Փոդքաստ

Ախուրիկ և Մարգարա․ երկու սահմանային գյուղերի օրինակներ

Հայաստան-Թուրքիա սահմանի ակնկալվող բացման կապակցությամբ երկու սահմանամերձ անցակետային գյուղերի` Ախուրիկի և Մարգարայի բնակիչները տեսանելի ու նույնիսկ լսելի այն կողմից ունեն իրարից տարբերվող հիշողություններ, ակնկալիքներ ու մտահոգություններ։ Քաղաքագետ, Հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանի «Կայսերական ֆրոնտիրների ժառանգությունը» հետազոտության մանրամասները՝ հեղինակի հետ զրույցում։

Podcastle’s_New_Voice_for_a_Nation_Ձայնագիր audio article

Ձայնագիր. Երբ արհեստական բանականությունը խոսում է հայերեն Փոդքասլի նոր ձայնով

Արհեստական բանականությամբ հայերեն գրից խոսք դարձնելու գործիքին, դրա ընձեռած հնարավորություններին, ինչպես նաև սահմանափակումներին ու հնարավոր վտանգներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։

Արվեստանոցից ցուցասրահ

Հայաստանյան ժամանակակից արվեստի տեսանելիությունը մեծացնելու և տեղական շուկայի ստեղծման առաջին քայլերն անելու նպատակով Ատամյան-Հովսեփյան կուրատորական պրակտիկան՝ հիմնված 2022 թվականին Նյու Յորքում, իր մասնաճյուղն է բացել Հայաստանում։ Վիգեն Գալստյանը զրուցում է համահիմնադիր Թամար Հովսեփյանի հետ։

Աշխարհի միջով՝ տուն. Ցոլակ Թոփչյան

Բայց և սակայն, այնուամենայնիվ․․․ Անկախությունից հետո հայաստանյան բազում արվեստագետներ մշտական բնակություն են հաստատել աշխարհի տարբեր անկյուններում։ Սակայն շատերի ստեղծագործությունները մնում են կապված հայրենիքի հետ՝ դարձնելով «հայկական» ժամանակակից արվեստն ապակենտրոնացված ու միջազգային, նոր հարցադրումներ ու ձևակերպումներ առաջադրող։ Այս մասին զրուցում ենք բեռլինաբնակ, գյումրեցի արվեստագետ Ցոլակ Թոփչյանի հետ՝ Հայաստանում իր առաջին անհատական ցուցահանդեսի շրջանակներում։

Ձայնագիր․ Աղմկահարույց բացահայտումների և անձնական կյանքի ու հանրային շահի սահմանը

Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի մասնակցությամբ վերջերս արտահոսած տեսագրությանը, ժողովրդավարական հասարակություններում անձնական կյանքի և հանրային շահի միջև իրավական ու բարոյական սահմաններին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։

Երևանյան ֆոտո-մեքքայի ոդիսականը

Վերջին տասը տարիներին լուսանկարչությամբ հետաքրքրվող երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար միակ հստակ ուղղությունը Միրզոյան գրադարանն էր՝ բացառիկ ֆոտոգրքերով, առաջադեմ ցուցահանդեսներով, ինքնատիպ սրճարանով և միջավայրով։ Սակայն, 2025 թվականին Գրադարանը փակեց դռները։ Ի՞նչ է ասում նման կայացած նախաձեռնության անկումը տեղական մշակութային դաշտի մասին։ Ի՞նչ հեռանկարներ ունեն ծանր տնտեսական պայմաններում գործող նման անկախ մշակութային կազմակերպությունները։ Այս ցավոտ հարցերին լավատեսական պատասխաններն ենք փնտրում Գրադարանի հիմնադիր տնօրեն, լուսանկարիչ Կարեն Միրզոյանի հետ զրույցում։

Page 4 of 42 1 2 3 4 5 6 42