Բայց և սակայն, այնուամենայնիվ… 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում թատրոնը եղել է հայկական մշակույթի հիմնասյուներից մեկը։ Սակայն ետանկախացման շրջանում արվեստի այս միջոցն ակնհայտորեն կորցրել է իր այդ երևելի դիրքը՝ հետզհետե հեռանալով իրականությունն արտացոլելու և հավաքական գիտակցություն ձևավորելու իր երբեմնի կարողությունից, եթե ոչ առաքելությունից։ Հայկական թատրոնի այս մտահոգող ներկայի և դրան նոր կյանք ու նշանակություն հաղորդելու անհրաժեշտության մասին ենք զրուցել անկախ թատրոնի անվանի գործիչ, ֆրանսիահայ բեմադրող Սերժ Մելիք-Հովսեփյանի հետ։
Ընտանեկան բռնության հայաստանյան իրողություններին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Արամ Պաչյանի՝ Ավետիք Դարբինյանի «Կետի շատրվանը» ստեղծագործության մեկնաբանության ՁայնաԳիրը։
Նոյեմբեր ամսվա հայաստանյան անվտանգության պարունակըբնութագրող EVN անվտանգության զեկույցի ՁայնաԳիրը:
2022-ին ուժի մեջ մտած, ընդունված ու չընդունված օրենքներին ու նախագծերին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Մեծ հայրենադարձության նախագծի պատմական իրադարձությունները ներկայացնող ֆիլմին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Շրջափակված Արցախին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Բայց և սակայն, այնուամենայնիվ… Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ձևակերպված «Մարդու իրավունքները» թերևս այն հիմնական իրավական համակարգն է, որը մինչ օրս հանդիսանում է հասարակությունների զարգացման գնահատման անկյունային բանաձևը։ Մշակույթի հասանելիությունը և պահպանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքը` որպես մարդու իրավունքների չափանիշ, համեմատաբար նոր եզրույթ է, որի քաղաքական կարևորության մասին ենք զրուցել տեսաբան և գրականագետ Տիգրան Ամիրյանի հետ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շուրջ Հայաստանի անվտանգային համակարգի կառուցմանն անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Նաիրա Մկրտչյանի՝ Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» գործի հայերեն թարգմանության գրախոսականի ՁայնաԳիրը։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ