Փոդքաստ

Արվեստն ակադեմիական քառուղիներում. զրույց Նարե Սահակյանի հետ

Արվեստի ակադեմիական կրթությունը Հայաստանում ունի ավելի քանի 140 տարվա պատկառելի պատմություն, որը, սակայն, այսօր դարձել է ժամանակավրեպ։ Իրավիճակը փորձում են փոխել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, որի նոր ղեկավարության նպատակն է հիմնային արդիականացում։ Բայց հնարավո՞ր է արդյոք վերակենդանացնել կրթական կառույցն առանց այն կազմաքանդելու։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք ակադեմիայի դասախոս, համադրող Նարե Սահակյանի հետ։

Փնտրելով հին եկեղեցու նոր ձևերը

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Հայ առաքելական եկեղեցիների ձևերի արդիականացումը Հայաստանում, թերևս, առավել զգայուն թեմաներից է հայկական ժամանակակից ճարտարապետության պարունակում։ Եթե արևմտյան եկեղեցում կրոնական գործառույթի ազատ ու համարձակ մեկնաբանությունը ճարտարապետների կողմից վաղուց ի վեր քաջալերվում է, ապա մեզ մոտ եկեղեցու ավանդական ձևերը համարվում են անձեռնմխելի նախապայման ու արժեք, ինչպես օրինակ քաղկեդոնական ու մահմեդական կրոնների դեպքում։ Որքանո՞վ են, սակայն, նման փոփոխություններն անհրաժեշտ կամ «վտանգավոր»։ Կարո՞ղ է ճարտարապետությունն ինքնին ներազդել կրոնի ընկալման, նշանակության ու իմաստների վրա, թե՞ ոչ։ Ու արդյոք մեր եկեղեցական ճարտարապետությունը եղել է այնքան անփոփոխ, որքան ընդունված է համարել։ Այս և ուրիշ հարցեր քննարկում ենք ճարտարապետ, Փամբակ գյուղի նոր եկեղեցու նախագծի հեղինակ Տիգրան Գրիգորյանի հետ։

Page 22 of 42 1 20 21 22 23 24 42