Փոդքաստ

Սև քառակուսուց անդին, կամ հայկական ավանգարդի հոգևոր փնտրտուքները

Սև քառակուսուց անդին, կամ հայկական ավանգարդի հոգևոր փնտրտուքները

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Բրեժնևյան տարիների մշակութային լճացմանն ի պատասխան 1970-ականներին Հայաստանում առաջացան ավանգարդային նոր հոսանքներ։ Արևմուտքից ներշնչված այդ արվեստի դրսևորումները նոր իրականության մունետիկներն էին, որոնք, չնայած իրենց միջազգային ձևերին, բնույթով չափազանց տեղային էին։ Հայկական ավանգարդի նպատակների ու ստեղծագորղական միջավայրի մասին է պատմում այդ ժամանակների վկան՝ հայ ժամանակակից արվեստի առանցքային դեմքերից Աշոտ Աշոտը։

Մաշտոցյան ժամանակակից արձագանքները Վենետիկի բիենալեում

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Վենետիկի բիենալեն ժամանակակից արվեստի առավել կարևոր միջազգային միջոցառումն է, որտեղ Հայաստանն այս տարի ներկայացվել է Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագծով։ Մաշտոցի շարականներին նվիրված այս լայնածավալ ինստալյացիան իրականացրել է Գաֆէսճեան արվեստների կենտրոնը։ Համադրող Արմեն Եսայանցի հետ զրուցում ենք նախագծի իրականացման խնդիրների, հաջողությունների և ժամանակակից արվեստի քաղաքականության հարցերի շուրջ։

Ձայնագիր․ Ընդլայնվում է ռազմական համագործակցությունների շրջանակը

Հայաստանը սկսում է ընդլայնել ռազմական հարաբերությունները մի շարք երկրների հետ։ Այս գործընթացին, ինչպես նաև ռազմական ոլորտում Հայաստանի նախկին ու նոր գործընկեր երկրներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։

… Մարդկային ձայնը հաճախ կորչում է …

… Մարդկային ձայնը հաճախ կորչում է …

EVN Report երրորդ մեդիափառատոնի շրջանակում, մարդկային պատմությունների երբևէ ամենամեծ հավաքածուն ձայնագրած հանրահայտ Story Corpsի հետ որոշեցինք գրանցել մեր ժամանակների վկայի ձայնը, անհատական պատումը… Քանի որ պատմությունը սովորաբար արձանագրում են ժամանակագրական կարգով՝ գրանցելով կամ մեկնաբանելով իրադարձություններ եւ փաստեր, մարդկային ձայնը հաճախ կորչում է: Տարբեր մասնագիտությունների և տարիքի անձանց հետ զրուցեցիք անկախության, հայրեինիքի, ամենաուրախ և ամենատխուր պահերի և մշակույթի մասին։

Page 4 of 37 1 2 3 4 5 6 37