Փոդքաստ

Արվեստն ակադեմիական քառուղիներում. զրույց Նարե Սահակյանի հետ

Արվեստի ակադեմիական կրթությունը Հայաստանում ունի ավելի քանի 140 տարվա պատկառելի պատմություն, որը, սակայն, այսօր դարձել է ժամանակավրեպ։ Իրավիճակը փորձում են փոխել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, որի նոր ղեկավարության նպատակն է հիմնային արդիականացում։ Բայց հնարավո՞ր է արդյոք վերակենդանացնել կրթական կառույցն առանց այն կազմաքանդելու։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք ակադեմիայի դասախոս, համադրող Նարե Սահակյանի հետ։

Ձայնագիր. Գործուն զղջումը որպես բարեփոխված անպատժելիություն

Ոստիկանի կողմից անչափահաս տղային հարվածելու դեպքով, տեսանյութի հրապարակումից հետո, հանրային աղմուկի միջոցով փորձ է արվում արդարություն հաստատել։ Այս միջադեպին, անպատժելիության հետևանքներին ու երեխաների շահերի պաշտպանությանն անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։

Ձայնագիր. Ինչու՞ «Խ» և այլ Խնդիրներ. Աննա Դավթյանի «Խաննա»-յի երկԽոսային գրաԽոսական

Լայն քննարկումների առիթ դարձած «Խաննա» վեպի շուրջ զրուցում են գրողներ Կարեն Ղարսլյանն ու վեպի հեղինակ Աննա Դավթյանը՝ քննարկելով, ինչպես վեպին վերաբերող հարցեր, այնպես էլ, առհասարակ, գրականությանը։

Տեսախցիկով կինը. Նոր հայկական կինոյի կանացի առաջնագիծը

Բայց և սակայն, այնուամենայնիվ… 1923-ին հայկական կինոյի ստեղծումից ի վեր, ընդհուպ մինչև 2000-ականները, կանայք կարևոր դեր են ունեցել այդ արդյունաբերության և արվեստի միջոցի կայացման գործում։ Սակայն խորհրդահայ կինոյի ողջ պատմության ընթացքում, բացառությամբ հատուկենտ վավերագրող և մի շարք անիմացիոն ռեժիսորների, ասպարեզ չեն իջել կին «կինոհեղինակներ»։ Իրերի այդ դասավորվածությունը կտրականապես սկսեց փոխվել 2000-ականների կեսերին, երբ անկախ կինոարտադրության պայմաններում ի հայտ եկան հայ կին ռեժիսորների մի ամբողջ սերունդ։ Դրանց թվում է նաև ֆրանսիաբնակ Թամարա Ստեփանյանը, որի վերջին լիամետրաժ վավերագրական ֆիլմերը զգալի միջազգային հաջողությունների են հասել և վառ կերպով մարմնավորում են մերօրյա հայկական հեղինակային կինոյի «նոր ալիքի» նկրտումներն ու հեռանկարները։ Թամարայի հետ քննարկել ենք այս շրջադարձը տեղական կինոյի հետագա զարգացման համար, ինչպես նաև դրա մշակութային ներազդեցության հետևանքների կարևորությունը մեր հասարակական կյանքում։

Page 20 of 42 1 18 19 20 21 22 42