընթերցողների համայնքի անհրաժեշտության և այլնի մասին։
EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը զրուցում է պատմական գիտությունների դոկտոր Հասմիկ Խալափյանի հետ՝ Օսմանյան կայսրությունում հայ կանանց գործունեության, դիրքի, ֆեմինիզմի առաջին ալիքի, կանանց կրթության և վճարովի աշխատանքի պահանջի և այլնի մասին։
EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը հնագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Բորիս Գասպարյանի հետ զրուցում է Հայաստանում հայտնաբերված աշխարհի ամենահին կոշիկի, վաղ գինեգործական համալիրների, Արենիի քարանձավների չղջիկների, հնագիտության ոլորտում առկա խնդիրների և ապագա ծրագրերի մասին։
4Պլյուս վավերագրական լուսանկարիչների կոլեկտիվից Նազիկ Արմենակյանի և Փիրուզա Խալափյանի հետ զրուցեցինք Ռուբեն Մանգասարյանի լուսնկարչական դպրոցի, Հայաստանում լուսանկարիչների սերնդափոխության, վավերագրական լուսանկարչության դժվարությունների, կին լուսանկարիչների խնդիրների և 4Պլյուսի գործունեության մասին։
EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ զրուցում է հայերենի երկու դրսևորումների, դրանց գործածության, արևմտահայերենի կարգավիճակի և խնդիրների, ինչպես նաև լեզվի կոմիտեի գործունեության մասին:
EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը լրագրող, հրապարակագիր Լուսինե Հովհաննիսյանի հետ զրուցում է 1988-ի Ղարաբաղյան շարժման, հասարակության փոփոխության, ամբոխի և ընդվզման գաղափարների, ինչպես նաև երկրում մշակութային հեղափոխության անհրաժեշտության մասին։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ