Հայագետ, արվեստաբան, Էքս Մարսել համալսարանի դասախոս Պատրիկ Տոնապետյանը խոսում է Երերույքի առեղծվածային տաճարի և հնավայրի, հայ և ֆրանսիացի հնագետների համատեղ պեղումների, ինչպես նաև Արցախի մշակութային ժառանգությունն ուսումնասիրող ֆրանսիացի փորձագետների այցի մասին:
Գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը խոսում է պատերազմի հետևանքով առաջացած ատելության մթնոլորտի և պետական քարոզչության, մտավորականության գործառույթի, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում մեդիադաշտի խոսքի, լռության և դրանց հետևանքների մասին:
Սփյուռքահայ լրագրող, հետազոտող «Գաղտնի ազգ․ Թուրքիայի ծպտյալ հայերը» գրքի հեղինակ Ավեդիս Հաջյանը խոսում է Թուքիայի ծպտյալ հայերի մասին գրքի, նրանց կարգավիճակի և հայատյաց հասարակության մեջ ապրելու դժվարությունների, ինքնության որոնումների և կենցաղի միջոցով ավանդույթների և ինքնության վերաբացահայտման մասին։
EVN Report-ի ամսագրի չորրորդ թողարկման փոդքասթը Խորհրդային Հայաստանի մասին է. Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը անդրադառնում է մեր պատմության մեջ Խորհրդային Հայաստանի նշանակության, այդ ժամանակաշրջանի առանձնահատկություններին, հասարակկան տրամադրություններին եւ սոցիալիստական հանրապետության զարգացումների հայկական յուրօրինակությանը:
Հայաստանում Կանանց Հիմնադրամի և Կանանց Ռեսուրսների կենտրոնի համահիմնադիր Գոհար Շահնազարյանը խոսում է պատերազմի ժամանակ Արցախի և Հայաստանի սահմանամերձ համայքներում ապրող կանանց և պատերազմի հետևանքով նրանց ուսերին ծանրացած բազմաթիվ խնդիրների, դրանց հնարավոր լուծումների, ինչպես նաև կենտրոնների տրամադրած հրատապ հոգեբանական և սոցիալական աջակցության և նոր ծրագրերի մասին։
EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը Հետք Մեդիա գործարանիթիմի աշխատանքների ղեկավար Անի Հովհաննիսյանի, վիդեոլրագրություն դասախոս Սոնա Քոչարյանի և գործարանի ուսանող Միլենա Բարսեղյանի հետ զրուցում է Հետք Մեդիա գործարան ստեղծելու գաղափարի, դասավանդվող առարկաների, համալսարաններում լրագրության ֆակուլտետների տված գիտելիքների և ներկա մեդիադաշտի պահանջարկների տարբերության, ինչպես նաև Հայաստանում որակյալ մեդիա մասնագետներ պատրաստելու և լրագրողական կրթությունն էլ ավելի որակյալ դարձնելու կարևորության մասին։
EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցի և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանի հետ զրուցում է քաղհասարակության ներուժի, առաջարկվող ճանապարհային քարտեզի, պետություն – քաղաքացիական հասարակություն երկխոսության անարդյունավետության, գերիների և սահմանազատման խնդիրների ինչպես նաև այլ առաջնահերթությունների և դրանց հնարավոր լուծումների մասին։
Արցախյան երկրորդ պատերազմն ավելի քան կարևորեց անվտանգության ոլորտում բացթողումները վերացնելու հրատապությունը։ Հայաստանն առավելագույնը հինգ տարի ունի՝ մինչև Արցախում ռուս խաղաղապահների մանդատի ավարտը, անվտանգության իր ճարտարապետությունը վերակազմակերպելու համար։ Մեր ամսագրի երրորդ թողարկման փոդքասթում, «Անվտանգություն» խորագրով հունվարյան թողարկման հոդվածների հեղինակները խոսում են Հայաստանի տարբեր ոլորտներում անվտանգության առաջ ծառացած խնդիրների մասին։
EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ զրուցում է պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի, ռազմագերիների և գերիների փոխանակման հրատապ խնդրի, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանազատման, բանակցային գործընթացի, պետության կողմից հանրությանը տրամադրած սահմանափակ տեղեկատվության և դրանից բխող խնդիրների, քաղաքացիական հասարակության դիրքորոշման և այլնի մասին։
EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը «Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանի հետ զրուցում է հիմնադրամի կողմից ստեղծված պատմություն առարկայի դասավանդման նոր ուղեցույցի, Հայաստանի կրթական համակարգում պատմության ուսուցման մեթոդները փոփոխելու կարևորության, դպրոցներում քննադատական մտածողության զարգացման անհրաժեշտության և այլնի մասին։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ