Հայաստանում անցկացվելիք կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միջազգային ամենախոշոր համաժողովներից մեկին ընդառաջ վայրի կենդանիների կասկածելի ներմուծումներին, արտահանումներին և տարանցմանն անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Հայաստանում այս շաբաթավերջին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական հարցումների արդյունքներն ամփոփող ուսումնասիրության ՁայնաԳիրը։
Առաջիկա ընտրություններում հանգիստ ու կշռադատված որոշում կայացնելու քայլերին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Երբ բակն ամայանում է, երեխան կորցնում է ոչ միայն խաղալու տեղը, այլև աշխարհի հետ չմիջնորդավորված, կենդանի հարաբերությունը։ Մի ոտանի սև սատանայից մինչև զիլինա, հավալա ու հալամուլա բակային խաղերի դերը վերլուծելով՝ ֆոտոպատմությունը ցույց է տալիս, որ ժամանակակից քաղաքային միջավայրում վերահսկվող մանկությունը նվազագույնի է հասցնում ինքնաբուխ համայնական փորձը։
Պատերազմի անավարտ խոսակցությանը մոտենալու փորձ է արել լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը՝ իր ֆոտոպատմության հերոսներին՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներին անավարտ հարցեր տալով վերհանել պատերազմի թողած հետքը։
Արշիլ Գորկի, Վիլյամ Սարոյան, Գառզու, Շահան Շահնուր… ամեն մի հայտնի սփյուռքահայ գործչի hետևում ստվերված են հարյուրավոր այլ տաղանդաշատ արվեստագետների անուններ, որոնք մեզ քիչ են ծանոթ ու նույնիսկ անհայտ են։ Իսկ ի՞նչ է լինելու նրանց ժառանգության հետ, և ո՞ւմ պատասխանատվությունն է այդ բեռը հոգալ։ Այս հրատապ հարցի շուրջ զրուցում ենք «Սեմ» հիմնադրամի համահիմնադիր, բելգիաբնակ ճարտարապետ Մովսես Տէր Գէորգեանի հետ։ Հիմնադրամի հետ կապ հաստատելու համար։ [email protected]
Հայաստանում, ինչպես զարգացող բոլոր հասարակություններում, դեռևս ձևավորվում է քաղաքական մշակույթ։ Ներսես Կոպալյանի հետ զրուցել ենք հունիսյոթյան ազգային ժողովի հնարավոր կազմի, ընտրությունների երկրորդ փուլի հավանականության, ընտրությունների արդյունքների վրա քվեարկության մասնակցության թվերի ազդեցության և EVN Report-ի ընտրողների վարքագիծը վերծանող հարցախույզի այլ մանրամասների մասին։
Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, հանրային տրամադրություններին վերաբերող երրորդ հարցման ՁայնաԳիրը։
Ի՞նչ է նշանակում ստեղծագործել, երբ աշխարհաքաղաքական լարվածությունը դառնում է առօրյա։ Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակից, համադրող Միշել Ալավերդյանը պատմում է իրանցի արվեստագետների ներքին պայքարի և ընդհատակյա գործունեության մասին՝ անդրադառնալով նաև Իրան-Հայաստան մշակութային կամուրջներին։
Քաղաքականության նկատմամբ երիտասարդների մարող հետաքրքրվածության պատճառներին ու հետևանքներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ