Փոդքաստ

Եվ այլն

Եվ այլն

Արվեստաբան, համադրող, EVN Report-ի նորաստեղծ Եվ այլն բաժնի խմբագիր Վիգեն Գալստյանը խոսում է բաժնի հոդվածների, մշակույթի և առօրեական երևույթների մասին գրելու կարևորության, ինչպես նաև պատկերազարդման արվեստը հայկական մեդիադաշտում նորից արդիական դարձնելու մասին:

Տնտեսություն քաղաքաշինության հաշվին

Տնտեսություն քաղաքաշինության հաշվին

Ճարտարապետ Սևադա Պետրոսյանը խոսում է քաղաքաշինության ոլորտի մի շարք թերությունների, հնարավոր լուծումների, Երևանի ներկայիս ճարտարապետական միջավայրի և խնդիների, Կոնդ թաղամասի պատմամշակութային արժեքի ու ապագայի մասին:

Սեղանի շուրջ. արևելահայ և աևմտահայ խոհանոցների խաչմերուկում

EVN Report-ի «Սփիւռք» խորագրով ապրիլյան թողարկումն անդրադառնում է հայկական սփյուռքի իրականությանը: Մեր օրերում, բացի մշակույթից և հասարակական կյանքից, Հայաստան - Սփյուռք կապող օղակներից մեկը հայկական խոհանոցն է: Ինչպիսի՞ն է այսօր հայկական խոհանոցը, կարո՞ղ է արդյոք այն մերձեցման գործիք դառնալ Հայաստանի ու Սփյուռքի միջև: Արդյո՞ք բավարար կերպով բացահայտված է հայկական խոհանոցը և արդյո՞ք ծանոթ ենք մեր բաղադրատոմսերին: Բանաստեղծ, հաղորդավար Սոնյա Թաշչյանը և EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը մտորում են այս հարցերի շուրջ:

Ապատեղեկատվությունն հասարակության հուզական ֆոնին

Ապատեղեկատվությունն հասարակության հուզական ֆոնին

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը խոսում է վերջերս հրապարակված «Ապատեղեկատվության տարածման օրինաչափությունները հայաստանյան առցանց մեդիայում» զեկույցի, Հայաստանում ապատեղեկատվության հիմնական թեմաների և աղբյուրների, մեդիադաշտում դավադրապաշտության տեսությունների, ինչպես նաև հայ հասարակության ընկալումների մեջ ռուսական մեդիադաշտի ազդեցության մասին:

Գիտական քաղաքականություն

Գիտական քաղաքականություն

Գիտուժ նախաձեռնության համահիմնադիրներ Տիգրան Շահվերդյանը և Հրանտ Խաչատրյանը խոսում են նախաձեռնության անհրաժեշտության, Հայաստանում գիտության խնդիրների և գիտության ընկալման, պետական աջակցության կարևորության, գործարար և գիտական համայքների փոխգործակցության, հանրային աջակցության ինչպես նաև գիտական համայնքի ակտիվ համագործակցության մասին:

Խորհրդային խոհանոցային քաղաքականություն

Խորհրդային խոհանոցային քաղաքականություն

Ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը խոսում է Խորհրդային միության գենդերային բազմաբնույթ քաղաքականության, խորհրդային կարգերի հաստատումից հետո ավանդական հայկական ընտանիքում հայ կնոջ դերի փոփոխության, խոհանոցի միջոցով կնոջն ազատագրելու և խոհանոցի գաղափարի ընկալման մասին:

Փոփոխվող օրենքներ և մեդիա

Փոփոխվող օրենքներ և մեդիա

Լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյան խոսում է ԶԼՄ-ներին վերաբերվող մի շարք խնդրահարույց օրինագծերի, հայկական մեդիադաշտի խնդիրների, լրագրողների կերպարի ընկալման, ընթերցողների նախասիրությունների փոփոխությունների ինչպես նաև լրատվական դաշտում նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մեթոդների և դրանց ազդեցության մասին:

Թարգմանչի տարածքը. մեկնությունից անդին

Թարգմանությունը տարածք է` լեզուների, ինքնության, մշակույթների տարածք, որտեղ առերեսվում են հեղինակն ու թարգմանիչը: Գրող, թարգմանիչ Շուշան Ավագյանը Ռուբինա Մարկոսեանի հետ զրուցում է թարգմանչի մտորումների, փորձառության, անձնական տարածքի, տեքստերի հետ հարաբերությունների մասին:

Գիտության զարգացման իրական նախադրյալները

Գիտության զարգացման իրական նախադրյալները

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների համակարգող Ամալյա Մխիթարյանը խոսում է Հայաստանում գիտության զարգացման և ֆինանսավորման, գիտության կարիքները ճիշտ գնահատելու, ապագա գիտնականներին անհրաժեշտ կրթությամբ ապահովելու, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի գիտնականների համագործակցության կարևորության մասին:

Page 38 of 43 1 … 36 37 38 39 40 … 43