Ազատությունից զրկված հաշմանդամություն ունեցող անձանց առողջության, տեղաշարժման ու խնամքի խնդիրներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Դատապարտյալի վերասոցիալականացման հիմնական միջոցներից կրթության ու աշխատանքի հնարավորություններին, արտոնություններին ու խնդիրներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Բայց և սակայն, այնուամենայնիվ… Թերևս աքսիոմ է այն փաստը, որ առողջ մշակույթի նախապայմաններից մեկը քննադատական խոսքի առկայությունն է։ Սակայն անկախության շրջանի Հայաստանում ականատես ենք լինում մասնագիտացված քննադատների հետզհետե անհետացմանը։ Մասնավորապես, կինոյի ոլորտում կա գործող քննդատատների խիստ սակավություն, հետևաբար, նաև բացակայում են տեղական կինոարտադրության շուրջ խոսույթները։ Այս էպիզոդում ոլորտի հատուկենտ ակտիվ ներկայացուցիչներից մեկի՝ Սոնա Կարապողոսյանի հետ քննարկում ենք Հայաստանում կինոքննադատի գործունեության խոչընդոտները։
Սիրիայի քաղաքական վերջին զարգացումներին, հայերի և մյուս փոքրամասնությունների մտահոգություններին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Երևանի վերնակուլյար թաղամասերից մեկի՝ Ֆիրդուսի ճարտարապետությանն ու դրա ոչնչացման հետևանքներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Հնագիտական ժառանգությունը՝ որպես տնտեսական հենք օգտագործելու Հայաստանի քաղաքականությանն ու մշակութային ժառանգության պահպանման հարցերին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Բայց և սակայն, այնուամենայնիվ… Երաժիշտ, երգչուհի, երաժշտագետ և Կոմիտասի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանն այն բազմաթիվ կին գործիչներից է, որոնց ներդրումն ու ժառանգությունը, ցավոք, մեծապես թերգնահատված է կամ իսպառ մոռացված։ Հայկական երաժշտության հետագծում Բաբայանի կարևորության և բացառիկ դերի մասին Վիգեն Գալստյանը զրուցում է վերջերս Կոմիտասի թանգարանում նրան նվիրված ցուցահանդեսի համադրող Մարինե Հարոյանի հետ։
Հայաստանի տարբեր անկյուններում մեծ ու փոքր բազմաթիվ կոթողներ հեղինակած ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը՝ հեղինակի ընթերցմամբ։
Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը Հայաստանում ցուցադրելու նախաձեռնությանն անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի խնդրահարույց դրույթները քննող ու այլընտրանքներ առաջարկող հոդվածի ՁայնաԳիրը։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ